Քաղցկեղի մասին

| Երեխաների համար


Mobirise Website Builder

Քաղցկեղը ընդհանուր անուն է մի խումբ հիվանդությունների համար: Քաղցկեղը հասկանալու համար նախ և առաջ պետք է հասկանալ, թե ինչ է բջիջը: Բջիջները այն հիմնական կառուցվածքային միավորներն են, որոնցից կազմված են հյուսվածքները և օրգանները: Բջիջները բաժանվում են՝ նոր բջիջներ ձևավորելու և հին կամ վնասված բջիջներին փոխարինելու համար: Յուրաքանչյուր բջիջ պարունակում է գենետիկական նյութ (ԴՆԹ), որը հուշում է բջջին՝ երբ բաժանվել և երբ մահանալ: Քաղցկեղը առաջ է գալիս, երբ գենետիկական նյութը վնասվում է և սկսում է բջջին սխալ հրահանգներ տալ: Քաղցկեղային բջիջների աճը դառնում է անվերահսկելի: Քաղցկեղային բջիջները շարունակում են բաժանվել, երբ արդեն չպետք է բաժանվեին և դուրս են մղում նորմալ բջիջներին: Ուռուցքային բջիջների գունդը կոչվում է ուռուցք: Ուռուցքները կարող են լինել չարորակ (աճում են արագ և ունեն տարածվելու միտում) կամ բարորակ (աճում են դանդաղ և չեն տարածվում):

Մանկական քաղցկեղի տեսակները

Քաղցկեղի յուրաքանչյուր տեսակ ունի իր անունը, բուժումը և կանխատեսումը (բուժմանը պատասխանելու շանսերը): Մանկական քաղցկեղը կարելի է բաժանել 3 խմբերի.

• Լեյկեմիա՝ արյունաստեղծ բջիջների քաղցկեղ

• Լիմֆոմա՝ ավշային համակարգի քաղցկեղ

• Սոլիդ ուռուցքներ՝ ոսկրերի, մկանների, ուղեղի, օրգանների և մարմնի այլ հյուսվածքների քաղցկեղ:

Ստորև ներկայացվում է մանկական քաղցկեղի տարածված տեսակներից մի քանիսի մասին տեղեկատվություն: Ձեր բժիշկը կխոսի Ձեզ հետ Ձեր երեխայի ուռուցքի մասին:

Լեյկեմիա

Լեյկեմիան ոսկրածուծում արտադրվող արյունաստեղծ բջիջների քաղցկեղ է: Ոսկրածուծը գտնվում է ոսկրերի կենտրոնում և ծառայում է որպես արյուն ստեղծող «գործարան»: Ոսկրածուծում արտադրվում են երեք տեսակի արյան բջիջներ: Կարմիր բջիջները մարմնին մատակարարում են թթվածին: Սպիտակ բջիջները պայքարում են ինֆեկցիաների դեմ: Թրոմբոցիտները կանխարգելում են արյունահոսությունը: 

ՍՈՒՐ ԼԻՄՖՈԲԼԱՍՏԱՅԻՆ ԼԵՅԿԵՄԻԱ (ՍԼԼ)

Սուր լիմֆոբլաստային լեյկեմիան քաղցկեղի տեսակ է, որն իր մեջ ներառում է արյունաստեղծ այն նախորդ բջիջները, որոնցից նորմայում առաջանում են արյան սպիտակ բջիջների մի տեսակ, որոնք կոչվում են լիմֆոցիտներ: ՍԼԼ-ն սկսվում է, երբ լիմֆոբլաստը՝ մեկ երիտասարդ արյունաստեղծ բջիջը, զարգանում է՝ սխալների շարքի կամ մուտացիաների արդյունքում, որոնք վերափոխում են դրան լեյկեմիայի բջջի:

Լեյկեմիայի բջիջները կրկնապատկվում են անկառավարելի կերպքով՝ դուրս մղելով առողջ բջիջներին որկրածուծից: Լեյկեմիայի բջիջները կարող են ներթափանցել արյունատար անոթներ, ավշային հանգույցներ, փայծաղ, լյարդ և այլ օրգաններ: Լեյկեմիայի բջիջները կարող են տարածվել նաև ողնուղեղային հեղուկի մեջ (գլխուղեղը և ողնուղեղը շրջապատող հեղուկը): Այս բջիջները կարող են հայտնաբերվել մանրադիտակի միջոցով ողնուղեղային հեղուկը զննելիս, որը ստացվել է գոտկային պունկցիայի միջոցով:

Տղաների պարագայում լեյկեմիայի բջիջները կարող են տարածվել նաև դեպի ամորձիներ, ինչի հետևանքով ամորձիները այտուցվում են, բայց այն հազվադեպ է հանդիպում: 

Գոյություն ունեն ՍԼԼ-ի տարբեր տեսակներ, յուրաքանչյուրը անվանված է ըստ ախտահարված լիմֆոցիտի տեսակի: Լիմֆոցիտների երկու հիմնական տեսակներն են B-բջիջները և T- բջիջները: ՍԼԼ-ի հաճախ հանդիպող տեսակը  B-բջիջները: Այս տեսակը կոչվում է նախա-B- բջջային ՍԼԼ, իսկ T-բջիջները ախտահարող տեսակը կոչվում է T-բջջային ՍԼԼ: ՍԼԼ-ի տեսակի իմացությունը կարևոր դեր ունի բուժման ընթացքի համար:

ՍՈՒՐ ՄԻԵԼՈԻԴ ԼԵՅԿԵՄԻԱ (ՍՄԼ)

ՍՄԼ-ի դեպքում ախտահարվում են միելոիդ կոչվող արյունաստեղծ բջիջները: Միելոիդ բջիջները ներառում են արյան սպիտակ բջիների որոշակի տեսակներ, որոնք կոչվում են մոնոցիտներ ու գրանուլոցիտներ, ինչպես նաև՝ արյան կարմիր բջիջներ և թրոմբոցիտներ: ՍՄԼ-ն առաջ է գալիս, երբ երիտասարդ արյունաստեղծ բջիջը, որը կոչվում է միելոբլաստ, զարգանում է սխալների կամ մուտացիաների արդյունքում, և, ի վերջո, վերափոխվում է լեյկեմիկ բջջի:

