| Երիտասարդների համար
Երբ երտասարդ ես և քաղցկեղ ունես
Երիտասարդների մոտ հավանական է քաղցկեղ զարգանա, երբ նրանք դեռևս երեխա են կամ պատանի հասակում: Կամ վերջինս առավել տարածված է չափահաս տարիքում:
Քաղցկեղի տեսակները երիտասարդների մոտ
Հետևյալ տեսակները առավել տարածված են երիտասարդների մոտ՝
- Ուղեղի ուռուցք
- Կրծքագեղձի քաղցկեղ
- Արգանդի վզիկի քաղցկեղ
- Կոլորեկտար քաղցկեղ
- Լեյկիմիա ՝վերջինս հանդիսանում է արյան և ոսկրածուծի քաղցկեղ
- Ոչ Հոջկինյան և Հօջկինյան ՝ վերջիններս լոբու ձևացք ունեցող օրգանների քաղցկեղի տեսակներն են, որոնք կոչվում են ավշային հանգույցներ՝ օգնում են պայքարել հիվանդության դեմ:
- Մելանոմա Մաշկի քաղցկեղն է
- Ձվարանի քաղցկեղ ,ամորձիների քաղցկեղ և այլ հերմինատիվ ուռուցքներ
- Փափուկ հյուսվածքների Սարկոմա Վերջինս քաղցկեղ է ,որը սկսվում է ճարպերից, մկաններից, նյարդերից ,հոդերից, արյան անոթներից և ավշային հանգույցներից
- Վահանաձև Գեղձի Քաղցկեղ: Վերջինս սկիզբ է առնում վզի հատվածում գտնվող վահանձև գեղձում
Քաղցկեղի մարտահրավերները Երիտասարդներին
Երիտասարդների շրջանում քաղցկեղը շատ է տարբերվում վաղ տարիքում առաջացած կամ մեծերի մոտ առաջացած քաղցկեղից:
Որոշ մարտահրավերներ, որոնք ազդում են ախտորոշման և բուժման վրա թվարկված են այստեղ:
- Երիտասարդ բուժվողի որոշ զգացողություններ կարող են նման չլինել քաղցկեղին հատուկ նախանշաններին:
- Երիտասարդները կարող է չունենալ առողջության ապահովագրություն: Միգուցե, վերջիններս անգամ ունենան առողջության ապահովագրություն, բայց չունենան բավականաչափ միջոցներ քաղցկեղի բուժման թնթացքը ապահովելու համար կամ այդ միջոցները լինեն սահմանափակ: Իմանալ ավելին քաղցկեղի բուժման ծախսերի մասին հետևելով տվյալ հղմանը:
- Շատ երիտասարդներ նախկինում չունեն փորձ և անտեղյակ են, թե ինչպես ստանալ խնամք քաղցկեղի համալիր ախտորոշման դեպքում:
- Նրանք կարող են ունենալ դժվարություններ առողջապահական ոլորտում աշխատակիցների հետ առնչվելիս:
Երիտասրդները՝ ի հավելումս այս ամենին, ունեն լայն հուզական, ֆիզիկական և սոցիալական մտահոգությունների շրջանակ, այդ թվում նաև հարաբերությունների, սեռականության, ծնող-երեխա հարաբերության և կրթության ու զբաղվածության հիմնախնդիրներ:
Քաղցկեղի մասին
Քաղցկեղի մասին մանրամասն և ամբողջական տեղեկատվությանը տիրապետելը՝ կարող է օգնել Ձեզ զգալ առավել հանգիստ և քիչ մտահոգ: Նաև թույլ կտա ստույգ իմանալ, թե ինչ կարելի է ակընկալել բուժման ընթացքում: Ահա, որոշ ճանապարհներ, որոնք կօգնեն ձեզ գտնել տեղեկատվություն քաղցկեղի մասին:
- Ձեզ հուզող հարցերը ուղղե՛ք բուժող բժշկին հանդիպման ժամանակ: Խոսե՛ք քաղցկեղի մասին, պատմե՛ք նրան, թե ինչպես եք ձեզ զգում, քննարկե՛ք սպասվող բուժման ընթացքը: Բժշկի հետ հանդիպմանը եկե՛ք ընտանիքի անդամներից որևէ մեկի ուղեկցությամբ կամ ընկերոջ հետ, քանի որ վերջինս կարող է օգնել հիշել կարևոր տեղեկատվություն և հարկ եղած դեպքում նշումներ անել:
