| Հոգեսոցիալական աջակցություն
Հարգեք դիմացինի հաղթահարման ոճերը
Յուրաքանչյուր անձ յուրովի է արձագանքում սթրեսային իրավիճակներին: Որոշ ծնողներ կարող են ինքնամփոփ դառնալ, մյուսները կարող են լացել կամ բարկանալ, այլոք կարող են կարող են հաղթահարել՝ տեղեկատվություն հավաքելով: Յուրաքանչյուր ծնող պետք է ճանաչի և հարգի հիվանդության առնչվելու դիմացինի ոճը: Փորձեք հասկանալ, թե Ձեր զուգընկերը իրավիճակը ընդունելու ինչ փուլում է գտնվում:
Պահպանեք հաղորդակցումը
Յուրաքանչյուր հաջողակ հարաբերության բանալին հաղորդակցման մեջ է: Սրթրեսային իրավիճակի դեպքում հույզերի, վախերի, գնահատման, տեղեկատվության մասին խոսելու կարիքը առավել մեծ է: Լռությունը կարող է առաջ բերել զուգընեկրոջից մեկուսացված լինելու զգացողություն: Զգացմունքները և տեղեկատվությունը միմյանց հետ կիսելու միջոցով դուք կարող եք պահպանել կապվածության զգացողությունը և արդյունավետ որոշումներ կայացնել:
Ընդունեք փոփոխվող դերերը
Հիվանդության և բուժման պահանջները կարող են փոխել ընտանիքի անդամների դերերը: Դերերի փոփոխությունը կարող է սթրեսածին լինել ընտանիքի համար: Կարող են անհրաժեշտ լինել որոշակի ժամանակավոր փոփոխությունները երեխային աջակցելու համար: Որոշ փոփոխություններ կարող են տևական լինել, եթե դրանք օգնում են զարգացնել ծնողների կամ ընտանիքի միասնական գործունեությունը:
Համագործակցող ծնողներ
Ծնողների միջև համագործակցությանը նպաստող խորհուրդներ.
Միասին ուսումնասիրեք ախտորոշման և բուժման առանձնահատկությունները
Գործեք միասին մյուս երեխաներին խնամք և ուշադրություն տրամադրելիս
Միմյանց հետ կիսեք ձեր հույզերը
Կարեկցող և աջակցող եղեք միմյանց նկատմամբ՝ խուսափելով մեղադրանքներից և քննադատություններից
Ընդունեք ընտանիքի, ընկերների և հարևանների աջակցությունը