Լեյկեմիկ բջիջները կրկնապատկվում են անվերահսկելի ձևով՝ դուրս մղելով ոսկրածուծի առողջ բջիջներին: Լեյկեմիկ բջիջները կարող են տարածվել նաև արյունատար հուն, անոթներ, նաև ավշային հանգույցներ, փայծաղ, յյարդ և այլ օրգաններ: Լեյկեմիայի բջիջները կարող են տարածվել նաև ողնուղեղային հեղուկի մեջ (գլխուղեղը և ողնուղեղր շրշապատող հեղուկը): Այս բջիջները կարող են հայտնաբերվել մանրադիտակի միջոցով ողնուղեղային հեղուկը զննելիս, որը ստացվել է գոտկային պունկցիայի միջոցով: Երբեմն լեյկեմիկ բջիջները ձևավորում են գունդ, որը կոչվում է քլորոմա, որը կարող է առաջ գալ մարմնի ցանկացած հատվածում: Գոյություն ունեն ՍՄԼ-ի մի քանի տարատեսակներ՝ միելոբլաստային, պրոմիելոբլաստային, մոնոցիտար լեյկեմիա: ՍՄԼ-ի տարատեսակի իմացությունը կարևոր նշանակություն ունի բուժման պլանավորման գործում:

Լեյկեմիա ունեցող 5 երեխայից մոտավորապես 1-ը ունենում է ՍՄԼ:

ՔՐՈՆԻԿ ՄԻԵԼՈԻԴ ԼԵՅԿԵՄԻԱ

ՔՄԼ-ն դանդաղ զարգացող քաղցկեղի տեսակ է, որն ընդգրկում է այն արյունաստեղծ բջիջները, որոնցից առաջանում են գրանուլոցիտ կոչվող արյան սպիտակ բջիջները: ՔՄԼ-ն առաջ է գալիս, երբ արյունաստեղծ բջջում զարգանում է գենետիկական կոդի փոփոխություն՝ առաջացնելով խանգարում, որը կոչվում է ֆիլադելֆյան քրոմոսոմ: Ֆիլադելֆյան քրոմոսոմը ազդանշան է տալիս, որ բջիջն անվերահսկելի բազմանա՝ ստեղծելով հսկայական թվով սպիտակ ոչ նորմալ բջիջներ: Այս ոչ նորմալ սպիտակ բջիջները կարող են տարածվել մարմնի այլ հատվածներ՝ ներառյալ փայծաղ: Արդյունքում այդ բջիջները կարող են վերածվել արագ զարգացող լեյկեմիկ բջիջների:

Լեյկեմիա ունեցող 50 երեխաներից մոտավորապես 1-ը ունենում է ՔՄԼ։

ՅՈԻՎԵՆԻԼ ՄԻԵԼՈՄՈՆՈՑԻՏԱՐ ԼԵՅԿԵՄԻԱ

ՅՄԼ-ն մանկական լեյկեմիայի հազվադեպ հանդիպող ձև է, որի ժամանակ ոչ հասուն մոնոցիտ կոչվող սպիտակ արյան բջիջները գերարտադրվում են ոսկրածուծի կողմից: Այդ մոնոցիտների մեծ քանակը դուրս է մղում ոսկրածուծից առողջ բջիջները, ինչը կարող է առաջ բերել հոգնածություն, արյունահոսություն և այլ ախտանիշներ: ՅՄԼ-ն հանդիպում է վաղ տարիքի երեխաների մոտ:

Մոտավորապես, լեյկեմիա ունեցող 100 երեխաներից մեկն ունենում է ՅՄԼ:

Լիմֆոմա

Լիմֆոման ավշային համակարգի քաղցկեղ է: Ավշային համակարգը իմունային համակարգի կարևոր մաս է: Ավշային հյուսվածքը տարածված է ամբողջ մարմնով լիմֆատիկ հանգույցներում, նշագեղձերում, փայծաղում, թիմուսում, ոսկրածուծում: Լիմֆոման սկսվում է, երբ ավշային համակարգի բջիջները մուտացիաների պատճառով վերածվում են քաղցկեղային բջիջների, ինչը նպաստում է դրանց բազմակի ու անվերահսկելի բազմացմանը: Բջիջների արագ աճը բերում է ավշային հանգույցների և օրգանների մեծացմանը: Լիմֆոմայի ախտանիշները կախված են մեծացած ավշային հանգույցների տեղակայումից:

Հաճախ հիվանդության առաջին նշաններն են գնդաձև գոյացությունը կամ ուռուցքը, որոնք կարող են նկատվել պարանոցի, աճուկի և թևատակի շրջանում: Ավշային բջիջները առաջ են բերում կրծքավանդակի շրջանի ավշային հանգույցների մեծացմանը, ինչը կարող է հանգեցնել հազի կամ ցավի կրծքավանդակի շրջանում: Լիմֆոմայի բջիջները կարող են առաջացնել ուռուցքներ լյարդում կամ փայծաղում կամ հանգեցնել որովայնային ավշային հանգույցների մեծացում, ինչը առաջ է բերում ցավ: Լիմֆոմայի բջիջները կարող են տարածվել նաև դեպի ոսկրածուծ, ինչը առաջ է բերում ոսկրային ցավ: Գոյություն ունի լիմֆոմայի երկու տեսակ՝ Հոջկինի լիմֆոմա և ոչհոջկինյան լիմֆոմա: 

ՀՈՋԿԻՆԻ ԼԻՄՖՈՄԱ

Սա լիմֆոմայի տեսակ է, որը առաջ է գալիս Ռիդ-Շտեյնբերգ կոչվող բջիջների առկայությամբ, որոնց կարելի է տեսնել մանրադիտակի միջոցով: Հոջկինի լիմֆոման հանգեցնում է ավշային հանգույցների մեծացմանը՝ հիմնականում պարանոցի կամ մարմնի վերին հատվածների շրջանում: Հոջկինի լիմֆոման կարող է առաջ բերել այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են ջերմություն, գիշերային քրտնարտադրություն, քաշի կորուստ, քոր: Հոջկինի լիմֆոման առավել շատ հանդիպում է դեռահասների շրջանում:

