| Հոգեսոցիալական աջակցություն
Կարգապահության, կարգուկանոնի խնդիրները ամենահաճախ հանդիպողն են այն ժամանակ, երբ հատուկ ուշադրությունը ավարտվում է, և սովորական ակտիվությունները վերսկսվում։
Հիվանդությունը կարող է համատեղվել կարգապահության հետ։ Երեխաները կարող են կախյալություն ցուցաբերել, երբ հիվանդ են։ Ցավը և կողմնակի ազդեցությունները կարող են զայրացնել յուրաքանչյուր երեխայի։ Շատ դեղամիջոցներ, ինչպիսիք են ստերոիդնեը, նույնպես կարող են առաջ բերել դյուրագրգռություն։ Վարքային այս փոփոխությունները դժվարեցնում են հասկանալ՝ որն է ողջամիտը Ձեր երեխայի համար։
Շատ ծնողներ զգում են իրենց անօգնական և մեղավոր, երբ տեսնում են իրենց երեխային տառապելիս։ Հնարավոր է՝ Դուք զգաք կարիք փոխհատուցելու տառապանքը՝ հատուկ առավելություններ տալու միջոցով։ Այս զգացողությունները բնականոն են։ Այնուամենայնիվ, չափազանց ներողամիտ լինելը, նույնպես, կարող է խնդիրների հանգեցնել ։ Երեխաները սպասում են և կարիք ունեն, որ մեծահասակները տրամադրեն իրենց որոշակի կառուցվածք։ Կանոնները և սահմանները ապահովում են անվտանգության զգացողություն։ Եթե ծնողը չափազանց ներողամիտ է, երեխան կարող է մտածել, որ իր հիվանդությունը ավելի վտանագավոր է, քան իրեն ասել են։ Երեխան կարող է նույնիսկ մտածել, որ իր վիճակը անհույս է։
Հաշվի առեք հետևյալ ուղղորդումները՝ որոշելու համար, թե ինչպես կարող եք սահմաններ պահպանել Ձեր երեխայի համար։
Դրեք պարզ, հետևողական և տարիքին համապատասխան սահմաններ
Համապաստախանեցրեք Ձեր սպասելիքները Ձեր երեխայի ակտուալ վիճակի հետ։ Եթե Ձեր երեխան իրեն լավ չի զգում, խնդրում եմ կամ շնորհակալություն բառերը կարող են ողջամիտ չլինել ամեն պահանջի դեպքում։
Պիտակների փոխարեն օգտագործեք «ժամանակը լրացած է» մոտեցումը կամ առավելությունների սահմանափակումը։
Օգտագործեք խրախուսումները կամ ուշադրությունը լավ վարքը պարգևատրելու համար։
Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:
Թարգմանվել և ադապտացվել է Ալիսա Քամալյանի կողմից: