Ինձ դուր է գալիս իմ մարմինը

| Հոգեսոցիալական աջակցություն


Mobirise Website Builder

Սա այնքան էլ մեդիտացիա չէ։ Սա աֆերմացիա է։ Եթե դուք չեք սիրում Ձեր ամբողջ մարմինը կամ նրա ինչ որ մաս, ապա սովորություն դարձրեք բարձրաձայն ասել ընդունող և հիացմունքի արտահայտություններ ուղղված այն հատվածներին, որոնք դուր չեն գալիս։ Աստիճանաբար սովորեք սիրել Ձեր մարմինը։

Ինձ Դուր է գալիս իմ միտքը

Իմ միտքը թույլ է տալիս ինձ հասկանալ, որ իմ մարմինը գեղեցիկ հրաշք է։ Ես ուրախանում եմ, որ ապրում եմ։ Ես վստահ եմ, որ մտքի միջոցով ես կարող եմ ինձ օգնել։ Իմ ուղեղը ընտրում է մտքեր, որոնցից կախված է իմ ապագան ու դրա յուրաքանչյուր վայրկյանը։ Ես օգտվում եմ մտքիցս և ստանում նրանից իմ ուժը և բուժվելու համար հնարավորություն։ Ես ընտրում եմ այն մտքերը, որոնք լավացնում են իմ ինքնազգացողությունը։ Ես սիրում եմ և գնահատում իմ հրաշալի միտքը։

Ինձ դուր են գալիս իմ աչքերը

Ես ունեմ հիանալի տեսողություն։ Ես ամեն ինչ տեսնում եմ պարզ և հստակ։ Սիրով եմ նայում իմ անցյալին, ներկային և ապագային։ Ես նորովի եմ նայում ամեն ինչին։ Ես տեսնում եմ դրականը յուրքանչյուր մարդու մեջ, ես տեսնում եմ դա միշտ և ամենուր։  Եվ ես սիրով եմ ստեղծում այն կյանքը, որին այնքան շատ եմ սիրում նայել։ Ես սիրում և գնահատում եմ իմ հիանալի աչքերը։

Ինձ դուր են գալիս իմ ականջները

Ես հանգիստ, հավասարակշռված, կենսուրախ մարդ եմ։ Ես ընտրում եմ այն մտքերը, որոնք իմ շուրջ ստեղծում են ներդաշնակություն։ Ես սիրում եմ լսել այն ամենն ինչ բարի է և հաճելի։ Յուրաքանչյուր մարդու խոսքում ես լսում եմ դրանց մեջ թաքնված սիրո կոչը։ Ես ձգտում եմ հասկանալ ուրիշներին և նրանց վերաբերվում եմ կարեկցանքով։ Ինձ դուր է գալիս կյանքը լսելու իմ կարողությունը։ Իմ միտքը միշտ բաց է ընկալման համար։ Ես լսում եմ հաճույքով։ Ես սիրում և գնահատում եմ իմ գեղեցիկ ականջները։

Ինձ դուր է գալիս իմ բերանը

Ես սնվում եմ նոր գաղափարներով։ Ես բաց արտահայտում եմ իմ միտքը։ Ես ասում եմ այն, ինչ մտածում եմ։ Ես ունեմ կյանքի հադեպ լավ ճաշակ: Ես ընտրում եմ մտքեր, որոնք ինձ թույլ են տալիս իմ մասին խոսել սիրով։ Ես համարձակորեն արտահայտում եմ այն, ինչ մտածում եմ, որովհետև հստակ գիտեմ իմ արժանիքները։ Ես սիրում և գնահատում եմ իմ գեղեցիկ բերանը։

Ինձ դուր են գալիս իմ ուսերը

Ես հեշտությամբ վերցնում եմ պատասխանատվությունը ուսերիս վրա։  Իմ բեռը թեթև է, ինչպես փետուրը քամու համար։ Ես ձգվում եմ անբողջ հասակով և ազատ ու ուրախ գնում եմ կյանքով։ Իմ ուսերը գեղեցիկ են, սլացիկ և ուժեղ։ Ես ընտրում եմ մտքեր, որոնք իմ ճանապարհը դարձնում են թեթև և ազատ։ Սերն ազատում և թեթևացնում է։ Ես սիրում և գնահատում եմ իմ գեղեցիկ ուսերը։