Լիմֆոմա ունեցող 10 երեխաներից մոտավորապես 4-ն ունենում են Հոջկինի լիմֆոմա:

ՈՉՀՈՋԿԻՆՅԱՆ ԼԻՄՖՈՄԱ

Ոչհոջկինյան լիմֆոման հիվանդությունների խումբ է, որոնք առաջ են գալիս ավշային հանգույցներից: Ոչհոջկինյան լիմֆոմայի սպեցիֆիկ տեսակը կախված է լիմֆոմայի բջիջների բնութագրիչներից՝ կախված նրանից, թե ինչ տեսք ունեն մանրադիտակի ներքո: Քանի որ ավշային հանգույցներ կան ամբողջ մարմնում, ոչհոջկինյան լիմֆոման կարող է սկիզբ առնել մարմնի ցանկացած հատվածից: ՈՀԼ-ն երբեն տարածվում է ողնուղեղային հեղուկի մեջ և կարող է հայտնաբերվել գոտկային պունկցիայի միջոցով ստացված ողնուղեղային հեղուկում՝ այն մանրադիտակի միջոցով զննելիս: Ոչհոջկինյան լիմֆոմայի որոշ տեսակներ առաջ են բերում մաշկային ցան և ոսկրային ցավ: Տղաների պարագայում ոչհոջկինյան լիմֆոման կարող է տարածվել դեպի ամորձիներ, ինչը հանգեցնում է ամորձիների այտուցման:

Գոյություն ունեն ոչհոչջկինյան լիմֆոմայի տասնյակ տեսակներ, բայց ստորև ներկայացվածները ամենատարածվածն են երեխաների և դեռահասների շրջանում․

• Բերկիտի լիմֆոմա

• Խոշոր B-բջջային լիմֆոմա

• Լիմֆոբլաստային լիմֆոմա

• Անապլաստիկ խոշոր բջջային լիմֆոմա

Լիմֆոմա ունեցող 10 երեխաներից մոտավորապես 6-ն ունենում են ոչհոջկինյան լիմֆոմա։

Սոլիդ ուռուցքներ

ԳԼԽՈՒՂԵՂԻ ԵՎ ՈՂՆՈՒՂԵՂԻ ՈՒՌՈՒՑՔՆԵՐ

Հայտնի են նաև որպես կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքներ անվամբ:

Կենտրոնական նյարդային համակարգը (ԿՆՀ) կազմված է գլխուղեղից և ողնուղեղից: Այս կարևոր օրգանները համատեղ վերահսկում են մարմնի այնպիսի ֆունկցիաները, ինչպիսիք են մտածողությունը, ուսուցումը, շնչառությունը, սրտի աշխատանքը: ԿՆՀ-ի ուռուցքը զարգանում է ԿՆՀ-ի բջիջների մուտացիաների կամ սխալների պատճառով, ինչը հանգեցնում է բջիջների անվերահսկելի աճի:

ԿՆՀ-ի այս բջիջների զանգվածը ձևավորում են ուռուցքները: Գոյություն ունեն ԿՆՀ-ի ուռուցքների տարբեր տեսակներ: ԿՆՀ-ի որոշ ուռուցքներ չարորակ են (աճում են արագ և տարածվելու միտում ունեն), իսկ որոշները բարորակ են (դանդաղ են աճում և չեն տարածվում), սակայն ԿՆՀ-ի բոլոր ուռուցքները շատ լուրջ են: ԿՆՀ ուռուցքները մանկական տարիքում հետևյալն են.

Անոթային հյուսակի ուռուցք - Առաջ է գալիս այն հյուսվածքից, որն արտադրում է ողնուղեղային հեղուկ (հեղուկ, որը շրջապատում է գլխուղեղը և ողնուղեղը): Սրանք հազվադեպ հանդիպող ուռուցքներ են, որոնք հանդիպում են փոքր տարիքի երեխաների մոտ:

Կրանիոֆարինգիոմա - Սրանք ուռուցքներ են, որոնք առաջ են գալիս ուղեղի կենտրոնական մասում՝ հիպոֆիզի կողքին: Սովորաբար դրանք դանդաղ զարգացող ուռուցքներ են, որոնք առաջ են բերում ուղեղի կենտրոնական հատվածի շրջապատող հյուսվածքների և կառույցների վրա ճնշում: Դրանք կարող են առաջ բերել նաև հորմոնային անբավարարություն, որը հանգեցնում է աճի, հեղուկային բալանսի կարգավորման և այլն խնդիրների:

Գլիոմա - Սրանք առաջ են գալիս ԿՆՀ-ի օժանդակ հյուսվածքներից, որոնք կոչվում են գլիալ: Գոյություն ունեն գլիալ բջիջների երեք տեսակներ՝ աստրոցիտներ, օլիգոդենդրոցիտներ և էպենդիմալ բջիջներ: Գլիոմաների անվանումները կապված են այն գլիալ բջիջների անվանումների հետ, որտեղ առաջ է եկել ուռուցքը: Գլիոմաների տեսակները, որոնք հանդիպում են մանկության ժամանակ, հետևյալն են՝ աստրոցիտոման, էպենդիմոման, գլիոբլաստոման և օլիգոդենդրոգլիոման: Գլիոմաները երբեմն անվանվում են կենտրոնական նյարդային համակարգի այն շրջանների անվամբ, որտեղից նրանք ծագել, օրինակ՝ օպտիկական նյարդը կամ ուղեղաբունը: Գլիոմաները կարող են նաև դասակարգվել ըստ աճի բնույթի: Ավելի դանդաղ աճող գլիոմաները կարող են դասակարգվել որպես ցածր չարորակության աստիճանի (1 և 2 աստիճան), և արագ աճող գլիոմաները դասակարգվում են որպես բարձր չարորակության աստիճան ունեցողներ (3 և 4 աստիճանի):

