65+ տարիքի անձանց շրջանում քաղցկեղի վիրահատական բուժումը

| Բուժման մեթոդներ


Mobirise Website Builder

Քաղցկեղով ախտորոշված ​​մարդկանց մեծամասնությունը 65 տարեկանից բարձր է և շատերըվիրահատության կարիք են ունենում, որը որոշ քաղցկեղի բուժման ամենաարդյունավետմիջոցներից մեկն է: 65 տարեկան և ավելի բարձր քաղցկեղով հիվանդ մեծահասակներըկարիք ունեն վիրահատությունից առաջ, ընթացքում և հետո: Այս մասին տեղյակ լինելը  կարող է բարելավել վերականգնումը, կանխել կողմնակի ազդեցությունները և օգնելպահպանել կյանքի որակը:

 

Քաղցկեղի վիրահատությունից առաջ

Բժիշկը, ով կկատարի ձեր վիրահատությունը, կոչվում է վիրաբույժ : Դուք կհանդիպեք նրան  նախքան ձեր վիրահատությունը, որպեսզի խոսեք այն մասին, թե ինչու է այսվիրահատությունը խորհուրդ տրվում ձեզ, կքննարկեք դրա հնարավոր ռիսկերն ու կողմնակիազդեցությունները և ստանաք խորհուրդներ վիրահատությունից հետո :

Պետք է վիրահատությունից առաջ ձեր առողջությունն ու ինքնազգացողությունը գնահատել: Սա հետացոտությունների մի շարք է, որն օգնում է ձեր բժիշկներին առաջարկել քաղցկեղիբուժման լավագույն տեսակները, ներառյալ վիրահատությունը: 

Տարեց անձանց բժշկական գնահատումը սովորաբար ներառում է.

•Ֆիզիկական կարողության

•Այլ առողջական խնդիրներ, բացի քաղցկեղից

•Հոգեվիճակ, անհանգստություն և դեպրեսիա

•Սոցիալական գործունեություն և աջակցության հնարավորություն

•Ճանաչողականություն և հիշողության գործառույթ

•Ապրելակերպ

 

Ձեր ուռուցքաբանը, վիրաբույժը կամ այլ առողջապահական թիմից բժիշկ կարող էապահովել  Ձեդ գնահատումը: Այս արդյունքները պետք է կիսվեն ձեր առողջապահականթիմի մյուս անձանց հետ:

Տարեցների հետազոտությունների գնահատման արդյունքները կարող են օգնել ձերառողջապահական թիմին պլանավորել բժշկական օգնությունն ու աջակցությունը, որնանհրաժեշտ է վիրահատությունից առաջ, ընթացքում և հետո: Օրինակ, գնահատմանընթացքում ստացված տեղեկատվությունը կարող է ցույց տալ, որ դուք կողմնակիազդեցություններ ունենալու մեծ ռիսկ ունեք: Այն կարող է նաև օգնել ձեզ և ձերառողջապահական թիմին հասկանալ, թե որքան օգնություն ձեզ անհրաժեշտ կլինի տանըձեր վերականգնման համար:

 

Իմացեք ավելին տարեցների գնահատման և քաղցկեղի խնամքի կարևորության մասին:

 

Քաղցկեղի վիրահատության տեսակները՝

🔺Քաղցկեղով հիվանդ մարդիկ՝ ցանկացած տարիքի, կարող են ենթարկվել տարբեր տեսակիվիրահատությունների։ Վիրահատությունը կարող է օգտագործվել քաղցկեղի ախտորոշման, բուժման կամ ապաքինման համար:

🔺Քաղցկեղի հետ կապված վիրահատությունների տարբեր տեսակները ներառում են.

▫️Բիոպսիա, երբ վիրաբույժը վերցնում է հյուսվածքի նմուշ, որը կուսումնասիրվի՝ տեսնելու, թեարդյոք առկա է քաղցկեղ

▫️Դասակարգում, երբ վիրաբույժը հեռացնում է ավշային հանգույցները և այլ հյուսվածքները՝որոշելու, թե արդյոք քաղցկեղը տարածվել է

▫️Ուռուցքի հեռացում քաղցկեղի բուժման համար

▫️Քաղցկեղի հեռացման այլ վիրաբուժական մոտեցումներ, ինչպիսիք են լապարոսկոպիկվիրաբուժությունը, էնդոսկոպիան և լազերային վիրահատությունը

▫️Պալիատիվ վիրաբուժություն՝ ուռուցքի կողմնակի ազդեցությունները նվազեցնելու համար

▫️Վերականգնողական վիրահատություն՝ մեջքի հյուսվածքի կառուցման համար

Կարևոր է ձեր բժշկի հետ խոսել ձեր բոլոր վիրաբուժական տարբերակների մասին, ներառյալյուրաքանչյուր տարբերակի ռիսկերն ու կողմնակի ազդեցությունները գնահատելը: Օրինակ, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ինվազիվ վիրահատությունները ավելի քիչբարդություններ են առաջացնում , ավելի քիչ ցավ և ավելի շուտ են ապաքինվում : Նախկինում65 տարեկան և ավելի բարձր տարիքի մարդկանց որոշ փոքր ինվազիվ վիրահատություններիանվտանգությունը մտահոգիչ էր: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ փոքր ինվազիվվիրահատությունները կարող են անվտանգ և արդյունավետ լինել քաղցկեղով հիվանդտարեցների համար:

👨‍⚕️ Եթե ​​ձեր վիրահատության ընթացքում անզգայացում է անհրաժեշտ, ապա անեսթեզիոլոգըկլինի ձեր վիրաբուժական թիմի մի մասը:

❓Ինչպես վիրահատությունը կարող է ազդել 65 տարեկան և ավելի բարձր տարիքիմարդկանց վրա.

