| Պատանիների համար
Ծանոթացե՛ք, թե ինչպիսի ազդեցություն ունի քաղցկեղը ձեր ամուսնու, զուգընկերոջ, ընտանիքի անդամների և ընկերների հետ հարաբերությունների վրա:
Քաղցկեղի ախտորոշումը իր ազդեցությունն է թողնում բոլորի վրա՝ ընտանիք, գործընկերներ, եղբայրներ, քույրեր, երեխաներ… Ախտորոշման ազդեցության շրջանակը տարածվում է նաև ընկերների վրա: Եւ թե ինչպես են ձեր հարաբերությունները ընկերների հետ փոփոխվում կախված է հենց անձի անհատականությունից և շփման ձևերից:
Ախտորոշումը լսելուց հետո դուք չպետք է վախենաք կամ խուսափեք խնդրել ձեր մտերիմներին և ընտանիքի անդամներին աջակցել ձեզ: Այդ խնդրանքը թույլ կտա այն մարդկանց , ովքեր անտարբեր չեն ձեր նկատմամբ՝ զգալ, որ իրենք ապահովում են ձեզ անհրաժեշտ և արժեքավոր աջակցությամբ:
Ի՞նչ է զգում ձեր ամուսինը կամ զուգընկերը
Քանի որ ձեր զուգընկերը կամ ամուսինը հանդիսանում է ձեզ աջակցող առաջնային օղակը, քաղցկեղի ախտորոշումը իր ամենամեծ ազդեցությունը կունենա հենց ձեր հարաբերությունների վրա: Երիտասարդ զույգերը, որպես կանոն, այդպիսի տարիքում չեն ակնկալում, որ պետք է դիմակայեն իրենց զուգընկերոջ առջև ծառացած՝ կյանքին վտանգ սպառնող, հիվանդությանը: Քաղցկեղի ախտորոշումը կարող է ճնշող լինել զուգընկերոջ համար: Զուգընկերներից յուրաքանչյուրը կարող է ունենալ հետևյալ զգացողությունները՝
- Տխրություն
- Անհանգստություն
- Ընկճվածություն
- Զայրույթ
- Անելանելիության զգացողություն
- Հուսահատություն
Քաղցկեղի ախտորոշման ազդեցությունը և հետևանքները կախված են զույգից, միանշանակ բոլոր զույգերի մոտ հետևանքները տարբեր են լինում:
Հիմանականում զույգերի մեծամասնությունը իրենց հարաբերությունների մի շարք ասպեկտներում զգում է փոփոխություններ: Վերոնշյալ փոփոխությունները կարող են ներառել դերերի, պարտականությունների, սեռականության, հարաբերությունների և ապագային վերաբերող նպատակների վերափոխում:
Շատ զույգեր քաղցկեղի մարտահրավերների միջով անցնելիս դառնում են առավել համախմբված և դա ամրացնում է իրենց հարաբերությունները: Ապագայի հանդեպ ունեցած անորոշությունը կարող է ամրապնդել զույգի սերն և նվիրվածությունը:
Այն թույլ է տալիս զույգին վերաիմաստավորել յուրաքանչյուրի նշանակությունը, առաջնահերթությունը, ունեցած դերը և ամրապնդել իրենց հարաբերությունների կարևորոությունը:
Մեկ այլ պարագայում քաղցկեղի ախտորոշումը կարող է լարվածության զգացողություն առաջացնել զույգի միջև: Այդ իսկ պատճառով կարևոր է, որպեսզի դուք խոսեք, քննարկեք քաղցկեղի մարտահրավերները և ձեր ունեցած անհանգստությունները զուգընկերոջ հետ: Եթե քաղցկեղը անհանգստացնում է և լարվածություն է առաջացնում ձեր հարաբերություններում, հարկավոր է զրուցել քաղցկեղի խորհրդականների հետ:
Ինչպե՞ս կարող են արձագանքել ձեր ծնողները
Դուք կարող է զգալ, որ ձեր ծնողները սկսում են առավել ուշադիր և պաշտպանողական դառնալ ձեր անձի նկատմամբ, անգամ, եթե երկար տարիներ է ինչ միասին չեք ապրում: Նրանք կարող է հայտնել բավականին հաճախակի զրուցելու ցանկություն, շատ հարցեր տան կամ սկսեն խորհուրդներ տալ: Բնական է ,որ վերջիններս ուզում են պաշտպանել ձեզ և հոգ տանել , քանի որ հենց դա են արել երկար տարիրներ: Ձեր ծնողների համար նույնպես դժվար ժամանակներ են , քանի որ նրանք նաև գործ ունեն հենց իրենց սեփական զգացողությունների հետ, որոնց պատճառն է իրենց զավակների քաղցկեղի ախտորոշումը: Այս ամենը նաև վերաբերում է ձեր ընտանիքի մյուս անդամներին՝ եղբայրներին, քույրերին և այլ
Երբ խոսում եք ձեր ծնողների հետ, իհարկե, դա անչափ դժվար է: Չնայած այդ դժվարություններին, փորձե՛ք նրանց հետ հնարավորինս անկեղծ և բացահայտ խոսել ձեր անհանգստությունների և զգացողությունների մասին: Որոշ երիտասարդներ և չափահասներ չեն ուզում կիսվել իրենց ծնողների հետ մտավախությունների մասին, որովհետև մեղավորություն են զգում վերջիններիս տխրեցնելու համար: Ինչևիցե ծնողների հետ բացահայտ խոսելը և էմոցիաները կիսելը թույլ կտա ձեզ աջակցել միմյանց և լուծել ձեր առջև ծառացած խնդիրները:
Ինչպե՞ս կարող են ծնողները օգնել ձեզ: Երբ դուք երիտասարդ եք և փորձում եք անկախանալ ծնողներից և կարող է կորցնեք ձեր հարմարավետության զգացողությունը ,երբ դիմեք նրանց: Անկեղծ եղե՛ք վերջիններիս հետ զրուցելիս՝ ասելով ,որ չեիք ուզենա կորցնել սեփական անկախությունը որոշումներ կայացնելիս: Բայց, միևնույն ժամանակ մի վախեցե՛ք օգնություն խնդրել իրենցից ,երբ դրա կարիքն եք զգում: Հավանաբար ձեր ծնողները ավելի շատ փորձ ունեն ապահովագրական ընկերությունների և բժիշկների հետ գրագետ շփվելու համար:
Բնակության վայր և ապրելու պայմանները: Չնայած,որ չափահասների մեծամասնությունը բնակվում է ծնողների հետ միասին, նրանցից շատերը ապրում են ծնողներից առանձին՝ իրենց բնակարաններում: Եթե դուք չունեք ամուսին, զուգընկեր կամ մտերիմ ընկեր , ով կարող է օգնել ձեզ տանը, ժամանակ առ ժամանակ ձեր մոտ խնդիրներ կառաջանան բուժման ընթացքում, քանի որ անհրաժեշտ կլինի օգնություն: Միգուցե, դիտարկեք այն տարբերակը, որ կարող եք խնդրել մտերիմ- հարազատ մարդու կամ ծնողի ապրել ձեզ հետ մի որոշ ժամանակ: Որոշ երիտասրադներ ընտրում են ետ գնալ և բնակվել ծնողների հետ միասին, որպեսզի վերջիններս օգնեն իրենց:
Այդ դեպքում ձեզ մոտ կարող է զգացողություն առաջանալ, որ դուք կորցնում եք ձեր անկախությունը կամ, անգամ, չեք կարող հոգ տանել ինքներդ ձեր մասին: Ամեն դեպքում դուք այդ քայլով ցույց եք տալիս ձեր ծնողներին, որ դուք կարևորում եք նրանց դերը ձեր կյանքում, այսպես դուք նախաձեռնում եք ապահովել ձեր իսկ ֆիզիկական, էմոցիոնալ, գործնական կարիքների բավարավածությունը:
Ինչպես կարող են արձագանքել ձեր եղբայրները և քույրերը
Ձեր քույրերի և եղբայրների արձագանքը կապված քաղցկեղի ախտորոշման հետ կախված են մի շարք գործոններից՝
- Որքան մտերիմ եք դուք
- Նրանց տարիքը, անհատականությունը և հասունության աստիճանը
- Որքան հեռու են նրանք ձեզանից բնակվում
- Իրենց՝ խնդիրն հաղթահարելու ունակությունները
- Որքան աջակցության կարիք ունեք իրենցից
Իհարկե, ավելի մեծ տարիքով եղբայրները և քույրերը ամբողջովին տարբերվող արձագանք կունենան , քան տարիքով փոքրերը: Եղբայրը կամ քույրը , ով առավել մոտ է ձեզ տարիքով, ավելի հեշտությամբ կմոտենա սթրեսերին , վախերին և մտահոգություններին, որոնց միջով անցնում եք դուք:
Եղբայրների և քույրերի հետ խոսելիս: Եթե խոսեք և քննարկեք քաղցկեղի ձեր ախտորոշումը քույրերի և եղբայրների հետ , առավել հեշտ կլինի անցնել փորձության միջով միասին: Իրականում քաղցկեղի մասին ձեր ունեցած տեղեկություններով կիսվելիս, քննարկելիս և ձեր անձնական մտավախությունները նրանց պատմելիս՝ ավելի եք մտերմանում: Ինչևէ, ձեր եղբայրները և քույրերը կարող է վախենալ ձեզ հետ քաղցկեղից զրուցել կամ կսիվել, այդ դեպքում ձեզ օգնության կգա մեր այս օնլայն խորհրդականը:
Ինպե՞ս կարող են ձեր եղբայրները և քույրերը օգտակար լինել ձեզ: Անկախ իրենց տարիքից ձեր եղբայրները և քույրերը միշտ ցանկություն են ունենում օգտակար լինել ձեզ ամեն հարցում , այս պարագայում ,միգուցե, իրենց աջակցությունը անչափ տեղին լինի:
Ահա որոշ գործնական տարբերակներ ինչպես վերջիններս կարող են օգնել ձեզ՝
- Միասին կարող եք այցելել հիվանդանոց կամ կլինիկա
- Միասին ժամանակ անցկացնել՝ զբաղվելով այն ամենով , ինչ կարող է շեղել ձեր ուշադրությունը անվերջ քաղցկեղի մասին մտորումներից
- Այցի գալ ձեզ, երբ դուք ինքներդ այնքան լավ չեք զգում դրսում զբոսնելու համար
- Զրուցել, քննարկել, զվարճանալ , խաղեր խաղալ, հիշել հին ու բարի օրերը
- Օգնել ձեզ լվացքի, խոհարարության կամ մթերքներ գնելու հարցերում…
- Հաղորդակցվել ընտանիքի մյուս անդամների հետ ձեր բուժման և վերականգնման վերաբերյալ
Փորձե՛ք խուսափել ինքներդ ձեզ մեղադրելուց : Դուք մեղավոր չեք,որ ձեր եղբայրները և քույրերը առնչվում են քաղցկեղի հետ կապված որևիցե խնդրի հետ: Եւ, եթե զգում եք , որ վերջիններս չափից շատ ծանրաբեռնված են և մտահոգված ձեր առջև ծառացած խնդիրներով, խրախուսե՛ք նրանց գտնել գրագետ խորհրդատվություն, որը կօգնի գտնել առողջ ուղիներ իրենց հույզերը ղեկավարելու համար:
Ինչպե՞ս կարող են արձագանքել ձեր ընկերները
Հաճախ երիտասրդները կարող են չնչին փորձ ունենալ կամ բոլորովին փորձ չունենալ կյանքին վտանգ սպառնացող հիվանդությունների հետ կապված, ինչպիսինն է քաղցկեղը: Այս դեպքում վերջիններս չեն կարողանա իրենց ճիշտ դրսևորել: Քաղցկեղի աղտորոշումը լսելը կարող է վախեցնել նաև ձեր ընկերներին, քանի որ այն հիշեցում է հանդիսանում,որ քաղցկեղով կարող է հիվանդանալ յուրաքանչյուր ոք, անգամ եթե երիտասարդ է:
- Եթե ձեր ընկերները խուսափում են զրուցել ձեզ հետ , միգուցե իրենք չգիտեն ինչ ասել ձեզ կամ վախենում են սխալ խոսքեր ասել:
- Եթե խուսափում են նշել այն փաստը ,որ դուքքաղցկեղ ունեք, հավանաբար չեն ցանկանում ձեզ վշտացնել և տխրեցնել:
- Եթե հաճախակի չեն զանգահարում, հավանաբար մտածում են ,որ միգուցե ցանկություն չեք ունենա զրուցել:
- Եթե չեն հրավիրում ձեզ իրենց հետ տարբեր խնջույքների, հավանաբար կարծում են ,որ դուք իվիճակիչեք լինի գնալ և իրենք չուն ցանկանա զվարճանալ ,մինչ դուք վատառողջ եք:
- Եթե հաճախակի չեն այցելում ձեզ ,հավանաբար կարծում են ,որ դուք հյուրեր չեք սպասում կամ անհանգստանում են ու խուսափում այցի ժամանակ անհարմար խոսակցություններից կամ դրվագներից:
Հարկ է խոսել ձեր ընկերների հետ անկաշկանդ միջավայրում և քննարկել քաղցկեղ ունենալու փաստը: Դա կհեշտացնի ձեր շփումը: Սկսեք նրանից ,թե ինչ քանակությամբ տեղեկատվություն եք ուզում տրամադրել ընկերներին, ի՞նչ եք պատմելու մոտ ընկերներին և ի՞նչ ծանոթներին: Հիշե՛ք,որ եթե չեք ցանկանում պատմել և կիսվել , ապա հարկավոր չէ. դա պետք է անել միայն այն ժամանակ , երբ լիովին վստահ եք , որ պատրաստ եք:
Պատրաստ եղե՛ք, որ չնայած ձեր գործադրած ջանքերին, որոշ ընկերական հարաբերություններ մարելու են ժամանակի ընթացքում: Իրենց պետք չէ մեղադրել ,քանի որ ոչ բոլոր մարդիկ են այդքան ուժեղ ,որպեսզի կարողանան կիսել ձեզ հետ քաղցկեղի ճանապարհին հանդիպող դժվարությունները: Առավել կարևոր է կենտրոնանալ այն ընկերների հետ շփման վրա , ովքեր կարող են ձեզ լսել և աջակցել:
Քաղցկեղը վերապրած այլ երիտասարդների հետ զրուցյցները անչափ կարևոր են: Մտածե՛ք քաղցկեղով հիվանդ անձանց խմբակներին միանալու մասին:
Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:
Թարգմանվել և ադապտացվել է Գալինա Ստեփանյանի կողմից: