| Կողմնակի ազդեցություններ
Քիմիաթերապիա: Քիմիաթերապիայի ոչ բոլոր տեսակներն են առաջացնում մազաթափություն: Հետևյալ դեղամիջոցները առավել հաճախ են առաջացնում մազաթափություն.
Նախքան քիմիաթերապիան, թիրախային թերապիան կամ ճառագայթային թերապիան սկսելը, քննարկեք Ձեր բժշկի հետ՝ արդյո՞ք այն առաջացնելու է մազաթափություն: Ձեզ կարող են հետաքրքրել նաև հետևյալ հարցերը.
Քիմիաթերապիան սկսելուց որքա՞ն ժամանակ անց կսկսվի մազաթափությունը: Որպես կանոն՝ մազաթափությունը չի սկսվում անմիջապես: Ժամանակի մեծ մասը մազաթափությունը սկսվում է բուժման մեկնարկից մի քանի շաբաթ կամ մի քանի ցիկլ անց: Այնուհետև, ուժեղանում է բուժման 1-2 ամիսների ընթացքում:
Ի՞նչ քանակությամբ կթափվեն մազերը: Մազաթափության քանակը տատանվում է տարբեր անձանց դեպքում: Նույնիսկ միատեսակ բուժում ստացող պացիենտների մոտ մազաթափության ինտենսիվությունը կարող է տարբերվել: Ձեր մազաթափության ծավալը կախված կլինի դեղորայքի տեսակից և չափաբաժիններից: Այն նույնպես կախված է քիմիաթերապիայի ստացման եղանակից՝ հաբերի միջոցով, ներերակային կամ ապլիկացիայի ձևով:
Ե՞րբ իմ մազերը նորից կսկսեն աճել: Մազերի աճը կսկսի վերականգնվել քիմիաթերապիայի ավարտից 1-3 ամիսների ընթացքում: Երբ մազերը կսկսեն նորից աճել, դրանց կառուցվածքը կարող է տարբերվել նախկինից: Աճող մազերի գույնը նույնպես կարող է տարբերվել: Մազերը սովորաբար վերջնական վերադառնում են նախկին վիճակին մի քանի տարիների ընթացքում:
Ճառագայթային բուժում: Ճառագայթային թերապիան ազդում է միայն այն հատվածի մազածածկույթի վրա, որին այն ուղղված է: Մազերը սովորաբար վերականգնվում են թերապիայի ավարտից մի քանի ամիս անց: Ճառագայթային թերապիայի շատ բարձր չափաբաժինների դեպքում մազերը կարող են չվերականգնվել:
Թիրախային թերապիա: Թիրախային թերապիան չի առաջացնում մազերի ամբողջական կորուստ: Այնուամենայնիվ, այն կարող է հանգեցնել մազերի որակի փոփոխությունը:
Հորմոնալ թերապիա: Հորմոնալ թերապիա ստացող պացիենտների մոտ շատ հազվադեպ կարող է նկատվել մազերի բարակացում: Այս երևույթը կարող է արտահայտվել բուժումը սկսելուց մի քանի ամսից մինչև մի քանի տարի անց հետևյալ դեղորայքի ընդունման դեպքում՝ տամոքսիֆեն tamoxifen (Nolvadex), անաստրազոլ anastrozole (Arimidex), լետրոզոլ letrozole (Femara), ֆուլվեստրանտ fulvestrant (Faslodex), և օկտրեոտիդ octreotide (Sandostatin): Այնուամենայնիվ, հորմոնալ թերապիան սովորաբար չի հանգեցնում մազերի ամբողջական կորստի:
ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՆԱՄՔ
Շատերի համար մազերի կորուստը պարզապես ֆիզիկական փոփոխություն չի: Մազերի կորուստը կարող է հուզականորեն դժվար լինել և ազդել անձի ինքնաընկալման և կյանքի որակի վրա: Մազերի կորստի հետ կապված հույզերի մասին խոսելը հոգեբանի, մտերիմի կամ նման փորձառություն ապրած անձի հետ կարող է շատ օգտակար լինել: Նաև կարող է շատ օգտակար լինել քննարկել ապագա մազաթափությանը ընտանիքի անդամների, ընկերների և հատկապես երեխաների հետ նախքան դա տեղի կունենա: Սիրելի մարդու արտաքին տեսքի փոփոխությունների մասին տեղեկացված լինելը կարող է նպաստել վախի և տագնապի իջեցմանը երեխաների մոտ:
Ոմանք խորհուրդ են տալիս մազերը կարճ կտրել նախքան բուժման մեկնարկը: Կարճ սանրվածքը Ձեր մազերը կարող է ավելի խիտ ցույց տալ: Դա նույնպես կարող է մազերի կորուստը դարձնել պակաս կտրուկ: Այնուհետև, երբ Ձեր մազերը կսկսեն նորից աճել, ավելի քիչ ժամանակ կպահանջվի կարճ սանրվածքը վերականգնելու համար: Նմանատիպ սանրվածքի ստեղծումը կարող է Ձեզ օգնել ավելի հեշտ հաղթահարել բուժմանը հաջորդող շրջանը:
Մազերի և գլխամաշկի խնամք: Հետևյալ խորհուրդները կարող են օգնել Ձեզ խնամել մազերը և գլխամաշկը քաղցկեղի բուժման ընթացքում.
Կեղծամներ և գլխաշորեր
Վերականգնված մազերի խնամք: Երբ Ձեր մազերը նորից կսկսեն աճել կարևոր է դրանք զգուշորեն խնամել: Նախևառաջ, Ձեր մազերը կլինեն ավելի բարակ և ավելի հեշտ վնասվող, քան նախքան բուժումը: Դրանք կարող են նաև ունենալ տարբերվող կառուցվածք և գույն: Հետևյալ խորհուրդները կարող են Ձեզ օգնել խնամել վերականգնվող մազերը.