•  Աստրոցիտոմա - Աստրոցիտոմաները անվանված են աստրոցիտների աստղանման եզրերի համար: Աստրոցիտոմաները ԿՆՀ-ի առավել հաճախ հանդիպող ուռուցքներից են մանկության ժամանակ և կարող են առաջ գալ գլխուղեղի և ողնուղեղի յուրաքաքանչյուր հատվածում: 

 էպենդիմոմա - էպենդիմոման ԿՆՀ-ի ուռուցք է, որը սկսվում է ուղեղի փորոքային համակարգի ծայրամասերում կամ ողնուղեղի կենտրոնական հատվածում: Փորոքային համակարգը պարունակում է ողնուղեղային հեղուկ, որը շրջապատում է գլխուղեղը և ողնուղեղը:

Բազմաձև գլիոբլաստոմա - Բազմաձև գլիոբլաստոման աստրոցիտոմայի արագ զարգացող տեսակ է:

Օլիգոդենդրոգլիոմա - Օլիգոդենդրոգլիոման զարգանում է միելին արտադրող բջիջներից: Միելինը այն նյութն է, որը ծածկում և պաշտպանում է նյարդերը: Օլիգոդենդրոգլիոման կարող է լինել արագ կամ դանդաղ զարգացող և սովորաբար զարգանում է գլխուղեղի կիսագնդերից:

•      Մեդուլլոբլաստոմա/Պրիմիտիվ նեյրոէկտոդերմալ ուռուցք - Մեդուլոբլաստոման զարգանում է ԿՆՀ-ի ոչ հասուն նյարդային բջիջներից: Մեդուլոբլաստոման ուռուցք է, որն առաջ է գալիս ուղեղիկում (ուղեղիկը գլխուղեղի ստորին հատվածն է, որը պատասխանատու է հավասարակշռության և այլ հենաշարժողական ֆունկցիաների համար): Պրիմիտիվ նեյրոէկտոդերմալ ուռուցքը մանրադիտակի տակ նման է մեդուլոբլաստոմային, սակայն առաջ է գալիս ոչ ուղեղիկում:

ԿՆՀ-ի ուռուցքները երեխաների մոտ առավել հաճախ հանդիպող սոլիդ ուռուցքներն են: Քաղցկեղով հիվանդ 5 երեխաներից մոտավորապես 1-ը ունենում է ԿՆՀ-ի ուռուցք:

Հերմինոգեն ուռուցքներ

Հերմինոգեն բջիջները վերարտադրողական բջիջներ են, որոնք զարգանում են տղաների մոտ ամորձիներում, իսկ աղջիկների մոտ՝ ձվարաններում։ Գամետային բջիջները սովորաբար զարգանում են վերարտադրողական օրգաններում՝ ամորձիներում և ձվարաններում: Այնուամենայնիվ, այս ուռուցքները կարող են հանդիպել նաև մարմնի այլ հատվածներում, ներառյալ՝

• որովայն

• կոնք

• միջնորմ

• գլխուղեղ

• մեջքի ստորին հատվածում, պոչուկի շրջանում

Հերմինոգեն բջիջները կարող են լինել չարորակ (արագ աճող և տարածվելու միտում ունեցող) և բարորակ (դանդաղ աճող և տարածվելու միտում չունեցող): 

Հերմինոգեն չարորակ ուռուցքները ներառում են տարբեր տարատեսակներ, ինչպիսիք են չզարգացած տերատոման, դեղնուցապարկի ուռուցքը, էմբրիոնալ կարցինոման, հերմինոման/ դիսհերմինոման/ սեմինոման և խորիոկարցինոման: Այս ուռուցքները վնասում են ամորձիները կամ ձվարանները և կարող են տարածվել մարմնի այլ հատվածներ՝ թոքեր, լյարդ, ավշային հանգույցներ և կենտրոնական նյարդային համակարգ: Որոշ հերմինոգեն չարորակ ուռուցքներ առաջ են գալիս կենտրոնական նյարդային համակարգում՝ սովորաբար գլխուղեղի կենտրոնում:

Հերմինոգեն բարորակ ուռուցքները ներառում են տերատոմաները: Տերատոման ուռուցքի տեսակ է, որը պարունակում է տարբեր տեսակի հյուսվածքներ, ինչպիսիք են մազերը, մկանները, ոսկրերը: Սովորաբար այս ուռուցքները ավելի հեշտ են բուժվում, քան չարորակ ուռուցքները, սակայն դրանք նույնպես կարող են հանգեցնել խնդիրների՝ ելնելով իրենց չափսերից և տեղակայումից:

Հերմինոգեն ուռուցքները հազվադեպ են հանդիպում: Քաղցկեղ ունեցող 100 երեխաներից միայն 3-ը կամ 4-ը կունենան հերմինոգեն ուռուցք: 

ԵՐԻԿԱՄԻ ՔԱՂՑԿԵՂ

Երիկամները ֆիլտրում են արյունը՝ ձևավորելով մեզ, որն անցնում է դեպի միզապարկ: Երիկամի քաղցկեղը առաջ է գալիս երիտասարդ երիկամային բջիջների ձևավորման ընթացքում առաջ եկող սխալի կամ մուտացիայի արդյունքում: Երիկամային բջջի փոփոխությունը հանգեցնում է բջիջների անվերահսկեփ աճի և քաղցկեղային բջջի առաջացման: Երեխաների մոտ առավել հաճախ հանդիպող տեսակներն են.

