Արգանդի վզիկի քաղցկեղ:Վիրաբուժական մոտեցում

Մարգարիտա Մարտիրոսյան | 01.08.2021


Mobirise Website Builder

Նաիրի ԲԿ-ի օնկոգինեկոլոգիական ծառայության բժիշկ՝ գինեկոլոգ, ուռուցքաբան-վիրաբույժ Ժիրայր Մալաքյանի հետ խոսել ենք արգանդի վզիկի քաղցկեղի  ներկայիս վիրահատական եղանակների մասին:

Ի՞նչ է իրենից ներկայացնում արգանդի վզիկի քաղցկեղը:

Արգանդն ունի տանձաձև կառուցվածք և կազմված է մասից ՝

•մարմին

•պարանոց կամ վզիկ:

Արգանդի ստորին մասի՝ վզիկի քաղցկեղը սկսվում է, երբ առաջանում են ուռուցքային  բջիջներ, որոնք սկսում  են   անկակնոն, վերահսկողությունից դուրս աճել: Մարդու պապիլոմա վիրուսը (ՄՊՎ) համարվում է կարևոր ռիսկի գործոն արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման համար: Սեռական կապը ՄՊՎ-ով վարակված անձի հետ ՄՊՎ-ով վարակվելու հիմնական և ամենատարածված եղանակն է:

Ի՞նչ վիրահատական մեթոդներ են կիրառվում արքանդի վզիկի քաղցկեղի բուժման ժամանակ:

Արգանդի վզիկի քաղցկեղի բուժման հիմնաքարերից  է համարվում ռադիկալ վիրահատությունները, որոնց պատմությունը դեռ սկիզբ է առնում 19 –րդ դարից: Վիրահատության հիմնադիրներից է Էռնստ Վերթհայմը (Վերթհայմի վիրահատություն): Տարիների ընթացքում վիրահատական մեթոդները սկսել են կատարելագործվել և 21 –րդ դարի սկզբին Գերմանիայում սկսվեցին իրականացվել բացառիկ վիրահատություններ արգանդի վզիկի քաղցկեղի կապակցությամբ, որը հանդիսանում էր արդեն նոր մոտեցում օնկոգինեկոլոգիայի բնագավառում: Վիրահատության հիմնադիրն է հանդիսանում հայտնի գերմանացի ուռուցքաբան-գինեկոլոգ Միքայել Հյոկելը` Լայպցիգի համալսարանական կլինիկայի պրոֆեսոր:  

Արդյո՞ք վիրահատական մեթոդը համարվում է բուժման միակ եղանակը:

Արգանդի վզիկի քաղցկեղի բուժման համար կիրառվում է սովորաբար զուգակցված համալիր մեթոդներքիմիաճառագայթային բուժում  կամ վիրահատություն համակցված քիմիճառագայթային բուժման հետՆոր վիրահատական բուժման առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն կանաք, որոնց մոտ ախտորոշվել է արգանդի վզիկի քաղցկեղ I, իսկ երբեմն նաև II փուլերի ժամանակ, կատարվում է  արմատական վիրահատություն խուսափելով այլ բուժման հետվիրահատական մեթոդներիցԵրբեմն վիրահատությունը կարող է զուգակցվել միայն դեղորայքային բուժման հետ: 

Ի՞նչ բուժումներ են կիրառվում հետվիրատական ընթացմում:

Առաջարկվող նոր վիրահատական բուժումից հետո հիվանդները հիմնականում չեն ստանում հետվիրահատական  ճառագայթային թերապիա, որը համարվում էր ստանդարտ մոտեցում վերը նշված Վերթհայմի ավանդական վիրահատություններից հետո: Սակայն նոր մոտեցման ամենակարևոր առավելությունն այն է, որ այս դեպքում հիվանդների բուժման արդյունքները գերազանցում են նախկինում առաջարկվող վիրահատական (Վերթհայմի վիրահատություն) և քիմիո-ճառագայթային զուգակցված բուժումից ակնկալվող արդյունքները 15-20 տոկոսով: Փաստորեն հիվանդը խուսափելով մեկ բուժման մեթոդից` ճառագայթային բուժում, ստանում է ավելի արդյունավետ բուժման հնարավորություն և հետևաբար ավելի լավ կյանքի որակ և ավելի բարձր արդյունքներ: 

Իսկ ի՞նչ է նոր վիրահատական բուժման անվանումը:

Վիրահատությունը կոչվում է տոտալ մեզոմետրիալ ռեզեկցիա(TMMR), որը համարվում է ավելի արմատական վիրահատություն, քան նախկինում առաջարկվող Վերթհայմի կամ Օկաբայաշիի վիրահատությունները: Բուժման վերաբերվող բոլոր ապացուցողական տվյալները տպագրվել են The Lancet Oncology բժշկական ամսագրում, որը բժշկական բնագավառում հանդիսանում է ամենամեծ ազդեցություն ունեցող ամսագրերից մեկը: Առաջարկվող բուժման մեթոդը արդեն դարձել է ստանդարտ գերմանական մի շարք հայտնի ` Հայդելբերգի, Լայպզիգի, Էսսյենի Դրեզդենի և այլ համալսարանական կլինիկաներում, Իտալիյում և Մեծ Բրիտանիայում: 

Արդյո՞ք մեր երկերում կատարվուն են այդ վիրահատությունները:

Նման վիրահատություններ   2015թ-ից իրականացվում են նաև ՀՀ-ում (Նաիրի ԲԿ-ում):

 

Նյութը պատրաստեց Մարագրիտա Մարտիրոսյանը:



© Copyright «Cancer.AM» © 2016-2022. Բոլոր իրավունքները պահպանված են։