Երկրորդային ծխի վնասակարությունը

| Կանխարգելում


Mobirise Website Builder

Անգամ, եթե ինքներդ չեք ծխում, Դուք պարբերաբար ենթարկվում եք երկրորդային ծխի ազդեցությանը։ Այս տեսակի ծուխը առաջանում է՝

    • Երբ ծխելու ընթացքում անձն արտաշնչում է ծուխը;

    • Վառվող ծխախոտից, սիգարից կամ ծխամորճից։

Երկրորդային ծուխը նաև կոչվում է պասիվ կամ ակամա ծուխ, ծխախոտային ախտոտում, միջավայրի ծխախոտային ծուխ։

Գոյություն չունի երկրորդային ծխի ազդեցության անվտանգ մակարդակ։ Երկրորդային ծխի ազդեցության անգամ կարճատև պահերը կարող են վնաս հասցնել մարդու առողջությանը։ Ռիսկերը մեծանում են ազդեցության ժամանակի երկարացման հետ։

Երկրորդային ծուխ և հիվանդություն

Ծխախոտի ծուխը պարունակում է բազմաթիվ վնասակար միացություններ, ներառյալ․

    • Բենզոպիրեն;

    • Կապար;

    • Ածխածնի մոնօքսիդ;

    • Արսեն;

    • Ամոնիակ;

    • Ֆորմալդեհիդ;

    • Ցիանիդ;

Սրանցից շատերը օդից անցնում են թոքեր և արյունատար համակարդ։ Դա մեծացնում է անձի հիվանդանալու ռիսկը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ծխող մարդու հետ ապրելը մեծացնում է թոքի քաղցկեղի առաջացման ռիսկը 20%-30%-ով: Նաև ենթադրվում է, որ երկրորդային ծուխը մեծացնում է այլ քաղցկեղների առաջացման ռիսկը ամենաքիչը 30%-ով։  Դա ներառում է արգանդի վզիկի, երիկամի, քթըմպանի, ուղիղ աղու և գլխուղեղի քաղցկեղների առաջացումը։ 

Երկրորդային ծուխը առաջացնում է նաև այլ առողջական խնդիրներ, ներառյալ՝ ասթմա և սրտի հիվանդություններ։ Ստորև նշված անձիք ունեն երկրորդային ծխից առողջությանն հասցված վնասների առավել մեծ ռիսկ․

    • Հղիներ;

    • երեխաներ;

    • տարեցներ;

    • Շնչառական կամ սրտի հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ։

Երկրորդային ծխի ազդեցությունը կարող է առացանել թոքերի բորբոքային պրոցեսներ և նվազեցնել կարևոր վիտամինների քանակությունը։ Դա կարող է մեծացնել անձի առողջական խնդիրների առաջացման հավանականությունը։

Երեխաների առողջական ռիսկերը

Երկրորդային ծուխը հատկապես վտանգավոր է նորածինների և վաղ մանկական տարիքում գտնվող երեխաների համար, քանի որ նրանց օրգանիզմներն ու թոքերը դեռ զարգացման փուլում են գտնվում։

Երկրորդային ծխի ազդեցությանը ենթարկվող երեխաներն ունեն հետևյալ խնդիրների առաջացման ավելի բարձր ռիսկ․

    • Ականջի վարակների;

    • Ասթմատիկ գրոհների;

    • Թոքերի վարակային բորբոքումների (բրոնխիտ, թոքաբորբ);

    • Հազի և խզզոցների;

    • Նորածնի հանկարծամահության սինդրոմի։

Հետազոտությունները ցույց են տվել երկրորդային ծխի և երեխաների առողջական խնդիրների նաև այլ կապեր։ նման օրինակներ են․

    • Մտավոր և ուսուցման խնդիրների առաջացման բարձր ռիսկ;

    • Ծխելու հակվածության մեծ ռիսկ։

Ինչպե՞ս խուսափել երկրորդային ծխից

Մարդիկ կարող են մտածել, որ պատուհան բացելը կամ օդափոխիչը կկանխարգելեն երկրորդային ծխի ազդեցությունը։ Բայց հետազոտությունները ցույց են տվել, որ ծխում պարունակվող տոքսինները չեն հեռանում տարածքից։ Դրանք մնում են մազերի, հագուստի, գորգերի և կահույքի վրա։ Այդ տոքսինները երբեմն կոչվում են երրորդային ծուխ։

Երկրորդային ծխից խուսափելու միակ միջոցը այն վայրերից խուսափելն է, որտեղ թույլատրվում է ծխել, հատկապես փակ տարածությունում։

Կան որոշ միջոցներ Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին երկրորդային ծխից պաշտպանելու համար․

    • Եթե ծխում եք, թողե՛ք։ Համացանցում կան վստահելի աղբյուրներ, այդ հարցում օգնելու համար։ Խոսեք Ձեր բուժանձնակազմի հետ, Ձեզ համար լավագույն տարբերակը գտնելու համար։

    • Մի ծխեք և թույլ մի տվեք, որ ուրիշները ծխեն Ձեր տանը կամ մեքենայի մեջ։ Ծխող անձանց խնդրեք դա անել դրսում։

    • Գտեք ծխից զերծ ռեստորաններ, հյուրանոցներ և վարձակալության մեքենաներ։

    • Ձեր խնամակալներին և հարազատներին խնդրեք չծխել Ձեզ և Ձեր երեխաների մոտ։

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:



© Copyright «Cancer.AM» © 2016-2022. Բոլոր իրավունքները պահպանված են։