| Երեխաների համար
Երեխաների Ուռուցքաբանության խումբ (ԵՈւԽ)
Երեխաների Ուռուցքաբանության խումբը մանկական ուռուցքների կլինիկականփորձարկումների ոլորտում ամենամեծ խումբն է և բուժում է ավելի շատ երեխա, քան որնևէայլ կազմակերպություն։ Ավելի քան 200 հիվանդանոց ներգրավված է ԵՈւԽ-ի մեջ։Յուրաքանչյուր հետազոտական փորձարկման համար բժիշկների, բուժքույրերի և այլփորձագետների խումբ պլանավորում է բուժման ընթացքը։ ԵՈւԽ-ի մասնակիցներըպարբերաբար ուսումնասիրում են կատարված հետազոտությունները, վերանայում ենընթացիկ հետազոտությունները և պլանավորում նոր հետազոտություններ։
Կլինիկական փորձարկումների տեսակներ
Գոյություն ունեն կլինիկական հետազոտությունների երկու հիմնական ոլորտներ.
ԹԵՐԱՊԵՎՏԻԿ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
Թերապևտիկ փորձարկումները գիտական հետազոտություններ են, որոնք կատարվում են պարզելու, համար կոնկրետ հիվանդության բուժման արդյունավետությունը և անվտանգությունը։ Նոր կլինիկական փորձարկումները պլանավորվում են հին փորձարկումների հիման վրա՝ օգտագործելով բուժման առավել արդյունավետ միջոցները և մտածելով, թե ինչը կարող է լինել ավելի արդյունավետ։ Յուրաքանչյուր փորձարկում ուսումնասիրվում է բազմաթիվ փորձագետների կողմից՝ ինչպես ԵՈւԽ-ի անդամներից, այնպես էլ՝ այլ կառույցներից, ինչպիսիք են Քաղցկեղի ազգային ինստիտուտը (National Cancer Institute), Հիվանդանոցների գնահատման խորհուրդները (Hospital Review Boards) և Տվյալների անվտանգության մոնիտորինգի Հանձնաժողովը (Data Safety Monitoring Board): Գիտեփքները, որոնք ձեռք են բերվում կլինիկական փորձարկումների միջոցով, օգնում են բարելավել քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումը՝ բարձրացնելով ապրելիության ցուցանիշները և նվազեցնելով կողմնակի ազդեցություններն ու բուժման երկարաժամկետ արղյունավետությունը։ Քաղցկեղով հիվանդ շատ երեխաներ բուժում են ստացել կլինիկական փորձարկումենրի շրջանակներում։
ՈՉ-ԹԵՐԱՊևՏԻԿ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
Այս փորձարկումները օգնում են մեզ ավելի շատ բան իմանալ մանկական քաղցկեղի մասին՝ ուսումնասիրելով.
• Քաղցկեղային բջիջների կենսաբանությունը և վարքը
• Քաղցկեղի բուժման կողմնակի էֆեկտները և դրանց նվազեցման տարբերակները
• Մանկական քաղցկեղի պատճառները և ամեն տարի հիվանդացող երեխաների թիվը
• Կյանքի որակը բուժման ընթացքում և բուժումից հետո
• Անձի գենետիկ տվյալները և ինչպես դրանք կարող են ազդել քաղցկեղի առաջացման հավանականության և բուժման հանդեպ զգայունության մակարդակի վրա
Թերապևտիկ կլինիկական փորձարկումների փուլերը
Թերապևտիկ կլինիկան հետազոտությունները կատարվում են փուլերով։ Կլինիկական հետազոտության յուրաքանչյուր փուլ կառուցվում է նախկինի հիման վրա՝ հաշվի առնելով ավելի արդյունավետ բուժման ստեղծման գլխավոր նպատակը։
ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ
ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ
ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼ
ՊԻԼՈՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կլինիկական փորձարկումների առաջին, երկրորդ և երրորդ փուլերից զատ, որոնցմասին խոսվեց վերևում, դուք կարող եք նաև լսել պիլոտային հետազոտություններիմասին։ Պիլոտային հետազոտությունները փոքր ընտրանքով հետազոտություններ են, որոնք իրականացվում են հասկանալու համար՝արդյոք բուժման կամ հետազոտմաննոր մեթոդը կիրառելի կլինի առաջին, երկրորդ և երրորդ փուլերի ավելի լայնընտրանքներով հետազոտությունների համար։