Վիլմսի ուռուցք (նեֆրոբլաստոմա) - Վիլմսի ուռուցքը երեխաների մոտ ամենատարածված երիկամի ուռուցքի տեսակն է: Սովորաբար Վիլմսի ուռուցքը առաջ է գալիս մի երիկամում (միակողմանի), բայց երբեմն այն կարող է առաջանալ նաև երկու երիկամներում (երկկողմանի): Վիլմսի ուռուցքը կարող է շարունակել աճել և չախտորոշվել, մինչև այն դառնա բավականին մեծ: Վիլմսի ուռուցքը կարող է տարածվել դեպի մարմնի այլ մասեր՝ որովայնի ավշային հանգույցներ, թոք և լյարդ: Վիլմսի ուռուցքը սովորաբար ի հայտ է գալիս շատ վաղ տարիքում:

Երիկամաբջջային կարցինոմա - Երիկամաբջջային կարցինոման երիկամի քաղցկեղի տարատեսակ է, որը սկսում երիկամային խողովակիկների թաղանթից, ինչի ժամանակ նորմալ բջիջները սկսում են անվերահսկելի աճել՝ ստեղծելով գոյացություն կամ ուռուցք: Այս տարասեսակը կարող է տարածվել մարմնի այլ հատվածներ, ինչպիսիք են որովայնի ավշային հանգույցները, թոքերը, և գփտւղեղը: Երիկամաբջջային կարցինոման ոչ հաճախ հանդիպող տեսակ է:

Երիկամի լուսավորբջջային սարկոմա - Երիկամի լուսավորբջջային սարկոման երիկամի ուռուցք է, որը կարող է տարածվել մարմնի այլ հատվածներ, ինչպիսիք են որովայնի ավշային հանգույցները, թոքերը, գփտւղեղը, ոսկրերը, փափուկ հյուսվածքները: Երիկամի լուսավորբջջային սարկոման նույնպես հազվադեպ հանդիպող ուռուցք է երեխաների շրջանում:

Երիկամի ոաբդոիդ ուռուցք -  Այս ուռուցքը նույնպես կարող է տարածվել մարմնի այլ հատվածներ, ինչպիսիք են որովայնի ավշային հանգույցները, թոքերը, գլխուղեղը, ոսկրերը, փափուկ հյուսվածքները: Այն նույնպես հազվադեպ պատահող ուռուցք է երեխաների շրջանում:

Քաղցկեղ ունեցող 100 երեխաներից մոտավորապես 6-ն ունենում են երիկամի քաղցկեղ: 

ԼՅԱՐԴԻ ՔԱՂՑԿԵՂ

Լյարդը տեղակայված է որովայնի աջ վերին քառորդում՝ կողաղեղի տակ: Լյարդը կարևոր դեր է խաղում արյան մեջ գտնվող տոքսինների հեռացման, արյան մակարդման համար նախատեսված պրոտեինների արտադրման մեջ, ինչպես նաև. սննդամթերքի մարսման պրոցեսներում: Լյարդի քաղցկեղը առաջ է գալիս, երբ լյարդի բջիջների մոտ առաջանում են մուտացիաներ կամ սխալներ, ինչն էլ թույլ է տալիս այս բջիջներին անկանոն աճել ու բազմանալ և ձևավորել չարորակ ուռուցքներ: Երեխաների մոտ հանդիպող լյարդի քաղցկեղի երկու հիմնական տեսակներն են.

Հեպատոբլաաոոմա, որը առավել հաճախ հանդիպում է նորածինների կամ մանկահասակ երեխաների մոտ: Սա երեխաների մոտ առավել հաճախ հանդիպող լյարդի քաղցկեղի տեսակն է:

Լյարդաբջջային կարցինոմա, որն առավել հաճախ հանդիպում է նախադպրոցական և դեռահաս երեխաների մոտ:

Քաղցկեղ ունեցող 100 երեխաներից մոտ 1-ը կամ 2-ը ունենում են լյարդի քաղցկեղ:

ՄԵԼԱՆՈՄԱ

Մելանոման մաշկի քաղցկեղ է: Մելանոման առաջ է գափս մելանոցիտներում՝ մաշկին, մազերին և աչքերին գույն հաղորդող բջիջներում, առաջացող սխալների և մուտացիաների արդյունքում: Մելանոցիտների այս փոփոխությունը թույլ է տալիս բջիջներին անվերահսկելի աճել: Չնայած մելանոմաների հիմնական տեսակները առաջ են գալիս մաշկում, սակայն կարող են հանդիպել նաև աչքում:

Մելանոման մաշկի քաղցկեղի ամենահաճախ հանդիպող տեսակը չէ, բայց ամենածանրն է: Քաղցկեղ ունեցող 100 երեխաներից 1-ից ավելի քիչ թվով երեխաների մոտ լինում է մելտնոմա:

ՆԵՅՐՈԲԼԱՍՏՈՄԱ

Նեյրոբլաստման սոլիդ ուռուցքի տեսակ է, որն առաջանում է սիմպաթիկ նյարդային համակարգի բջիջներից: Սիմպաթիկ նյարդային համակարգը նյարդային հանգույց է, որը տեղեկատվություն է փոխանցում ամբողջ մարմնով: Սիմպաթիկ նյարդային համակարգը պատասխանատու է մարմնի այնպիսի գործողությունների համար, որոնք չեն գտնվում կամային վերահսկողության ներքո, ինչպիսիք են սրտի աշխատանքը, կարմրումը, բբերի լայնացումը: Նեյրոբլաստոման առաջանում է սիմպաթիկ նյարդային համակարգի երիտասարդ բջիջներում՝ նեյրոբլաստներում, առաջ եկող սխալների կամ մուտացիաների արդյունքում: Այս փոփոխությունները թույլ են տալիս նեյրոբլաստներին անվերահսկելիորեն աճել և ձևավորել բարորակ ուռուցք: Նեյրոբլաստոման կարող է  առաջանալ մարմնի ցանկացած հատվածում, սակայն առավել հաճախ հանդիպում են մակերիկամներում, որոնք տեղակայված են երիկամների վերին հատվածում: Նեյրոբլաստոման կարող է առաջանալ նաև պարանոցի, կրծքավանդակի, որովայնի, կոնքի հատվածում: Նեյրոբլաստոման կարող է տարածվել մարմնի այլ հատվածներ՝ ներառյալ ոսկրածուծ, ոսկրեր, ավշային հանգույցներ: Նեյրոբլաստոմաները առավել հաճախ հանդիպում են նորածինների և մանկահասակ երեխաների մոտ: Այն սովորաբար չի հանդիպում նախադպրոցական և դեռահաս երեխաների մոտ: Քաղցկեղ ունեցող 100 երեխաներից մոտ 7-ի մոտ լինում է նեյրոբլաստոմա:

