Թրոմբոցիտների փոխներարկում

| Բուժման մեթոդներ


Mobirise Website Builder

Օժանդակ բուժումն իր մեջ ներառում է արյան փոխներարկումները, աճի գործոնները և այլ ախտանշանային բուժումները, ինչպիսիք են հակաբակտերիալ բուժումը, սնուցման օժանդակումը, հոգեկան և էմոցիոնալ օժանդակությունը: Օժանդակ բուժման արդյունքները ժամանակավոր են, քանի որ դրանք չեն ազդում հիմնական հիվանդության վրա:

Ի՞նչ կարող եմ ակնկալել թրոմբոցիտար զանգված ստանալու օրը

Համատեղելի թրոմբոցիտների ձեռք բերումը կարող է մեկ օրից ավել տևել: Յուրաքանչյուր հաստատություն ունի թրոմբոցիտների փոխներարկման իր մոտեցումները: Թրոմբոցիտները հավաքվում են մեկ դոնորից՝ մեծ քանակով կամ մի քանի դոնորներից՝ փոքր քանակներով: Սովորաբար, հիվանդին ներարկվում է կամ 1 մեծ միավոր թրոմբոցիտար զանգված կամ 4 - 5 փոքր միավոր: Յուրաքանչյուր թրոմբոցիտար զանգվածը ներարկվում է մոտ 15 - 30 րոպեյի ընթացքում՝ կախված յուրաքանչյուր միավորի չափից: Դուք ներերակային կաթետրի տեղադրման կարիք կունենաք, իհարկե, եթե չունեք արդեն տեղադրվածը: Ներարկված թրոմբոցիտներն ապրում են շատ կարճ՝ մի քանի ժամից մինչև 1 - 2 օր: Փոխներարկման հաճախականությունը կախված կլինի Ձեր ոսկրածուծի թրոմբոցիտներ արտադրելու ունակությունից, Ձեր ախտանիշներից և թրոմբոցիտների քանակից:

Ի՞նչ ռիսկ է պարունակում թրոմբոցիտար զանգավածի ներարկումը

Թրոմբոցիտար զանգվածի փոխներարկումն ունի պոտենցիալ ռիսկեր: Հիմնական կողմնակի էֆեկտները մեղմ են և դեղորայքով կարգավորվում են: Հազվադեպ հանդիպում են առավել լուրջ բարդություններ: Բարդությունները կարող են բաժանվել երկու մեծ խմբի՝ վաղ և ուշ բարդություններ:

Վաղ բարդություններ

    • Դող, ջերմություն, ցան, քոր՝ ամենահաճախ հանդիպող բարդություններն են և սովորաբար մեղմ են;

    • Սուր ալերգիկ ռեակցիաներ՝ շատ հազվադեպ են հանդիպում;

    • Շնչարգելությունը հազվադեպ է և կարող է պայմանավորված լինել ալերգիկ ռեակցիայով;

    • Բուժքույրերը կհետևեն Ձեզ ամբողջ ինֆուզիայի ընթացքում՝ ցանկացած ռեակցիան վաղ արձանագրելու համար։

Ուշ բարդություններ

    • Բազմաթիվ փոխներարկումները կարող են բերել հակամարմինների առաջացման, ինչը կբարդացնի համատեղելի արյան բաղադրամաս գտնելու հնարավորությունը;

    • Թրոմբոցիտար փոխներարկման հետևանքով ինֆեկցիաների /ՄԻԱՎ, հեպատիտներ/ փոխանցման հավանականությունը շատ ցածր է։



© Copyright «Cancer.AM» © 2016-2022. Բոլոր իրավունքները պահպանված են։