Փաստեր կլինիկական հետազոտությունների մասին
Կլինիկական փորձարկումների արդյունքները օգնում են քաղցկեղի բուժման վերաբերյալգիտեփքների խորացմանը և արդյունավետության բարձրացմանը։ Քանի որ մանկականքաղցկեղը հազվադեպ է հանդիպում, ապա փորձարկելով բուժման տարբեր եղանակները ևհետևելով արդյունքներին, մենք ավելի արագ կարող ենք հասկանալ, թե բուժման որ մեթոդնէ առավել արդյունավետ։ Երեխաների Ուռուցքաբանական Խմբի մեջ ներառվելով ևհետևելով արդյունքներին, մենք ավելի արագ կարող ենք հասկանալ, թե բուժման որ մեթոդնէ ավելի արդյունավետ։ Երեխաների Ուռուցքաբանական Խմբի մեջ ներառվողՀիվանդանոցներում երեխաներինկլինիկական փորձարկումների մեջ ներգրավվելուարդյունքում 1950-ական թվականներից ի վեր վերապրման ցուցանիշը աճել է 10%-ից մինչև80%։ Կազմակերպված կլինիկակաե փորձարկումները հանգեցրել են լուրջ առաջընթացների։
Կլինիկական փորձարկումների առավելությունները և ռիսկերը
Դուք կարող եք ինքներդ Ձեզ հարցնել. «Ինչպիսի՞ օգուտ կստանա իմ երեխանկլինիկական փորձարկումներին մասնակցելու դեպքում»։
ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՈՐՈՇ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
• Վերանայվում են արդեն կատարված փորձարկումները և գիտնականներըհավատում են, որ նոր հետազոտությունները կարող են ավելի լավ արդյունքի հանգեցնել
• Ապագայում քաղցկեղ ունեցող երեխաներին կարող է օգնել այն, ինչուսումնասիրվում է այսօր կլինիկական փորձարկումների ընթացքում՝ հենց նույնեղանակով, ինչպես Ձեր երեխայի բուժմանն է այսօր օգնում նախկինում կատարվածհետազոտություններից ստացած գիտելիքները
• Լոկալ ուռուցքաբանական թիմի և ԵՈւԽ-ի անդամ հանդիսացող այլփորձագետների կողմից բուժման ուշադիր վերահսկողություն
ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՈՐՈՇ ՌԻՍԿԵՐՆ ԵՆ
• Նոր բուժումը կարող է ունենալ կողմնակի ազդեցություններ, որոնք տարբերվում ենկամ ավելի լուրջ են, քան գոյություն ունեցող բուժման ազդեցությունները
• Ռանդոմիզացված փորձարկումների մասնակիցները և. նրանց խնամակալները չենկարողանա ընտրել այն բուժումը, որը ստանում է հիվանդը
• Ձեր երեխան կարող է ավելի շատ ժամանակ ծախսել հիվանդանոցում՝ ստանալովբուժում և անցնելով թեստեր
• Նոր բուժումը կարող է «չաշխատել» Ձեր երեխայի հիվանդության դեպքում
Պե՞տք է արդյոք իմ երեխան մասնակցի կլինիկական փորձարկումներին
Ընտրությունը Ձերն է։ Դուք կարող եք որոշել, որ ձեր երեխան չի մասնակցում կլինիկականփորձարկմանը։ Դուք կարող եք նաև ցանկացած պահի դադարեցնել փորձարկմանը Ձերերեխայի մասնակցությունը։ Ձեր ընտրությունը չի ազդի հիվանդանոցում երեխայի բուժումստանալու հնարավորության վրա։
Եթե Դուք որոշեք չներգրավվել կլինիկական փորձակման մեջ, Ձեր երեխան կստանաընթացիկ հայտնի ստանդարտ բուժումը։ Ստանդարտ բուժումը տվյալ պահին հայտնիամենալավ թերապիան է։
Որոշման կայացմանն օգնելու համար, Դուք կարող եք ստանալ երկրորդ կարծիք։ Բժիշկը, որը չի հանդիսանում Ձեր ներկայիս բուժող թիմի անդամ, կարող է ուսումնասիրել Ձերերեխայի պատմությունը, թեստերի արդյունքները և հետազոտությունները։ Բժիշկը կտա իրկարծիքը Ձեր երեխայի պլանի վերաբերյալ։ Որոշ ապահովագրական ընկերություններդիմում են երկրորդ կարծիքի՝ նախքան բուժում սկսելը։ Ձեր երեխայի բժիշկը կարող է Ձեզուղորդել մեկ այլ փորձագետ բժշկի մոտ։ Միացյալ Նահանգներում Քաղցկեղի ազգայինինստիտուտն ունի անվճար հեռախոսահամար (1–800–4CANCER) և վեբ-կայք (cancer.gov)' օգնելու համար քաղցկեղի կենտրոններին և բժիշկներին երկրի ամբողջ տարածքում։
Ինչպե՞ս են կլինիկական փորձարկումները դիտարկվում
Երեխաների Ուռուցքաբանական խմբի կողմից ուսումնասիրվելուց հետո, փորձարկումըուղարկվում է Քաղցկեղի ազգային ինստիտուտ (NCI)՛ հաստատման համար։ Մեկ անգամուսումնասիրվելով Քաղցկեղի ազգային ինստիտուտի կողմից՝ հետազոտությունըուղարկվում է էթիկայի կոմիտե՝ վերանայման։ Էթիկայի կոմիտեն հանձնաժողով է, որըկազմված է կլինիկական փորձարկումների պլանավորման և զարգացման մեջ չներգրավվածմասնագետներից և հանրության ներկայացուցիչներից։ Էթիկայի կոմիտեն դիտարկում էկլինիկական փորձարկումը՝ համոզվելու համար, որ փորձարկման մասնակիցներիիրավունքները պաշտպանված են։ Յուրաքանչյուր փորձարկում ԵՈւԽ-ի և այլփորձագետների կողմից դիտարկվում է բազմակի անգամ՝ նախքան բուժման կենտրոնումայն մեկնարկելը։
Ռանդոմիզացիա
Ձեր երեխան կարող է մասնակցել կլինիկական փորձարկման, որը ներառում է բուժմաներկու կամ ավելի պլաններ։ Սովորաբար մեկ պլանը ստանդարտ կամ հայտնի ամենալավբուժումն է։ Այլ պլանը կամ պլանները ունեն աննշան փոփոխություններ կամ հավելումներ, որոնք կարող են բարձրացնել ապրելիության ցուցանիշները, օգնել հիվանդությունը ավելիերկար պահել վերահսկողության տակ, նվազեցնել կամ պակաս լուրջ կողմնակի էֆեկտներառաջացնել և/կամ նվազեցնել հիվանդանոցում անցկացրած օրերը։ Դուրս բերելու համար, թե որ բուժումն է առավել արդյունավետ, յուրաքանչյուր երեխայի համար համակարգչիմիջոցով պատահականորեն ընտրվում է բուժման պլաններից մեկը։ Ռանդոմիզացվածկլինիկական հետազոտության մասնակիցները և նրանց խնամակալերը չեն կարող ընտրելայն բուժումը, որը ստանում են։
Տեղեկացված համաձայնություն
Ձեր երեխային բուժող թիմի անդամները կբացատրեն կլինիկական փորձարկմանշրջանականերում բուժման պլանը։ Դուք տեղեկատվությունը ուսումնասիրելու և հարցերուղղելու հնարավորություն կունենաք։ Երբ Ձեր հարցերը պատասխան կստանան, Ձեզկհարցնեն՝ արդյոք Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը, որպեսզի Ձեր երեխանմասնակցի կլինիկական փորձարկմանը։ Դա կոչվում է ծնողական թույլտվության կամտեղեկացված համաձայնության տրամադրում։
Ձեզ կխնդրեն ստորագրել ձևաթուղթ, որը ներառում է կլինիկական փորձարկմաննկարագիրը, այդ թվում նաև բուժման պլանը։ Այս ձևաթուղթը ներառում է բուժման պլանիռիսկերը և առավելությունները և Ձեզ տրամադրում է դեղորայքի և Լրացուցիչ թերապևտիկմիջամտությունների կողմնակի ազդեցությունների ցանկը։ Երբ Դուք ստորագրում եքձևաթուղթը, Դուք հայտնում եք, որ հասկացել եք, թե ինչ է Ձեզ բացատրել բժշկական թիմը ևհամաձայն եք՝ սկսելու բուժումը կլինիկական փորձարկման շրջանակներում։
Եթե Ձեր երեխան բավականին մեծահասակ է հասկանալու համար, ապա իրեն կհարցնենարդյոք նա տափս է իր համաձայնությունը մասնակցելու կլինիկական փորձարկմանը։ Երբանչափահաս երեխան (սովորաբար 18 տարեկանից ցածր) տալիս է իր համաձայնությունը, դա նշանակում է, որ նա հավանություն է տալիս։ Ձեր բուժող թիմի անդամները կօգնեն Ձերերեխային բացատրել կլինիկական փորձարկման էությունը այն բառերով, որոնք նրանքկարող են հասկանալ։ Եթե Ձեր երեխան օրենքով համարվում է մեծահասակ, ապա թիմըկարիք կունենա, որպեսզի նա ինքը ստորագրի ձևաթուղթը։
Տեղեկացված համաձայնությունը մի գործընթաց է, որը չի ավարտվում՝ ձևաթուղթըստորագրելով կամ բուժումը սկսելով։ Հիվանդանոց կամ կլինիկա Ձեր յուրաքանչյուրայցելության ժամանակ բուժող թիմը կխոսի Ձեզ հետ բուժման պլանի մասին։ Դա Ձեզհամար հնարավորություն է՝ ուղղելու հարցեր և որոշելու՝ արդյոք Դուք համաձայն եքբուժման պլանի հետ, թե՝ ոչ։ Եթե Դուք որոշել եք, որ Ձեր երեխան մասնակցում էկլինիկական փորձարկմանը, սակայն հետագայում մտափոխվել եք, ապա Դուք կարող եքցանկացած պահի դադարեցնել Ձեր երեխայի մասնակցությունը։ Ձեր բժշկական թիմըկշարունակի Ձեր երեխային տրամադրել հնարավոր լավագույն խնամքը։
Բուժման պլան
Ձեր բժշկական թիմը վերանայելու է Ձեր երեխայի բուժման պլանը կլինիկականփորձարկման ընթացքում։ Յուրաքանչյուր բուժման տեսակ, հետազոտություն ևպրոցեդուրա նշվում է բուժման տրամադրման քարտում (երբեմն անվանվում էճանապարհային քարտեզ), որը Ձեր երեխայի բուժման պլանի ամփոփումն է։ Դուք կարող եքնայել բուժման տրամադրման պլանը՝ իմանալու համար, թե երբ է նշանակված հաջորդբուժումը։ Դուք կարող եք նաև տեսնել, թե ինչ հետազոտություններ են պլանավորված։ Դուքև/կամ Ձեր բուժող թիմի անդամներից մեկը կարող է ստեղծել օրացույց, որը պարունակում էՁեր երեխայի բուժման տրամադրման քարտի տեղեկատվությունը։
Մտապահեք, որ յուրաքանչյուր երեխա տարբեր է, և բուժման օրակարգը կարող էփոփոխվել։ Այդ փոփոխությունները կարող են կախված լինել նրանից, թե ինչպես է Ձերերեխան արձագանքում բուժմանը։ Բուժման հետաձգումը ընդունված է, եթե երեխան ունիջերմություն կամ արյան ցածր ցուցանիշներ։
Ինչպիսի՞ հարցեր ես պետք է տամ
Նախքան Ձեր բժշկական թիմի հետ հանդիպելը դուրս գրեք այն հարցերը, որոնք ունեք։ Դուքկարող եք Ձեզ այնքան գերծանրաբեռնված զգալ, որ չկարողանաք մտածել և ոչ մի հարցիմասին։ Ստորև կգտնեք որոշ հարցեր, որոնք գուցե ցանկանաք հարցնել։ Ուղղելով այնհարցերը, որոնք Դուք ունեք, Դուք կարող եք ոգեշնչվել բուժման ողջ փուլերի համար։
• Ինչպե՞ս է կոչվում իմ երեխայի քաղցկեղը
• Որո՞նք են մանկական քաղցկեղի պատճառները
• Որո՞նք են իմ երեխայի համար հասանելի առավել արդյունավետ բուժման տարբերակները
• Որքա՞ն է իմ երեխայի բարեհաջող բուժման հավանականությունը
• Ինչպե՞ս դուք կկարողանաք հասկանալ, որ բուժումը արդյունավետ է
• Պե՞տք է արդյոք իմ երեխան բուժման նպատակով մնա հիվանդանոցում
• Որքա՞ն կտևի բուժումը
• Ո՞վ կարող է ինձ օգնել՝ բացատրելու իմ երեխային ախտորոշումը և բուժումը (և իմ մյուս երեխաներին)
• Արդյո՞ք իմ երեխան ի վիճակի կլինի գնալ դպրոց բուժման ընթացքում
• Կա՞ն արդյոք գործողություններ, որոնք կսահամանափակվեն երեխայի համար բուժման ընթացքում։
Հանդիպմանը Ձեզ հետ թուղթ և գրիչ վերցրեք, որպեսզի նշումներ անեք։ Դուք կարող եք խնդրել Ձեր ընկերոջը կամ բարեկամին գալ Ձեզ հետ՝ նշումներ անելու համար։ Դուք նաև կարող եք հարցնել բուժումը տրամադրող անձին՝ արդյոք կարող եք ձայնագրել Ձեր հանդիպումը:
Նյութը վերցված է Երեխաների Ուռուցքաբանական Խմբի կողմից ստեղծված «Ձեռնարկ ընտանիքի համար» գրքի երկրորդ հրատարակության հայերեն թարգմանությունից։ Ամբողջական ձեռնարկը կարող եք ներբեռնել այստեղ։