- Այցելե՛ք քաղցկեղի մասին օնլայն հասանելի վեբկայքերը, այդ թվում նաև երիտասարդների քաղցկեղին վերաբերող կայքեր: Միայն հիշե՛ք, որ այն ամենը ինչ ընթերցում եք կայքերում , միշտ չէ, որ համապատասխանում է ճշմարտությանը և պետք չէ կուրորեն վստահել: Խնդրե՛ք ձեր բուժքրոջը կամ բժշկին որոշ կայքեր խորհուրդ տալ:
- Կապ հաստատե՛ք քաղցկեղ ունեցող կամ քաղցկեղը վերապրած երիտասարդներին աջակից խմբակների հետ:
- Այցելե՛ք գրադարան և խնդրե՛ք գրադարանավարուհուն աջակցել ձեզ քաղցկեղի մասին տեղեկատվություն ստանալ:
Քաղցկեղի մասին հասանելի տեղեկատվությունը շատ է և պարտադիր չէ, որ ամեն ինչ անմիջապես ընթերցեք: Խոսե՛ք ձեր բուժքրոջ կամ բժշկի հետ առցանց գտած տեղեկատվության մասին:
Օգնություն խնդրելիս
Քաղցկեղը հաղթահարելը երբեմն դժվար է և մարդկանց մեծամասնությունը աջակցման կարիք է զգում: Նրանք սովորաբար օգնություն են ստանում տարբեր աղբյուրներից: Եվ շատ երիտասարդներ քաղցկեղը հաղթահարելիս տարբեր աջակցման տեսակների կարիք են զգում: Այստեղ մի շարք առաջարկներ են, թե ինչպես գտնել աջակցություն և օգնություն:
- Խորհրդակցե՛ք ընտանիքի ադամների, կրոնական առաջնորդների, ուսուցիչների և ընկերների հետ: Գտե՛ք որևիցե մեկին, ում վստահում եք, ով ընդունակ է աջակցել ձեզ մտքերի և զգացողությունների համակարգման ճանապարհին:
- Փնտրե՛ք մասնագիտական օգնություն: Սոցիալական աշխատակցի կամ թերապևտի հետ ձեր զգացողություններից խոսելը կարող է անչափ արգասաբեր և արժեքավոր լինի: Ի հավելումս, սոցիալական աշխատողը կարող է ձեզ օգնել կապ հաստատել աջակցման խմբակների հետ: Խնդրե՛ք ձեր բժշկին խորհուրդ տալ քաղցկեղ ունեցող երիտասարդների աջակցմամբ զբաղվող մասնագետի:
- Շփվե՛ք այլ երտասարդների հետ , ովքեր ունեն քաղցկեզ: Վերջիններս կարող են կիսվել ձեզ հետ իրենց մտահոգություններով և մտավախություններով: Նրանք կարող են էմոցիոնալ աջակցման լավ հենարան հանդիսանալ , նաև կարող են առաջարկություններ ունենալ , թե ինպես համակարգել ձեր կրթության, դպրոցի, աշխատանքի և ընտանեկան կյանքի հիմնախնդիրները: Գտե՛ք տեղեկատվություն ,թե ինչպես կապ հաստատել աջակցման խմբակների հետ առցանց:
- Կապ հաստատե՛ք առցանց: Ինտերնետը և այլ սոցիալական կայքերը կարող են օգտակար գործիք հանդիսանալ քաղցկեզ ունեցող այլ երիտասարդ անձանց հետ կապ հաստատելիս: Երբեմն մարդիկ կարծում են, որ առցանց շփումը առավել հեշտ է ,քան իրական կյանքում: Հատկապես , երբ քննարկում եք բարդ հարցեր: Իմացե՛ք ավելին առցանց աջակցման համայնքների եւ խմբակների մասին:
- Գրե՛ք և կիսվե՛ք ձեր անձնական փորձի մասին: Այդ ամենը գրի առնելը կօգնի ձեզ մշակել և համակարգել ձեր փորձը քաղցկեղի վերաբերյալ: Դա նման է ձեր անձնական կյանքի պատմությունը, երազանքները, պոեմները, զգացմունքները գրի առնելուն: