| Քաղցկեղի մասին
Ուռուցքաբանությունն ունի երեք հիմնական բնագավառներ․ դեղորայքային, վիրաբուժական և ճառագայթային։
• Քիմիաթերապևտը քաղցկեղի բուժման համար օգտագործում է քիմիաթերապիան կամ այլ դեղորայքային բուժումներ, ինչպիսիք են թիրախային թերապիան կամ իմունաթերապիան։
• Ուռուցքաբան-վիրաբույժը վիրահատական եղանակով հեռացնում է ուռուցքը և շրջապատող հյուսվածքը։ Նա նաև կատարում է բիոպսիայի որոշ տեսակներ քաղցկեղի ախտորոշման նպատակով։
• Ճառագայթային ուռուցքաբանը քաղցկեղի բուժման համար օգտագործում է ռադիոակտիվ ճառագայթում։
Ուռուցքաբանների այլ տեսակները ներառում են․
• Օնկոգինեկոլոգ, ով զբաղվում է կանացի սեռական օրգանների քաղցկեղների բուժմամբ, այնպիսին ինչպիսիք են արգանդի, ձվարանի, արգանդի պարանոցի քաղցկեղները։
• Մանկական ուռուցքաբանը զբաղվում է մանկական քաղցկեղների բուժմամբ։ Կան քաղցկեղների որոշ տեսակներ, որոնք առավել հաճախ հանդիպում են երեխաների և պատանիների շրջանում։ Դա ներառում է գլխուղեղի ուռուցքների որոշ տեսակները, լեյկեմիաները, օստեոսարկոման, Յուինգի սարկոման։ Առավել հաճախ երեխաների շրջանում հանդիպող քաղցկեղները երբեմն նաև հանդիպում են մեծահասակների մոտ։ Այդ դեպքում մեծահասակը կարող է որոշում կայացնել բուժվել մանկական ուռուցքաբանի մոտ։
• Օնկոհեմատոլոգը ախտորոշում և բուժում է արյան քաղցկեղները, օրինակ՝ լեյկեմիան, լիմֆոման, միելոման։
Ուռուցքաբանի դերը
Ուռուցքաբանը կարգավորում է պացիենտի բուժման ընթացքը։ Դա սկսվում է ախտորոշումից։ Նրա դերը ներառում է․
• Քաղցկեղ ախտորոշման և փուլի (ստադիայի) բացատրությունը;
• Հնարավոր և նախընտրելի բուժման տարբերակների մասին խոսելը;
• Որակյալ և հոգատար խնամք ցուցաբերելը;
• Պացիենտին քաղցկեղի ախտանշանների և դրա բուժման կողմնակի ազդեցությունների կառավարման հարցում օգնություն ցուցաբերելը։
Տարբեր մասնագետներ հաճախ միասին են կազմում պացիենտի բուժման ամբողջական պլանը, որը ներառում է բուժման տարբեր տեսակներ։ Օրինակ, պացիենտը կարող է կարիք ունենալ վիրահատական բուժման, քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի։ Սա կոչվում է մուլտիդիսցիպլինար թիմ։
Քաղցկեղի խնամքի թիմը ընդգրկում է նաև այլ բժիշկ մասնագետների․
• Ախտաբանը վերլուծում է բջիջների, հյուսվածքների, օրգանների հետազոտությունների արդյունքները։
• Ախտորոշիչ ճառագայթաբանը անցկացնում է պատկերավորող հետազոտություններ հիվանդության ախտորոշման համար։ Դա ներառում է ռադիոլոգիական և ուլտրաձայնային հետազոտությունները։
• Ուռուցքաբանական բուժքույր;
• Ուռուցքաբանական սոցիալական աշխատակից։
Թիմը նաև կարող է ընդգրկել այլ բժշկական ոլորտների մասնագետների։ Օրինակ, մաշկաբանը կարող է նաև զբաղվել մաշկի քաղցկեղի բուժմամբ։
Երբեմն մարդու քաղցկեղի ախտորոշումը շատ բարդ է լինում։ Այդպիսի դեպքերում պացիենտի ուռուցքաբանը հրավիրում է թումոր բորդ (tumor board) դեպքը քննարկելու նպատակով։ Դա ներառնում է քաղցկեղի խնամքի բոլոր ոլորտներից բժիշկ մասնագետների, ովքեր միանում են լավագույն բուժման տարբերակի ընտրության համար։