Քաշի կորուստ

| Կողմնակի ազդեցություններ

Mobirise Website Builder

Քաշի կորուստ հաճախ է դիտվում քաղցկեղ ունեցող անձանց մոտ։ Հաճախ դա հիվանդության առաջին տեսանելի նշանն է լինում։ 

Քաղցկեղ ախտորոշվելիս մարդկանց 40%-ը նշում է անբացատրելի քաշի կորուստ։ Հիվանդության ուշ փուլերում մարդկանց 80%-ն ունենում է քաշի կորուստ և կախեքսիա։ Կախեքսիայի դեպքում անձն ունենում է և՛ քաշի, և՛ մկանային զանգվածի կորուստ։ 

Քաղցկեղ ունեցող մարդիկ բացի քաշի կորուստից և կախեքսիայից ունենում են նաև այլ ախտանշաններ․

• Հոգնածություն;

• Թուլություն;

• Էներգիայի կորուստ;

• Առօրյա գործողությունները կատարելու դժվարություն։

Կախեքսիայով մարդիկ դժվարությամբ են հաղթահարում բուժման ֆիզիկական կողմնակի ազդեցությունները։ Նրանց մոտ ախտանշաններն ավելի վառ են դրսևորվում։

Քաշի կորուստի պատճառները

Քաշի անկումը հաճախ սկսվում է ախորժակի անկմամբ։ Քաղցկեղի կամ դրա բուժման շատ կողմնակի ազդեցություններ կարող են ախորժակի անկման պատճառ հանդիսանալ․

• Իմուն համակարգի կամ նյութափոխանակության փոփոխություններ։ Նյութափոխանակությունը օրգանիզմում սննդանյութերի ճեղքման և դրանք էներգիայի վերածման գործընթացն է;

• Սրտխառնոց և փսխում;

• Փորկապություն;

• Բերանի չորություն;

• Ծամելու դժվարություններ;

• Կլման խանգարումներ;

• Համի զգացողության կորուստ;

• Դեպրեսիա;

• Ցավ։

Խոսեք Ձեր բուժանձնակազմի հետ Ձեր ունեցած ախտանշանների մասին։ Տեղյակ պահեք նրանց նոր ախտանիշների ի հայտ գալու կամ առկա ախտանիշների փոփոխությունների մասին։

Քաշի անկման հաղթահարում

Կողմնակի ազդեցությունների վերացումը քաղցկեղի խնամքի և բուժման կարևոր մասն է կազմում։ Դա կոչվում է պալիատիվ կամ աջակցող խնամք։

Հիմնական խորհուրդներ

Հետևյալ խորհուրդները կարող են օգնել քաղցկեղ-կապակցված քաշի անկումը վերահսկելու հարցում․

• Ավելացրեք սննդի քանակությունը։ Հարցրեք Ձեր բուժանձնակազմին, թե ինչքան է պետք ուտել։

• Բուժումից առաջ թեթև նախաճաշեք և խուսափեք սպիտակուցներով հարուստ սննդից։ Դա կկանխի այդ սննդի հանդեպ տհաճության առաջացումը, եթե բուժման ժամանակ կամ դրանից հետո սրտխառնոց և փսխում առաջանա։

• Գրի առեք թե ինչ, երբ, և որքան եք կերել։ Նշեք Ձեր ինքնազգացողությունը ուտելու ընթացքում և դրանից հետո։ Օրինակ՝ սրտխառնոցի, շուտ հագենալու, համի զգացողության փոփոխությունների մասին։ Կիսվեք այդ տեղեկատվությամբ Ձեր բուժանձնակազմի հետ։ Դա կօգնի Ձեր սննդակարգը փոխելու հարցում։

• Դիմեք մասնագիտացած սննդաբանի օգնության։ Նրանք կօգնեն Ձեզ հասնել առողջ քաշի և ընդունել սպիտակուցների, վիտամինների և հանքանյութերի բալանսավորված չափաբաժին։

Դեղորայք

Երբեմն բժիշկները նշանակում են որոշակի դեղորայք քաշի կորուստը հաղթահարելու համար․

• Մեգեստրոլ ացետատ (Ovaban, Pallace). Սա պրոգեստերոն հորմոն է։ Այն կարող է բարելավել ախորժակը, քաշի ավելացումը և ինքնազգացողությունը։

• Ստերոիդներ․ Սրանք կարող ենք բարելավել ախորժակը և ինքնազգացողությունը։ Նաև օգնում են սրտխառնոցի, թուլության և ցավի դեպքում։ Ստերոիդները հաճախ նշանակվում են կարժամկետ օգտագործման համար։ Երկարատև օգտագործումը կարող է լուրջ կոմղնակի ազդեցությունների պատճառ հանդիսանալ։

• Metoclopramide (Reglan). Կարող է կանխարգելել շուտ հագեցվածության զգացողությունը։

• Ենթաստամոքսային գեղձի էնզիմների (lipase) փոխարինիչներն օգնում են մարսել ճարպը։

• Dronabinol (Marinol)․ լաբորատոր պայմաններում ստեղծված կաննաբինոիդ է, որը բարձրացնում է ախորժակը։

Ներերակային սնուցում

Երբեմն, պացիենտները ուտելու և խմելու փոխարեն սննդանյութերը ստանում են ներերակային ճանապարհով։ Սովորաբար, նպատակը կարճաժամկետ սնուցումն է՝ վիճակը բարելավելու համար։ Այս տարբերակը նաև կիրառելի է ծամելու և կլման խանգարումներ ունեցող պացիենտների համար։ Այդ խնդիրները հատկապես հաճախ են հանդիպում գլխի, պարանոցի և կերկրափողի քաղցկեղների դեպքում։

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Մարինե Ռուշանյանի կողմից:

© Copyright «Cancer.AM» © 2016-2022. Բոլոր իրավունքները պահպանված են։