ՌԵՏԻՆՈԲԼԱՍՏՈՄԱ

Ռետինոբլաստոման սոլիդ ուռուցք է, որն առաջանում է աչքի ներքին թաղանթի' ցանցաթաղանթի վրա: Ցանցաթաղանթը նյարդային հանգույցի բարակ շերտ է, որը մարդուն թույլ է տափս տեսնել: Ռետինոբլաստոման առաջանում է ցանցաթաղանթի երիտասարդ բջջում' ռետինոբլաստում, ի հայտ եկող մուտացիաների կամ սխալների արդյունքում: Այս փոփոխությունները թույլ են տափս ռետինոբլաստներին

անվերահսկեփրեն աճել և ձևավորել չարորակ ուռուցք: Ռետինոբլաստները սովորաբար հանդիպում են նորածինների և 6-ից ցածր տարիք ունեցող երեխաների մոտ: Ռետինոբալստոման հազվադեպ հանդիպող մանկական քաղցկեղի տեսակ է:

Քաղցկեղ ունեցող 100 երեխաներից 3-ի մոտ ախտորոշումը ռետինոբլաստոմա է:

ՓԱՓՈՒԿ Հ8ՈՒՍՎԱԾՔԻ և ՈՍՐԿՐԵՐԻ ՍԱՐԿՈՄԱ

Սարկոմաները սոլիդ ուռուցքներ են, որոնք առաջանում են այն երիտասարդ բջիջներից, որոնցից նորմայում առաջանում են ոսկրերը, մկանները և այլ փափուկ հյուսվածքները, ինչպիսիք են ջլերը և հոդերը: Սարկոմաները ձևավորվում են, երբ այս հյուսվածքներից որևէ մեկում ի հայտ են գալիս սխալներ և մուտացիաներ, որոնք թույլ են տալիս բջիջներին անվերահսկելի աճել և ձևավորել չարորակ ուռուցքներ: Կան սարկոմայի մի քանի տեսակներ, որոնք հանդիպում են երեխաների մոտ:

Քաղցկեղ ունեցող 100 երեխաներից մոտ 12-ի մոտ ախտորոշումը սարկոմա է:

Օստեոսարկոման ոսկրերի առավել հաճախ հանդիպող քաղցկեղի տեսակն է: Օստեոսարկոման առաջանում է, երբ ոսկրի երիտասարդ բջջում ծագում է սխալ կամ մուտացիա: Փոփոխությունը հանգեցնում է բջջի անվերահսկելի աճի և. չարորակ ուռուցքի ձևավորման, ինչը հյուծում է ոսկրը, առաջ է բերում ցավ և. տարածվում է մարմնի այլ հատվածներ, ինչպիսիք են թոքերը: Օստեոսարկոման առավելապես հանդիպում է ձեռքերի ու ոտքերի ոսկրերի վրա, մասնավորապես, ծնկային հոդի և ուսագոտու շրջանում, սակայն կարող է առաջանալ նաև. մարմնի այլ հատվածներում: Օստեոսարկոման սովորաբար հանդիպում է դեռահասների և. երիտասարդների մոտ, սակայն կարող է հանդիպել նան. մանկահասակ երեխաների մոտ:

Ցուինգի սարկոման ոսկրերի ուռուցքների առավել հաճախ հանդիպող երկրորդ տեսակն է: Ցուինգի սարկոմայի այլ անվանումներից են Ցուինգի սարկոմայի ընտանիքի ուռուցք կամ պերիֆերիկ պրիմիտիվ նեյրոէկտոդերմալ ուռուցք: Այն հաճախ ախտահարում է կոնքը, կրծքավանդակի, ձեռքերի ու ոտքերի ոսկրերը, բայց կարող է առաջանալ նան. մարմնի ցանկացած հատվածում: Ցուինգի սարկոման կարող է ի հայտ գալ նաև փափուկ հյուսվածքներում՝ ոսկրերի փոխարեն: Ցուինգի սարկոման հիմնականում հանդիպում է նախադպրոցական երեխաների և դեռահասների մոտ:

Ռաբդոմիոսարկոման քաղցկեղի տեսակ է, որն առաջանում է մկանային բջիջների վերածվող բջիջներից: Ռաբդոմիոսարկոման առաջանում է, երբ երիտասարդ բջջում՝ ռաբդոմիոբլաստում, ի հայտ է գալիս սխալ կամ մուտացիա, ինչը թույլ է տալիս բջջին անվերահսկելիորեն աճել և վերածվել չարորակ ուռուցքի: Ռաբդոմիոսարկոման կարող է առաջանալ մարմնի ցանկացած հատվածում, բայց առավել հաճախ հանդիպում է՝

  • աչքի շուրջ (օրբիտալ)
  • դեմքի վրա՝ գանգի ստորին հատվածում (պարամենինգեալ)
  • դեմքի կամ պարանոցի վրա, բայց գանգի ստորին հատվածից հեռու (ոչ- պարամենինգեալ)
  • ձեռքերի և ոտքերի շրջանում (վերջույթներ)
  • միզուղիների և վերարտադրողական օրգանների շրջանում, ինչպիսիք են միզապարկը, շագանակագեղձը, պարատեստիկուլյար շրջանը (ամորձիների կողքի շրջանը) և հեշտոցը: 

Երեխաների մոտ հանդիպում են ռաբդոմիոսարկոմաների երկու հիմնական տարատեսակ.

