Եսթեր Նազարեթյան՝ այն քիչ բուժաշխատողներց մեկը, ով սիրում է հերթապահել

Մարգարիտա Մարտիրոսյան | 22.02.2022


Mobirise Website Builder

Ես մանկուց սիրել եմ այս աշխատանքը և ուզել եմ աշխատել հիվանդանոցում: Միգուցե չհավատք, բայց երազել եմ ունենալ հերթապահություններ, քանի որ ուզեցել եմ մարդկանց օգտակար լինել: Նույնիսկ դպրոցում գրել եմ շարադուրություն և բոլորն էին տեղյակ բուժաշխատող դառնալու երազանքիս մասին:

 Բժշկական համար 1-ին ուսումնարանը ավարտելուց հետո, անմիջապես սկսեցի աշխատել 3-րդ մանկական կլինիկական հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում և, երբ բացվեց հեմատոլոգիական կենտրոնը և այնտեղ բուժքույրեր էին անհրաժեշտ , ինձ հրավիրեցին աշխատանքի:

Պետք է նշեմ, որ շատ դժվար էր այնտեղ աշխատելը , քանի որ բուժման արդյունավետությունը բավականին ցածր էր , հոգեբանորեն անչափ դժվար էր: 26 տարի աշխատեցի այնտեղ: 2008 թվականին տեղափոխվեցի Մուրացանի համալասարանական կլինիկայի քիմաիթերապիայի բաժանմունք և արդեն 9 տարի է ինչ աշխատում եմ այստեղ:

Պետք է ասեմ, որ անմիջապես հավանեցի իմ նոր աշխատավայրը: Ինձ դուր է գալիս այստեղ տիրող դրական մթնոլորտը: Հինալի աշխատակազմ ունենք: Հիվանդանոցը  բազմապրոֆիլ է և այդ հանգամանքը անչափ հեշտացնում է մեր աշխատանքը:

Համարում եմ, որ բուժքույրերը պետք է անչափ կրթված լինեն և խելացի, որպեսզի չթերանան իրենց աշխատանքում և կարողանան աջակցել բժշկին: Բուժքույրը պետք է ճիշտ կարողանա գնահատել իրավիճակը և պետք է միշտ ուշիմ լինի:

Կոլեգաներիս կմաղթեմ, որ պահպանեն բուժքույրական էթիկան: Հույսով լցնեն հիվանդ մարդկանց, քանի որ իրենք էլ կարող են սփոփել վերջիններիս:

Հիվանդներին կցանկանամ մաղթել, որպեսզի լավ և դրական տրամադրվեն: Մեր հիվանդանոցում լավատեսական մթնոլորտ է տիրում: Հավատն ու սերը ձեռք ձեռքի թևածում են այս փոքրիկ բաժանմունքում՝ հիվանդանոցային օդը շաղախելով դրական էներգետիկայով և հույսով:



© Copyright «Cancer.AM» © 2016-2022. Բոլոր իրավունքները պահպանված են։