Ուլտրաձայնային հետազոտություն

| Ախտորոշում


Mobirise Website Builder

Ուլտրաձայնային հետազոտությունը (ՈւՁՀ) կարող է կիրառվել ուռուցքի հայտնաբերման նպատակով։ Այն նաև կարող է օգտակար լինել բիոպսիա կատարելիս, ցույց տալով ուռուցքի ճշգրիտ տեղակայումն օրգանիզմում։ 

Ինչպես է կատարվում ՈՒՁՀ-ն

ՈՒՁՀ-ն հանդիսանում է պատկերավորող հետազոտության տեսակ։ Այն նաև կոչվում է սոնոգրաֆիա կամ ուլտրասոնոգրաֆիա։ Այն կիրառում է բարձր հաճախականությամբ ձայնային ալիքները ներքին օրգանների պատկերն արտածելու համար։ Ձայնային ալիքները բախվելով օրգաններին հետ են գալիս դեպի տվիչ։ Տվիչը փոխակերպում է ձայնային ալիքները պատկերների որոնք երևում են համակարգչի էկրանին։ 

Ձայնային ալիքները տարբեր կերպ են անդրադարձվում ոչ նորմալ և առողջ հյուսվածներից։ Դա օգնում է բժշկին գտնել ուռուցքը։

ՈՒՁՀ-ն չի կիրառում ռենտգեն ճառագայթում։ Դա նշանակում է, որ այն անվնաս է հղիության ընթացքում կիրառելիս։

ՈւՁՀ-ին նախապատրաստվելը

Հետազոտության նախապատրաստությունները կախված են նրանից, թե մարմնի որ մասն է հետազոտվելու։ Օրինակ՝ որովայնի ՈՒՁՀ-ին կարելի է նախապատրաստվել հետևյալ կերպ․

• Նախորդ օրը կիրառեք ճարպազերծ սնունդ;

• Հետազոտությունից 12 ժամ առաջ խուսափեք ուտելու կամ խմելուց;

• Հետազոտությունից մի ժամ առաջ ջուր խմեք և միզապարկը լիքը պահեք։

Հետազոտությունից առաջ ճշտեք՝ հոգալու՞ է արդյոք ապահովագրական ընկերությունը հետազոտության ծախսերը։

Քննարկեք Ձեր բժշկի հետ հետազոտության հետ կապված Ձեր ունեցած հարցերը։

ՈւՁՀ-ի ընթացքում

ՈւՁՀ-ից առաջ Դուք պետք է հանեք հագուստի մի մասը՝ կախված հետազոտվող հատվածից։ Որոշ դեպքերում կարող է հիվանդանոցային խալաթ կրելու կարիք լինել։ Կարող է նաև զարդերը հանելու կարիք լինել։

Դուք կպառկեք ուլտրաձայնային սկաների կողքին գտնվող հետազոտության սեղանին։ Սկաները բաղկացած է համակարգչից, էկրանից և տվիչից։ 

Հետազոտությունն իրականացնող բժիշկը հետազոտվող հատվածի վրա կտարածի հատուկ գել, որը տվիչի և մարմնի միչև եղած օդըային տարածքը սահմանափակելու համար է։ 

Բժիշկը տվիչը գելի վրա սեղմելով և տեղաշարժելով էկրանի վրա տեսնում է Ձեր օրգանների և անոթների պատկերները։ Նա կարող է պահել պատկերները համակարգչում։

Հետազոտության ընթացքում Դուք պետք է անշարժ պառկեք։ Հետազոտողը ժամանակ առ ժամանակ կարող է Ձեզ խնդրել պահել շունչը մի քանի վայրկյանով։ Կարող է նաև դիրքը փոխելու կարիք լինել։

Գոյություն ունեն նաև ՈւՁՀ-ի հեշտոցային և ուղիղ աղիքային տարբերակները։ Այս դեպքում տվիչը միացված է զոնդին, որի միջոցով հեշտոցի կամ ուղիղ աղիքի մեջ գել է ներմուծվում։ Հեշտոցային տարբերակով հետազոտում են կանանց արգանդն ու ձվարանները, ուղիղ աղիքային տարբերակով՝ տղամարդկանց շագանակագեղձը։

ՈւՁՀ-ն սովորաբար անցավ է։ Սակայն կարող է լինել որոշակի անհարմարության զգացում՝ տվիչը մարմնին սեղմելու հետ կապված։ 

Հետազոտության տևողությունը կախված է մարմնի հետազոտվող հատվածից։

ՈւՁՀ-ից հետո

Հետազոտությունից հետո մարմնի մակերեսից կմաքրեն գելը և Դուք կկարողանաք հագնել Ձեր հագուստը։ Հետազոտությունից հետո Դուք կարող եք անցնել Ձեր առօրյա գործունեությանը։ Հետազոտոթյան արդյունքում անհանգստացնող որևէ բան հայտնաբերելու դեպքում այլ հետազոտությունների կարիք կլինի։

Հարցեր բուժանձնակազմին տալու համար

Հետազոտությունից առաջ բուժանձնակազմի անդամներին կարող եք տալ հետևյալ հարցերը․

• Ինչպե՞ս է իրականացվելու հետազոտությունը;

• Ո՞վ է իրականացնելու հետազոտությունը;

• Ինչքա՞ն է տևելու հետազոտությունը;

• Որքա՞ն է ՈւՁՀ-ի ճշգրտությունը ուռուցքը հայտնաբերելու համար;

• Ե՞րբ կիմանամ արդյունքները;

• Ո՞վ ինձ կբացատրի արդյունքները;

• Ի՞նչ այլ հետազոտությունների կարիք կլինի, եթե ՈւՁՀ-ն հայտնաբերի ուռուցք։

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Մարինե Ռուշանյանի կողմից:



© Copyright «Cancer.AM» © 2016-2022. Բոլոր իրավունքները պահպանված են։