Ինչպե՞ս ճանաչել և հաղթահարել քաղցկեղի հետևանքով առաջացող դիսթրեսը

| Հոգեսոցիալական աջակցություն


Mobirise Website Builder

Դիսթրեսը հաճախ հանդիպող արձագանք է քաղցեղ ախտորոշման դեպքում։ Ընդհանուր առմամբ, դիսթրեսի հետևանքով Դուք զգում եք, որ ի վիճակի չեք հաղթահարել այն խնդիրները, որոնց բախվել եք։ Դուք կարող եք դա զգալ մտորեն, ֆիզիկապես, սոցիալապես կամ հոգեպես․ կամ այդ բոլորը միասին վերցված։

Ի՞նչն է առաջացնում դիսթրես

Բոլորը տարբեր են և ունեն տարբեր իրավիճակներ, որոնք կարող են դիսթրես առաջացնել։ Եթե Ձեր կյանքի լի է վայրիվերումներով և զբաղվածությամբ, ապա ավելի դժվար կլինի քաղցկեղի բուժման պահանջները հաղթահարելը։ Կամ, Ձեր դիսթրեսը կարող է կապված լինել պրակտիկ խնդիրների հետ, ինչպիսիք են՝ բուժման վայր հասնելու համար փոխադրամիջոց գտնելը կամ Ձեզանից կախյալ ընտանիքի անդամի խնամքը կամակերպելը։ Ֆինանսական միջոցների սղության դեպքում բուժման ծախսերը հոգալը կամ աշխատելու անկարողությունը կարող են բարդացնել Ձեր կյանքը։

Դիսթրեսը կարող է կապված լինել նաև քաղցեղի կամ բուժման կողմնակի ազդեցությունների հետևանքով առաջացած ֆիզիկական խնդիրների հետ։ Բուժման որոշ տեսակների տանելիությունն ավելի ծանր է քան մյուսներինը։

Չնայած որոշ դեպքերում դիսթրեսը «նորմալ» երևույթ է, սակայն այն կարող է լինել քայքայող և կարող է նվազեցնել Ձեր կյանքի ընդհանուր որակը։

Ինչպիսի՞ տեսք ունի դիսթրեսը

Դիսթրեսն ունի տարբեր տեսք տարբեր անձանց մոտ, սակայն հաճախ հանդիպող նշաններից են․

    • Տխրությունը կամ վախը;

    • Զայրույթը կամ դյուրագրգռությունը;

    • Ընկերներից և ընտանիքի անդամներից խուսափելը;

    • Քաղցկեղի կամ Ձեր ընտանիքի վրա դրա ազդեցությունների մասին անհանգստությունները;

    • Ֆիզիկական խնդիրները, ինչպիսիք են վատ ախորժակը, հոգնածությունը, քնի խանգարումները;

    • ֆինանսական խնդիրները;

    • Ձեր հավատքի հանդեպ կասկածները;

    • Կենտրոնանալու կամ հիշողության խնդիրները։

Եթե այս զգացողությունները գալիս են և գնում, չկա անհանգստանալու առիթ։ Սակայն, եթե դրանք երկար են տևում և սկսում են խանգարել Ձեր կյանքին, դրանց մասին բարձրաձայնելն ու օգնություն ստանալը կարևոր են։

Աջակցության տրամադրում

Քաղցկեղը առանց դիսթրեսի բախվելու էլ դժվար է։ Անգամ եթե Ձեր դիսթրեսը սուր արտահայտված չէ, ստորև նշված խորհուրդները կարող են օգտակար լինել․

    • Խոսեք Ձեր բուժանձնակազմի հետ․ Դիսթրեսի հաղթահարման համար աջակցություն փնտրելիս՝ միշտ լավ միտք է Ձեր բուժանձնակազմից սկսելը։ Ձեր բուժանձնակազմը ցանկանում է, որ Դուք հաջողությամբ անցնեք բուժման միջով և համալրեք քաղցկեղը վերապրածների շարքը, ինչը հավանական է։ Բուժանձնակազմի հետ Ձեր խնդիրներով կիսվելը կարող են օգնել նրանց առավել արդյունավետ աջակցել Ձեզ։

    • Կապ հաստատեք քաղցկեղը վերապրած անձանց հետ․ Գոյություն ունի քաղցկեղը վերապրած մարդկանց աճող համայնք, որը կարող է Ձեզ օգնել գտնել քաղցկեղի միջով անցնելու Ձեր սեփական ուղին։ Այդ համայնքը անընդհատ ընդլայնվում է, քանի որ քաղցկեղի բուժուման տարբերակները ավելի արդյունավետ են դառնում ժամանակի ընթացքում։ Դուք կարող եք միանալ աջակցման խմբերի կամ կրթական ծրագրերի։

    • Խորհրդակցեք հոգեբանի հետ․ Հոգեբանական խորհրդատվությունը օգնում է մարդկանց առողջ տարբերակներով պատասխանել կյանքի մարտահրավերների, ներառյալ քաղցկեղի, մասին իրենց ունեցած խառնված հույզերին։ Խնդրեք Ձեր բուժանձնակազմին խորհուրդ տալ մասնագետի, ով հասկանում է քաղցկեղ ախտորոշման ժամանակ առաջացած դժվարությունները և աշխատում է քաղցկեղի բուժման ոլորտում։

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Հեղինակ Թերեսա Լ․ Դեշիլդս



© Copyright «Cancer.AM» © 2016-2022. Բոլոր իրավունքները պահպանված են։