Ինձ դուր են գալիս իմ ձեռքերը

Ես պաշտպանում եմ ինձ և իմ սիրելիներին։ Կյանքն ուրախացնում է ինձ։ Ես ունեմ կյանքի հանգամանքները ճիշտ ընկալելու կարողություն։ Ես պաշտում եմ իմ դիպչելու և զգալու, շոշոփելու և ուսումնասիրելու, կարկատելու և վերանորոգելու, ստեղծելու կարողությունը, սիրով ստեղծում եմ գեղեցիկը։ Ես ընտրում եմ մտքեր, որոնք ինձ թույլ են տալիս հեշտությամբ ընդունել փոփոխությունը և շարժվել ցանկացած ուղղությամբ։ Ես ուժեղ մարդ եմ, ունակ և գործունյա։ Ես սիրում և գնահատում եմ իմ գեղեցիկ ձեռքերը:

Ինձ դուր է գալիս իմ ողնաշարը

Իմ ողնաշարը ներդաշնակության և սիրո կենտրոնն է։ Յուրաքանչյուր ող նուրբ կապված է երկու հարևան ողերի հետ։ Եվ նրանք բոլորը միմյանց հետ փոխազդում են սահուն և անթերի։ Այստեղ ոչ միայն իմ ուժի կենտրոնն է, այլև ճկունթյան։ Ես կարող եմ հասնել երկնքին և ճկվել դեպի գետին։ Ես ընտրում եմ մտքեր, որոնք ինձ տալիս են ազատություն և ապահովություն։ Ես սիրում և գնահատում եմ իմ գեղեցիկ ողնաշարը։

Ինձ դուր է գալիս իմ մեջքը

Իմ հենարանը հենց ինքն է՝ կյանքը։ Ես զգում եմ բարոյական աջակցություն։ Ես քշում եմ հեռու բոլոր վախերը։ Ես ինձ զգում եմ սիրված։ Ինձ համար կարևոր չէ ո՛չ իմ անցյալը, ո՛չ իմ ողջ անցած փորձը։ Ես մոռանում եմ այն ամենը, ինչ անցյալում է մնում։ Հիմա ես վստահում եմ կյանքի բնական ընթացքին։ Կյանքն իմ հանդեպ միշտ բարեհաճ է, երբ ես սպասում եմ, և երբ չեմ սպասում։ Ես գիտեմ՝ կյանքն այն է ինչ պետք է։ Ես սիրում և գնահատում են իմ գեղեցիկ մեջքը։

Ինձ դուր են գալիս իմ թոքերը

Ես ունեմ սեփական տարածքի իրավունք։ Ես ունեմ կյանքի իրավունք։ Ազատ, ամբողջ կրծքավանդակով ես ներշնչում և արատաշնչում եմ կյանքը։ Իմ շունչն ու արտաշունչը չափազանց ներդաշնակ են։ Իմ շրջապատող միաջավայրը ամբողջապես ապահով է։ Իմ շնչառությունը կձգվի այնքան երկար, որքան ես կցանկանամ ապրել։ Ես սիրում և գնահատում եմ իմ հիանալի թոքերը։ Ես սիրում և գնահատում եմ իմ գեղեցիկ շնչառությունը։

Ինձ դուր է գալիս իմ սիրտը

Իմ սիրտը ուրախություն է տարածում իմ ամբողջ մարմնում, սնում է իր բջիջները։ Հիմա իմ ներսում ազատ շրջանառում են նոր ուրախ մտքեր։ Արյունը իմ երակներում մաքուր ուրախություն է։ Այդ կյանքի ուրախությունը ազատ տարածվում է ամբողջ մարմնով։ Ես ընտրում եմ միտքը, որը ստեղծում է հավերժական իրական ուրախություն։ Կյանքը վախենալու չէ ցանկացած տարիքում։ Սերն ինձանից դուրս է գալիս բոլոր ուղղություններով, և իմ ամբողջ կյանքն ուրախություն է: Ես սիրում եմ սրտով։ Ես սիրում և գնահատում եմ իմ սիրտը։ Ես սիրում և գնահատում եմ իմ հիանալի արյունը։

