Մարգարիտա Մարտիրոսյան | 22.02.2022
«Ուիգմոր Քլինիք» - ի մանկաբույժ ՝ Տիգրանուհի Հովհաննիսյանը պատասխանել է Վաղ մանկական հեմանգիոմաների մասին cancer.am-ի հարցերին:
Ի՞նչ է իրենից ներկայացնում մանկական հեմանգիոման:
Ինֆանտիլ կամ վաղ մանական հեմանգիոման անոթային բարորակ ուռուցք է,որը բաղկացած է արյունատար անոթները ներսից պատող մեծ թվով առանձին էնդոթելյար բջիջներից
Ի՞նչ կլինիկա են ունենում հեմանգիոմա ունեցող երեխաները:
Այն հանդիպում է երեխաների մոտ 5-10% մոտ, ի հայտ է գալիս կյանքի առաջին 10 օրերին, առավել արագ աճում առաջին 3-6 ամիսների ընթացքում, 1 տարեկանից հետո դիտվում է հետզարգացում
90% դեպքերում մինչև 9 տարեկան անհետանում է
Կախված մորֆոլոգիայից կարող է լինել բաց կարմրավոնից միչև կապտաբոսորագույն գոյացություն:
Արդյո՞ք հեմանգիոմաները կարելի է բուժել առանց վիրահատական միջամտության:
2008 -ից սկսած բուժման առաջին ընտրությունը դեղորայքայինն է, առաջին շարքի ընտրության դեղը պրոպրանոլոլը (բետա պաշարիչ)։Լավագույն թերապևտիկ ազդեցությունները հատկապես ակնակապճային կամ շնչուղիներում (ձայնալար) տեղակայված հեմանգիոմաների բուժման ժամանակ:
Արդյո՞ք հնարավոր է այն կանխարգելել :
Հեմանիգիոմայի առաջացումը կանխել հնարավոր չէ:
Սակայն նրա բարդությունները ( օրգանի ֆունկցիայի խանգարում, խոցոտում, արյունահոսություն) կախնել դեղորայքաին բպոժմամբ հնարավոր է:
Նյութը պատրաստեց Մարագրիտա Մարտիրոսյանը: