Մարգարիտա Մարտիրոսյան | 22.02.2022
Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնի
Ընհանուր և Մանկական Ուռուցքաբանության Բաժանմունքի բժիշկ-օրդինատոր, ուռուցքաբան-վիրաբույժ
Դիանա Սահակյանի/ Diana Sahakyan հետ խոսել ենք կրծքագեղձի պլաստիկ-վերականգնողական
վիրահատությունների մասին:
Կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալ ամենատարածված չարորակ հիվանդություններից մեկն ու գնալով «երիտասարդանում» է, և չնայած դրան, ժամանակակից բարձր ինֆորմատիվություն ունեցող սարքավորումները, կիրառվող սկրինինգային հետազոտությունները հնարավորություն են տալիս քաղցկեղն ավելի վաղ ախտորոշել, հետևաբար նաև արդյունավետ բուժել և դրական կանխատեսում կատարել:
Մեծ մասամբ վիրահատական միջամտությունն անխուսափելի է:
1. Ինչպե՞ս են ախտորոշում կրծքագեղձի քաղցկեղը:
Կարևոր նշանակություն ունի հիվանդության վաղ ախտորոշումը.
• Ինքնազզնում,
• Բժշկի մոտ զննում, պալպացիա ( շոշափում)
• Սոնո-մամոգրաֆիա
• Համակարգչային շերտագրություն – օրգանիզմում մետաստազների առկայության ժխտման նպատակով։
• Բիոպսիա- հետագա հյուսվածաբանական և իմունոհիստոքիմիական հետազոտությամբ, պարզելու համար ուռուցքի կառուցվածքը:
Քաղցկեղի ախտորոշումը հաստատվելու դեպքում, հաջորդ քայլը բուժման տակտիկայի որոշումն է, որը կատարվում է առնչվող բոլոր մասնագետների մասնակցությամբ:
2. Ի՞նչ բուժման մոտեցումներ են կիրառվում ախտորոշումից հետո։
Կախված հիվանդության փուլից, ուռուցքի հյուսվածաբանական կառուցվածքից, մոլեկուլյար-գենետիկ ենթատիպից, հիվանդի ընդհանուր վիճակից և ուղեկցող հիվանդությունների առկայությունից հնարավոր են հետևյալ բուժման եղանակները.
• Վիրահատական
• Դեղորայքային
• Ճառագայթային
Հիմնականում անհրաժեշտ է լինում զուգակցել վերոնշյալ երկու և նույնիսկ երեք եղանակները:
Սակայն արմատական բուժում կրծքագեղձի քաղցկեղի դեպքում ապահովում է միայն վիրահատական եղանակը:
3. Ի՞նչ է իրենից ներկայացնում կրծքագեղձի ռեկոնստրուկտիվ վիրահատությունը և ի՞նչ տեսակների է այն լինում:
Քանզի կրծքագեղձի քաղցկեղը գնալով ավելի հաճախ է հանդիպում երիտասարդ կանանց մոտ, ուստի շեշտը դնում ենք վիրահատական բուժման պլաստիկ-ռեկոնստրուկտիվ տարբերակի վրա:
Վերջինս ունի էսթետիկ ու փսիխոէմոցիոնալ նշանակություն, միաժամանակ ապահովելով վիրահատության արմատականությունը:
Պայմանականորեն բոլոր պլաստիկ-վերկանգնողական վիրահատությունները կարելի է բաժանել
• Աուտոպլաստիկ( պլաստիկա սեփական հյուվածքներով)
• Ալոպլաստիկա( էքսպանդերի կամ սիլիկոնային իմպլանտի տեղադրում )
Տարբերում ենք
• Մաշկապահպան
• Պտուկապահպան վիրահատություններ
Տվյալ վիրահատությունները կարող են կատարվել ինչպես միամոմենտ, այսինքն վիրահատության ընթացքում հեռացնել կրծքագեղձը անութափոսի բջջանքի և ավշային հանգույցների հետ մեկ բլոկով, այնպես էլ երկփուլային վիրահատության ձեթ ճառագայթային բուժում իրականացնելու անհրաժեշտության դեպքում։ Առաջին փուլում տեղադրում ենք էքսպանդեր ( իրենից ներկայացնում է հեղուկով լցված պարկ, որի ծավալը աստիճանաբար ավելացնում ենք), ճառագայթային թերապիայի կուրսի ավարտից հետո կատարում ենք երկրորդ փուլը, էքսպանդերի փոխարինում իմպլանտով:
Սեփական հյուսվածքներով պլաստիկ-վերականգնողական վիրահատությունները հնարավորություն են տալիս շատ դեպքերում զուգակցել երկու պլաստիկ միջամտություն, օրինակ որովայնային մաշկի և ճարպային հյուսվացքից կազմված լոսկուտ օգտագործելիս կնոջ մոտ ստացվում է հարթ որովայն և նոր, գեղեցիկ կուրծք:
Կոնկրետ մեթոդի ընտրությունը անհատական է և կախված է կնոջ մոտ ավելորդ հյուսվաքների` ճարպի առկայությունից:
հաճախ սիմետրիա ստանալու համար անհրաժեշտ է լինում կատարել մյուս կրծքագեղձի ծավալի մեծացում( աուգմենտացիոն մամոպլաստիկա), կամ փոքրացում( ռեդուկցիոն մամոպլաստիկա):
Թվարկված վիրահատությունների հետ միաժամանակ հնարավոր է կատարել նաև այսպես կոչված պահակային ավշային հանգույցի ներվիրահատական հետազոտություն, շտապ հյուսվածաբանական հետազոտությամբ:
Վերջինս հնարավորություն է տալիս խոսափել լիմֆոդիսեկցիայից և դրա հետագա բարդություններից:
4. Արդյո՞ք հեշտ է ընթանում հեվիրահատական շրջանը:
Կախված պացիենտի օրգանիզմի առանձնահատկություններից և ընդհանուր վիճակից, հետվիրահատական շրջանի տևողությունը անհատական է:
Այն տևում է մոտ 6 շաբաթ, որի ընթացքում անհրաժեշտ է սահմանել դինամիկ հսկողություն, պարբերաբար հաճախել վիրակապությունների, վերքի վիճակը գնահատելու համար: Պետք է նվազեցնել Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և հետևել սննդակարգին:
Նյութը պատրաստեց Մարագրիտա Մարտիրոսյանը: