| Երեխաների համար
•Ու՞ր են գնում բոլորը
Ակտիվ բուժման ընթացքում ծնողները և ընտանիքները հիվանդանոցում պարբերաբար հանդիպում են բժշկական թիմի մասնագետներին և այլ ծնողների: Բժշկական թիմը ապահովում է, որ Ձեր երեխայի վիճակը լավ լինի, և իրենք հասանելի են հարցերի կամ մտահոգությունների դեպքում: Այլ ծնողները նույնպես կարող են լինել տեղեկատվության կարևոր աղբյուր: Մինչդեռ բուժումից հետո Դուք ունենում եք առավել քիչ կոնտակտներ աջակցության այս ձևերի հետ:
Ծնողները երբեմն կարծում են, որ մարդիկ, ովքեր, թվում է, թե հասկանում են, ինչի միջով են անցնում բուժման ընթացքում, այդքան հասանելի չեն: Դեռահասները կարող են զգալ, թե ընկերներից շատերը լքել են իրենց: Հնարավոր է շատ բարդ լինի այս շրջանում գտնել մարդկանց, ովքեր կարող են գիտակցել ճնշումները և վախերը բուժումից հետո:
Մի փոքր բացատրության կամ, գուցե, այս նյութի միջոցով ընկերները, հարազատները կարող են հասկանալ, որ Դուք դեռևս ունեք անհանգստություններ և վախեր, և ավելի լավ է հասկանալ Ձեր զգացմունքները: Որոշ ծնողներ ստեղծում են նոր օնլայն աջակցման համակարգեր' ծնողների օնլայն խմբով:
•Ի՞նչ պետք է անել, եթե երեխան հիվանդանա կամ ունենա ջերմության բարձրացում
Ճշտեք Ձեր բժշկի հետ ջերմության կամ այլ հիվանդությունների պարագայում Ձեր միջամտությունների պլանը: Եթե Ձեր երեխայի արյան ցուցանիշները նորմալ են, հնարավոր է՝ Ձեզ խորհուրդ տան այցելել Ձեր մանկաբույժին: Նա կարող է որոշել արդյո՞ք Ձեր երեխան կարիք ունի հիվանդանոց գնալու:
•Ի՞նչ անել, եթե երեխան շփվել է ջրծաղիկ ունեցող անձի հետ
Ձեր երեխայի իմունային համակարգը դեռևս նվազած կլինի առաջին 6 ամիսների ընթացքում: Եթե նախկինում Ձեր երեխաները ընդունել են դեղորայք վարակիչ հիվանդությունների հետ բախման ժամանակ, հիմա նույնպես կարիք կունենան այդ դեղամիջոցների:
•Արդյո՞ք երեխան կարիք ունի ընդունելու Բակտրիմ Սեպտրա
Բժշկական թիմը կարող է դադարեցնել այս դեղամիջոցը բուժումից 3-ից 6 ամիս անց:
•Արդյո՞ք երեխան կարող է այցելել ֆիզիկական կրթության կամ լողի դասերի
Այն բանից հետո, երբ Ձեր երեխայի կենտրոնական կաթետրը հեռացված է, և հետքը ապաքինված, սովորաբար չկան սահմանափակումներ լողալու հետ կապված: Վարժությունները կարևոր են առողջության համար, քանի դեռ չկան սպեցիֆիկ պատճառներ, որոնք կարգելեն երեխային լինել ֆիզիկապես ակտիվ։ Ամենօրյա վարժությունները պետք է խրախուսվեն: ճշտեք Ձեր բժշկից՝ արդյո՞ք չկան սահմանափակումներ երեխայի ակտիվություն ծավալելու հետ կապված:
•Արդյո՞ք երեխայի մազերը կրկին կաճեն
Մազերի կորուստը, որը կոչվում է նաև ալոպեցիա, քիմիաթերապիայի դեղամիջոցների և/կամ ճառագայթման կողմնակի ազդեցություն է հանդիսանում: Մազերը, սովորաբար, աճում են բուժման ավարտից հետո: Մազերը կարող են լինել ամբողջապես տարբեր նրանից, թե ինչպիսին էին մինչև քաղցկեղը: Խնդրում ենք խոսել Ձեր բժշկական թիմի հետ մազաթափության հետ կապված հարցերի շուրջ:
•Ինչու՞ եմ ես տագնապային՝ հիվանդանոց վերադառնալու հետ կապված
Ստուգումների համար հիվանդանոց վերադառնալը կարող է սթրեսածին լինել: Որոշ ծնողներ կարող են ասել, որ իրենք դառնում են չափազանց տագնապային՝ հիվանդանոց այցելության օրվան մոտենալու հետ զուգահեռ, և հետո զգացել են շատ հանգիստ և կարողացել են մոռանալ հիվանդության մասին ինչ-որ ժամանակով: Կարևոր է հիշել, որ քաղցկեղի կրկնկվելը այցելությունների ժամանակ շատ քիչ հավանական է:
Հիվանդանոց վերադառնալը առաջ է բերում այլ սթրեսներ նույնպես: Կարող է դժվար լինել տեսնել այն երեխաներին, ովքեր դեռ բուժման ընթացքի մեջ են: Սա կարող է առաջ բերել բարդ հիշողություններ՝ Ձեր երեխայի բուժման հետ կապված: Վերադառնալ հիվանդանոց նշանակում է նաև, որ ծնողները կարող են լսել տեղեկատվություն այն երեխաների մասին, ում ճանաչում էին իրենց բուժման ընթացքում: Եթե այդ նորությունները վատն են, բնական է, որ ծնողները կարող են վախենալ իրենց սեփական երեխայի համար: Կարևոր է հիշել, որ նույնիսկ եթե երեխաներն ունեն նույն ախտորոշումը, յուրաքանչյուր երեխայի հիվանդությունը յուրահատուկ է: Ձեզ կարող է օգնել բժշկական թիմի հետ Ձեր մտահոգությունների մասին խոսելը:
•Ինչու՞ եմ ես դեռ վախենում, որ քաղցկեղը կկրկնվի
Ծնողները հաճախ պատմում են, որ բուժման ավարտը նշանակում է իրենց երեխայի անվտանգության ցանցի կորուստ: Բուժման ընթացքում ընտանիքները զգում են, որ հավանական ամեն ինչ արվում է հիվանդության դեմ պայքարելու համար: Երբեմն ծնողները զգում են, որ իրենք կնախընտրեին, որ իրենց երեխաները մշտապես լինեին քիմիաթերապիայի փոքր դոզայի ներքո ամբողջ կյանքում, քանի որ դա կերաշխավորի, որ քաղցկեղը չի վերադառնա:
Եթե Դուք տանջվում եք քաղցկեղի կրկնվելու վախից, օգտակար կլինի հիշել, որ
• Մանկական քաղցկեղի տեսակների մեծ մասը չի կրկնվում;
• Կրկնվելու հավանակությունը փոքրանում է բուժման ավարտի օրվանից՝ ժամանակի մեծացմանը զուգընթաց;
• Շատ երեխաների համար բուժումը կարող է հաջող լինել, եթե հիվանդությունը կրկնվում է:
•Իսկ ի՞նչ կասեք եղբայրների ու քույրերի մասին
Ինչպես իրենց ծնողները, հիվանդ երեխայի քույրերն ու եղբայրները կարող են շարունակել անհանգստություններ ունենալ իրենց եղբոր, քրոջ առողջության հետ կապված: Շատ երեխաներ կարող են նկատել նաև, որ չնայած բուժումն ավարտված է, ծնողները ավելի շատ ուշադրություն հատկացնում են երեխային, ով հիվանդ է եղել: Քույրերն ու եղբայրները կարիք ունեն համոզմունքի, որ իրենք հավասարապես սիրված են: Ինչքան քույրերն ու եղբայրները մեծանում են, հնարավոր է նրանք ունենան հիվանդության մասին ավելի մանրամասն բացատրության կարիք, ինչպես նան համոզմունք, որ իրենց քաղցկեղ ունենալու ռիսկը մեծ չէ:
•Կյանքը ե՞րբ կվերադառնա բնականոն ընթացքին
Իհարկե կյանքը երբեք չի դառնա հենց այնպիսին, ինչիսինն էր մինչև երեխայի հիվանդությունը: Այնուամենայնիվ, ընտանիքների մեծ մասը զգում է, որ իրենք ձեռք են բերել «նոր բնականոն ընթացք»: Որոշ ծնողների համար աշխատանքի վերադառնալը կարող է հսկայական քայլ լինել: Եթե Դուք չեք հանդիպել Ձեր գործընկերներին Ձեր երեխայի հիվանդության ընթացքում, նրանց հակազդումների հետ բախվելը կարող է փորձություն լինել: Որոշ ծնողներ օգտակար են համարում գնալ աշխատավայր՝ մինչև իրենց առաջին աշխատանքային օրը և հանդիպել գործընկերներին, ինչը օգնում է իրենց հաղթահարել իրենց և մյուսների հակազդումները:
•Ի՞նչ կասեք կարգապահության/վարքի մասին
Ընտանիքի սովորական կարգապահության վերադարձը նոր բնականոն-ին վերադառնալու մաս է: Երբ երեխան հիվանդ է, ընտանիքը հեշտությամբ է սողոսկում կանոններից:
Այնուամենայնիվ, կարգապահություն պահանջելով ծնողները կարող են շատ դրական հաղորդագրություն ուղղել և՛ հիվանդ երեխային, ն՛ նրա քույրերին ու եղբայրներին այն մասին, որ իրենք վերադարձել են բնականոն ընթացք: Սա օգնում է վերհիշել, որ իրենք ունեն ապագա՝ քաղցկեղից հետո:
•Ինչպե՞ս իրեն կզգա երեխան դպրոցում
Երեխաներից շատերը շարունակում են հաճախել դպրոց բուժման ընթացքում: Ձեզ կարող է օգնել, եթե քննարկեք, կիսեք դասարանում բուժման լուրը: Երեխաները, ովքեր բաց են թողել շատ դասաժամեր բուժման պատճառով, կարող են կարիք ունենալ վերահարմարման ժամանակի: Դպրոց վերադառնալը կարող է առաջ բերել տագնապի կամ անհանգստության զգացողություն: Նրանք կարող են դառնալ հուզական կամ արտահայտել իրենց ֆրուստրացիաները հակասոցիալ վարքում կամ զայրույթի պոռթկումներում: Եթե Ձեր երեխան ունի այս հիմնախնդիրները, խոսեք իր ուսուցչի հետ: Դուք կարող եք նա դպրոցի խորհրդատուից, հոգեբանից, կամ սոցիալական աշխատողից խորհրդատվություն ստանալու կարիք ունենալ:
Շատ երեխաների համար դժվար է դպրոց վերադառնալը, հատկապես, եթե նրանք ունեն փոփոխություններ մարմնի հետ կապված: Մազաթափությունը, քաշի ավելացումը կամ կորուստը հիմնական մտահոգություններն են: Խոսեք Ձեր բժշկական թիմի հետ, եթե Ձեր երեխան մտահոգ է դպրոց գնալու հետ կապված: Հիվանդանոցի հոգեբանը, սոցիալական աշխատողը կամ բուժքույրը կարող են օգտակար լինել այս հարցում: Եթե Ձեր երեխան խնդիրներ ունի տնային աշխատանքերը կատարելու գործում, խնդրեք լրացուցիչ աջակցություն: Ճշտեք խնամքը իրականացնող թիմից՝ ինչ օրենքներ են առկա Ձեր երկրում այն երեխաների համար, ովքեր ունեն ուսուցման անհատականացված պլան:
•Ի՞նչ կասեք դիետայի մասին
Ձեր երեխայի սննդակարգը և դիետան կարող են փոխվել քաղցկեղի ազդեցությամբ: Եթե Ձեր երեխան բուժվել է ստերոիդ դեղամիջոցներով, վերջիններս կարող են հանգեցնել աղի սննդի, անառողջ սննդի նկատմամբ ձգողականության և հանգեցնել քաշի ավելացման: Երեխաները, ովքեր ստացել են բերանի վերքերի, սրտխառնոցի, փորլուծության հանգեցնող բուժում, կարող են ունենալ քաշի կորուստ և ունենալ սննդային հակակրանք, այսինքն սննդի որոշ տեսակներից խուսափում: Առողջ սննդի աստիճանական վերականգնումը պետք է սահմանվի որպես նպատակ: Ձեր երեխան պետք է խրախուսվի, որպեսզի սննդի տարբեր տեսակներ ուտի ամեն օր: Առողջ դիետան՝ պրոտեինի, ածխաջրերի, վիտամինների և միներալների հավասարակշռությամբ, Ձեր երեխայի աճին նպաստելու գործընթացի կարևոր մաս է կազմում: Իհարկե, սա սնվելու լավագույն տարբերակ է ամբողջ ընտանիքի համար:
•Ի՞նչ կասեք վիտամինային սննդային հավելումների մասին
Վիտամինային սննդային հավելումները չեն կարող լինել առողջ սննդի փոխարինող: Դրանք կարող են նախատեսված լինել այն երեխաների համար, ովքեր չեն կարողանում հանդուրժել որոշակի սննդատեսակներ, ինչպիսիք են կաթը, կամ ունեն վիտամինային անբավարարություն, օրինակ D վիտամինի պակաս: Ճշտեք Ձեր բժշկից՝ արդյո՞ք երեխան ունի որևէ վիտամինային կոմպլեքս ընդունելու անհրաժեշտություն:
Առաջին 6 ամսվա ընթացքում անպայման ուշադիր եղեք
• Ցանկացած՝ ոչ դուրս գրված դեղամիջոցներին
• Բուսական ծագման դեղամիջոցներին։
Նյութը վերցված է Երեխաների Ուռուցքաբանական Խմբի կողմից ստեղծված «Ձեռնարկ ընտանիքի համար» գրքի երկրորդ հրատարակության հայերեն թարգմանությունից։ Ամբողջական ձեռնարկը կարող եք ներբեռնել այստեղ։