Ինձ դուր են գալիս իմ նյարդերը

Ես ունեմ հիանալի նյարդային համակարգ։ Նյարդները ապահովում են իմ կապը կյանքի հետ։ Ես կարող եմ ուժգին զգալ և խորքային գիտակցել։ Ես ինքս ինձ զգում եմ լիովին ապահով միջավայրում։ Ես թույլ եմ տալիս նյարդներին հանգստանալ։ Ես ընտրում եմ մտքեր, որոնք խաղաղեցնում են հոգին։ Ես սիրում և գնահատում եմ եմ իմ հիանալի նյարդները։

Ինձ դուր է գալիս իմ ստամոքսը

Ես ուրախությամբ մարսում եմ կյանքի փորձը։ Կյանքը օգտակար է ինձ համար։ Ես հեշտությամբ եմ ընդունում օրվա յուրաքանչյուր վարկյան։ Իմ աշխարհում ամեն ինչ լավ է ընթանում։ Ես հավատում եմ, որ կյանքը ինձ սնում է այն ամենով ինչն ինձ պետք է։ Ես գիտեմ իմ արժեքը։ Ինձ նման մարդը բավականին լավն է և ինքնաբավ։ Ես կյանքի հրաշալի, կատարյալ դրսևորումն եմ։ Ես սիրում և գնահատում եմ իմ հիանալի ստամոքսը։

Ինձ դուր են գալիս իմ սեռական օրգանները

Ինձ ուրախացնում է իմ սեռականությունը։ Դա նորմալ, բնական և ամենալավ վիճակն է։ Ես համարում եմ իմ սեռական օրգանները գեղեցիկ, բնական և ինձ համապատասխան։ Ես բավականին լավ և գեղեցիկ մարդ եմ այն տեսքով, ինչպես կամ այստեղ և հիմա։ Ես գնահատում եմ այն հաճույքը, որը ինձ մարմինս է տալիս։ Հաճույքը, որն ինձ մարմինս է տալիս ամբողջովին ապահով է։ Ես ընտրում եմ մտքեր, որոնք թույլ են տալիս սիրել և գնահատել իմ հիանալի սեռական օրգանները։

Ինձ դուր են գալիս իմ ոտքերը

Այժմ ես ցանկանում եմ մոռանալ մանկության տարիքում ստացած բոլոր տրավմաների և ցավերի մասին։ Ես հրաժարվում եմ անցյալում ապրել։ Ես ապրում եմ այսօրվա օրով։ Ես ներում և մոռանում եմ ամբողջ անցյալը, իսկ իմ ոտքերը ամրանում են և ավելի լավն են դառնում։ Իմ ամբողջ շարժունությունը թույլ է տալիս շարժվել ցանկացած ուղությամբ։ Իմ անցյալը չի խանգարում ինձ կյանքում առաջ գնալ։ Հիմա իմ ուժեղ ոտքերի մկանները թուլացած են։ Ես ընտրում եմ այն մտքերը, որոնցով ես ուրախ եմ առաջ գնալ։

Ինձ դուր է գալիս իմ մարմինը 

Իմ մարմինը հիանալի տուն է կյանքի համար։ Ես ուրախ եմ, որ այս կյանքում ինձ բաժին ընկավ այս հիանալի մարմինը։ Այն ունի ամենալավ չափսերը, տեսքը և գույնը։ Այն այնքան լավ է ինձ ծառայում։ Ես հիանում եմ այն հրաշքով, որը հանդիսանում է իմ մարմինը։ Ես ընտրում եմ ապաքինող մտքեր, որոնք լավ են ազդում իմ մարմնի վրա։ Ես սիրում և գնագատում եմ իմ գեղեցիկ մարմինը։

Նյութը վերցված է socsp.ru կայքից։

Թարգմանվել և ադապտացվել է Արմենուհի Դավթյանի կողմից:



© Copyright «Cancer.AM» © 2016-2022. Բոլոր իրավունքները պահպանված են։