էմբրիոնալ ռաբդոմիոսարկոման առավել տարածված տեսակն է և հանդիպում է մանկահասակ երեխաների մոտ: Էմբրիոնալ ռաբդոմիոսարկոման հանդիպում է այն օրգաններում, որոնք ունեն լորձաթաղաղանթ, ինչպիսիք են քթանցքները և միզապարկը:

Ալվեոլյար ոաբդոմիոսարկոման առավել հաճախ հանդիպում է դեռահասների մոտ և, հիմնականում, ի հայտ է գալիս ձեռքերի և ոտքերի հատվածում:

Ռաբդոմիոսարկոմա ունեցող երեխաների 2/3-րդը 10 տարեկանից փոքր են:

Ոչ-ռաբդոմիոսարկոմային փափուկ հյուսվածքների սարկոման քաղցկեղի այն տեսակն է, որն առաջ է գալիս այն բջիջներից, որոնցից սովորաբար ձևավորվում են մարմնի պաշտպանական կառույցները, ինչպիսիք են ջլերը, հոդերը, նյարդային ծածկույթները (հաճախ անվանվում են փափուկ հյուսվածքներ): Երեխաների մոտ առավել հաճախ հանդիպող տեսակներն են սինովիալ սարկոման, ծայրամասային նյարդային ծածկույթների չարորակ ուռուցքը և չդիֆերենցված սարկոման: Այնուամենայնիվ, գոյություն ունեն երեսուն այլ տարատեսակներ:

Դեսմոպլաստիկ մանր կլոր-բջջային ուռուցքը հազվադեպ հանդիպող սարկոմայի տեսակ է: Սովորաբար այն հանդիպում է որովայնում և կարող է տարածվել դեպի ավշային հանգույցներ, ինչպես նաև՝ թոքեր, լյարդ, ոսկրեր: Այս տեսակը սովորաբար հանդիպում է դեռահասների և երիտասարդների շրջանում:

Դեսմոիդ ուռուցքները հաճախ կոչվում են դեսմոիդ ֆիբրոմատոզներ կամ ագրեսիվ ֆիբրոմատոզներ: Դրանք սովորաբար առաջ են գալիս ձեռքերում և ոտքերում, բայց կարող են սկիզբ առնել մարմնի ցանկացած հատվածում: Ուռուցքի այս տեսակները չեն տարածվում մարմնի այլ հատվածներ, բայց կարող են առաջ գալ տարբեր հատվածներում միաժամանակ:

ԿԱՐՑԻՆՈՄԱՆԵՐ

Կարցինոմաներն առաջանում են էպիթելային հյուսվածքում (հյուսվածքներ, որոնք ծածկում են մարմնի արտաքին մակերեսը կամ գեղձերի մակերեսը կամ մարմնի ներքին խոռոչները): Կարցինոմաները հազվադեպ են պատահում երեխաների շրջանում:

Ադրենոկորտիկալ կարցինոման մակերիկամի քաղցկեղն է: Մակերիկամները տեղակայված են երիկամների վերևում: Մակերիկամների արտաքին շերտը կոչվում է կեղն: Մակերիկամի կեղևն արտադրում է հորմոններ, որոնք կարգավորում են մարմնում ջրաաղային բալանսը, արյան ճնշումը և նպաստում են արական կամ իգական հատկանիշների ձեռք բերմանը: Ադրենոկորտիկալ կարցինոման զարգանում է մակերիկամային կեղևում և կարող է արտադրել հորմոնների մեծ քանակություն: Հորմոնները կարող են հանգեցնել արյան բարձր ճնշման և կրծքագեղձերի ոչ նորմալ զարգացման: Ադրենոկորտիկալ կարցինոմաները հազվադեպ են հանդիպում երեխաների մոտ:

Քաղցկեղ ունեցող 100 երեխաներից մոտ մեկից պակասն ունի հավանականություն ադրենոկորտիկալ կարցինոմա ունենալու:

Խորիոկարցինոմա (Տե՛ս մանր բջջային ուռուցքներ)

Էմբրիոնալ կարցինոմա (Տե՛ս մանր բջջային ուռուցքներ)

Հեպատոցելյուլար կարցինոմա (Տե՛ս Լյարդի քաղցկեղ)

Նազոֆարինգեալ կարցինոմա - Քթըմպանը տեղակայված է ըմպանի վերին հատվածում՝ քթի հետնամասում: Քաղցկեղի այս տեսակը առաջ է գալիս, երբ քթըմպանի բջջիները սկսում են անվերահսկելի աճել և ձևավորել ուռուցք: Նազոֆարինգեալ կարցինոման հաճախ տարածվում է դեպի պարանոց, ավշային հանգույցներ՝ դարձնելով դրանք սովորականից ավելի մեծ: Այն կարող է տարածվել նաև դեպի թոքեր և ոսկրեր: Նազոֆարինգեալ կարցինոման հազվադեպ է հանդիպում երեխաների մոտ: Քաղցկեղ ունեցող 100 երեխաներից մոտ մեկից պակասը կունենա նազոֆարինգեալ կարցինոմա:

Երիկամաբջջային քաղցկեղ (Տե՛ս երիկամի քաղցկեղ):

ՎԱՀԱՆԱՁև ԳԵՂՁԻ ՔԱՂՑԿԵՂ

Վահանաձև գեղձը թիթեռանման եզրեր ունեցող օրգան է, որը տեղակայված է վահանաճառի ներքևում՝ պարանոցի առաջային հատվածում: Վահանագեղձն արտադրում է հորմոններ, որոնք կարգավորում են ջերմաստիճանը, էներգիայի մակարդակը, քաշը, ախորժակը: Վահանագեղձի քաղցկեղը սկսվում է վահանագեղձի բջիջներում ի հայտ եկող սխալի կամ մուտացիայի արդյունքում, որը հանգեցնում է բջիջների անվերահսկելի բազմացման և չարորակ բջիջների զանգվածի ձևավորմանը: Վահանաձև գեղձի չարորակ ուռուցքը կոչվում է թիրոիդ կարցինոմա: Գոյություն ունի վահանաձև գեղձի քաղցկեղի 4 տարատեսակ .

Պապիլյար (առավել տարածված տեսակն է; սովորաբար դանդաղ է զարգանում)

Ֆոլիկուլյար (առավել քիչ տարածված է; սովորաբար դանդաղ է զարգանում)

Մեդուլյար (կարող է տարածվել մարմնի այլ հատվածներ) 

•      Անապլաստիկ (ամենաարագն է աճում)

Վահանաձև գեղձի քաղցկեղը հազվադեպ է հանդիպում երեխաների մոտ և քիչ ավելի հավանականությամբ կարող է առաջանալ դեռահասների մոտ : Քաղցկեղ ունեցող 100 երեխաներից մոտ մեկի մոտ կփնի վահանագեղձն. գեղձի քաղցեր։

Ինչպե՞ս է ախտորոշվում քաղցկեղը

Բազմաթիվ հետազոտություններ ն. պրոցեդուրաներ կարող են անցկացվել մարմնում քաղցկեղային բջիջների առկայությունը ստուգելու համար: Կախված Ձեր երեխայի ախտանիշներից և քաղցկեղի տարատեսակից՝  Ձեր երեխան կարող է անցնել մի քանի հետազոտություններ:

Քաղցկեղի ախտորոշման համար իրականացվող հետազոտությունների մասին կարող եք կարդալ Հետազոտություններ և պրոցեդուրաներ  բաժնում:

Լիմֆոմաների և սոլիդ ուռուցքների փուլի որոշում

Սոլիդ ուռուցքների և լիմֆոմաների պարագայում ախտորոշումից անմիջապես հետո իրականացվում է քաղցկեղի փուլի որոշում: Փուլի որոշումը օգնում է բժշկին հասկանալ՝ որտեղ է գտնվում քաղցկեղը մարմնում: Ձեր երեխայի քաղցկեղի փուլը որոշելու համար բժիշկը կնշանակի մի քանի հետազոտություններ: Քաղցկեղի փուլը իմանալուց հետո Դուք և Ձեր երեխայի խնամքը իրականացնող թիմը կարող եք քննարկել բուժման պլանը:

Մարմնի այն հատվածը, որտեղ քաղցկեղը սկզիբ է առնում, կոչվում է առաջնային ուռուցք: Քաղցկեղային բջիջները կարող են տարածվել առաջնային ուռուցքը շրջապատող հյուսվածք (տեղային տարածում), մարմնի այլ հատվածներ (մետաստազներ): Մարմնի այն հատվածը, որտեղ տարածվում է քաղցկեղը, կոչվում է մետաստատիկ ուռուցք:

Քաղցկեղի փուլի որոշման համակարգերը տարբեր են քաղցկեղի տարբեր տեսակների պարագաներում: Որպես կանոն՝ առաջին փուլն առավել քիչ զարգացածն է (քաղցկեղը չի տարածվել առաջնային ուռուցքից դուրս) և չորրորդ փուլը ամենազարգացած փուլն է (քաղցկեղը տարածվել է մարմնի այլ հատվածներ): Բուժումը սովորաբար տարբեր է՝ կախված հիվանդության փուլից: Բժիշկը պետք է հստակ իմանա Ձեր երեխայի հիվանդության փուլը՝ նախքան բուժման վերաբերյալ որոշումներ կայացնելը: 

Մանկական քաղցկեղի պատճառները

Շատ ծնողներ ցանկանում են իմանալ ինչն է իրենց երեխայի քաղցկեղի պատճառը: Մանկական քաղցկեղի շատ քիչ տեսակներ են պայմանավորված ժառանգական պատճառներով: Դա նշանակում է, որ երեխան ծնվել է ԴՆԹ-ի փոփոխությամբ (նյութը, որը գտնվում է բջջի կենտրոնում և հրահանգում է բջջի գործունեությունը), ինչը հանգեցնում է որոշ բջիջների վերափոխմանը քաղցկեղի: Երբեմն ԴՆԹ-ի այս փոփոխությունը առաջ է գալիս զարգացման վաղ շրջանում (մինչև երեխայի ծնվելը): Երբեմն ԴՆԹ-ի այս փոփոխությունը կարող է ժառանգվել ծնողից: Եթե սա տեղի է ունենում, նշանակում է՝ ծնողը նույնպես կարող էր ունեցած լինել նույն կամ նման քաղցկեղի տեսակ: Մանկական քաղցկեղը, որը կարող է ժառանգական լինել, ներառում է ռետինոբլաստոմաները, ծայրամասային նյարդերի ծածկույթների չարորակ ուռուցքը, ադրենոկորտիկալ կարցինոման: Քաղցկեղի մյուս տեսակները չեն համարվում ժառանգական:

Շատ ծնողներ ունենում են վախեր, որ իրենք գործել են ինչ-որ սխալ բան, ինչն էլ պատճառ է հանդիսացել իրենց երեխայի քաղցկեղի առաջացման համար: Ինչքանով մեզ հայտնի է, Ձեր գործած որևէ բան չէր կարող լինել քաղցկեղի պատճառ, ոչ էլ կարող էր կանխարգելել քաղցկեղի առաջացումը: Հայտնի փաստ է այն, որ քաղցկեղը վարակիչ չէ: Դուք չեք կարող վարակվել քաղցկեղով այլ մարդու միջոցով:

Գիտնականները աշխատում են մանկական քաղցկեղի պատճառները հայտնաբերելու ուղղությամբ: Այս պահին մենք չգիտենք մանկական քաղցկեղի տեսակների մեծ մասի պատճառները: Շատ ծնողներ են մտածում իրենց երեխայի քաղցկեղի պատճառների մասին: Ծնողները կարող են զգալ իրենց պատասխանատու և. մեղադրել իրենց՝ չնայած իրենք չէին կարող կանխարգելել քաղցկեղը: Այս զգացողությունները կարող են շատ տխրեցնող լինել, բայց դրանք բնականոն ու նորմալ են: Եթե Դուք ունեք մտքեր, մտահոգություններ երեխայի քաղցկեղի պատճառների մասին, խոսեք խնամք իրականացնող թիմի հետ:

Նյութը վերցված է Երեխաների Ուռուցքաբանական Խմբի կողմից ստեղծված «Ձեռնարկ ընտանիքի համար» գրքի երկրորդ հրատարակության հայերեն թարգմանությունից։ Ամբողջական ձեռնարկը կարող եք ներբեռնել այստեղ։



© Copyright «Cancer.AM» © 2016-2022. Բոլոր իրավունքները պահպանված են։