Ֆիբրոբրոնխոսկոպիայի դերը թոքի կենտրոնական քաղցկեղի ախտորոշման գործում

Մարգարիտա Մարտիրոսյան | 16.10.2023


Mobirise Website Builder

Ուռուցքաբան-օրդինատոր Անի Միսակյանի հետ խոսել ենք <<Ֆիբրոբրոնխոսկոպիայի դերը թոքի կենտրոնական քաղցկեղի ախտորոշման գործում>>  թեմայի շուրջ : 

1.Ինչ է բրոնխոսկոպիան :
Բրոնխոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտության տեսակ է, որը թույլ է տալիս մինիմալ ինվազիվ մեթոդով ուսումնասիրել շնչուղիները և բրոնխիալ ծառը , ինչպես նաև անհրաշեշտության դեպքում կատարել ախտահարված հատվածների բիոպսիա կամ որևէ բուժական գործողություն:

2. Որ դեպքերում է ցուցված բրոնխոսկոպիկ հետազոտությունը :
Այս հետազոտությունը ցուցված է շնչուղիների և թոքերի  ուռուցքային և մի շարք ոչ ուռուցքային պաթիոլոգիաների դեպքում օրինակ տարբեր էթոլոգիայի բրոնխիտներ , թոքերի քրոնիկ հիվանդություններ, արյունախխում :

3.Ուռուցքների դեպքում որոնք են բրոնխոսկոպիայի ցուցումները:
Թոքերի և շնչուղիների ուռուցքների դեպքում բրոնխոսկոպիան համարվում է ռուտին հետազոտություն, քանի որ անգամ առաջին փուլերում  բրոնխոսկոպիան կարող է լինել ախտորոշման հստակեցման և բուժման տակտիկայի որոշման համար կատարվող միակ հետազոտությունը : Բրոնխոսկոպիան պարտադիր կատարվում է այն պացիենտներին ովքեր ունեն թոքի կենտրոնական քաղցկեղի ռադիոլոգիական պատկեր :

4.Բրոնխոսկոպիկ հետազոտության ընթացքը :
Բրոնխոկոպիկ հետազոտությունից առաջ չափվում է պացիենտի ԶՃ-ն և ՍԶՀ-ն , այնուհետև պրեմեդիկացիայի նպատակով ներարկվում է ատրոպինի 0.1% 1մլ լ-թ-ով ե/մ կամ մ/մ , այնուհետև կատարվում է բերանի խոռոչի, բերանըմպանի և տրախեոբրոնխիալ ծառի ցավազրկում , կատարվում է շնչուղիների մանրամասն ռևիզիա , ախտահարման առկայության դեպքում կատարվում է ախտահարված հատվածի բիոպսիա:

5. Ինչպես է կատարվում բիոպսիան և հետագա ինչ հետազոտությունների է ենթարկվում :
Բրոնխոսկոպիայի ընթացքում ամենից հաճախ կիրառվում է աքցանային բիոպիա, վերցված բիոպտատը ուղարկում է հյուսվածաբանական քննություն , վերցված բիոպտատը օգտագործվում է նաև հետագա անհրաժեշտ հետազոտությունների համար իմունոհիստոքիմիական , գենետիկական:



© Copyright «Cancer.AM» © 2016-2022. Բոլոր իրավունքները պահպանված են։