Կան հատուկ եղանակներ, որոնցով վիրահատությունները կարող են ազդել տարեցների վրա: Վիրահատությունից առաջ դուք և ձեր բժիշկը պետք է մտածեք հետևյալի մասին.

 •Սրտի աշխատանքը. Եթե ​​դուք ունեք սրտի հետ կապված խնդիրներ, համոզվեք, որ այսմասին մանրամասն խոսել եք ձեր վիրաբուժական թիմի հետ: Արյան կորուստըվիրահատության ժամանակ,զարկերակային ճնշման փոփոխությունները և վիրահատությանընթացքում տրվող անզգայացման և այլ դեղամիջոցների ազդեցությունը կարող են ազդելսրտի ֆունկցիայի վրա: Սրանք կարող են խնդիրներ առաջացնել ձեր սրտի հետվիրահատության ժամանակ, վիրահատությունից անմիջապես հետո կամ վիրահատությունիցհետո շաբաթների և ամիսների ընթացքում:

 

Երիկամների ֆունկցիան. Վիրահատությունը կարող է ներառել բազմաթիվ դեղամիջոցներ: Ձեր երիկամները պետք է արտազատեն մեծ քանակությամբ դեղամիջոցներ և հեղուկներվիրահատության ընթացքում և դրանից հետո: Եթե ​​ձեր երիկամները լավ չեն աշխատում, դակարող է խնդիրներ առաջացնել:

 

Լյարդի ֆունկցիան. Տարիքի հետ ավելի քիչ արյուն է հոսում դեպի լյարդ՝ խանգարելով նրաաշխատանքին: Ձեր լյարդի կարևոր ֆունկցիաներից է քայքայել դեղանյութերը և եթե դա չիկատարվում պատշաճ ապա դա նույնպես մտահոգություն է բժշկի համար:

 

Թոքերի ֆունկցիան. Եթե ​​դուք ունեք թոքերի հետ կապված հիվանդություններ, ինչպիսիք ենէմֆիզեման կամ թոքային քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը (ԹՔՕՀ), ապաանզգայացումից հետո ապաքինումը կարող է ավելի դժվար լինել ձեզ համար: Սա ներառում էդեղամիջոցներ, որոնք դուք ստանում եք վիրահատությունից առաջ և ընթացքում: Թոքերիհետ կապված խնդիրները մեծացնում են վիրահատությունից հետո թոքաբորբովհիվանդանալու վտանգը, որը կարող է շատ լուրջ լինել:

 

65 տարեկան և ավելի մեծահասակների վիրահատությունից հետո վերականգնում👇

Կարևոր է նախապես պլանավորել ձեր հետվիրահատական ​​խնամքի համար: Մանրամասնպլան ունենալը բարեհաջող վերականգնումն ավելի հավանական է դարձնում: Եվ դա կարող էձեզ և ձեր սիրելիներին վստահություն և վերահսկողության զգացում ապահովել սթրեսայինժամանակաշրջանում:

Վիրահատությունից հետո տարեցները հաճախ կարիք ունեն լրացուցիչ խնամքի ևվերականգնման: Խոսեք ձեր առողջապահական թիմի հետ խնամքի  մասին, որը ձեզանհրաժեշտ կլինի և որքան ժամանակ: Վերականգնման ընթացքում ձեզ կարող էանհրաժեշտ լինել մասնագիտացված խնամք՝ ելնելով վիրահատությունից առաջ ձերառողջությունից, վիրահատության ծավալից և այլ գործոններից: Հարցրեք, արդյոք ձեզ կարողէ անհրաժեշտ լինել.

-Տնային խնամքի ծառայություններ, ինչպիսիք են օգնականը կամ այցելող բուժքույրը

-Ֆիզիոթերապիա կամ քաղցկեղի վերականգնման այլ ծառայություններ

-Աջակցող խմբեր

 

Նաև հարցրեք, թե վիրահատությունից հետո որքա՞ն եք լինելու հիվանդանոցում և ինչպիսիբժշկական հետազոտություններ կպահանջվեն նախքան դուրս գրվելը:

-Տնային պայմաններում վերականգնում վիրահատությունից հետո 

 

Պետք է նախօրոք մտածել, թե երբ կվերադառնաք տուն և համոզվեք, որ ունեք անհրաժեշտօգնությունը:

 

Խնդրեք ընտանիքի անդամին կամ ընկերոջը վիրահատությունից հետո ձեր կողքին լինել ևձեզ ճանապարհել դեպի տուն: Եթե ​​դուք միայնակ եք ապրում, կարող է անհրաժեշտ լինելընկերոջը կամ ընտանիքի անդամին խնդրել, որ մնա ձեզ հետ մինչ ապաքինվում եք, որըկոչվում է խնամող: Դուք կարող եք նաև օգտվել տնային խնամքի ծառայություններից, որոնքկարող են օգնել ձեր վերականգնմանը:

Ձեր բժիշկը դուրս գրվելուց կտրմադրի 

-Բոլոր դեղերի և դեղաչափերի ամբողջական ցանկը, ինչպես նաև դեղերի կողմնակիազդեցությունները

-Խորհուրդներ, թե ինչպես խնամել վերքերը, փոխել վիրակապը և հետևել հնարավորկողմնակի ազդեցություններին

-Վերականգնման ընթացքում ուտելու, խմելու և ֆիզիկական ակտիվության վերաբերյալուղեցույց

-Հետագա նշանակումներ հետագա խնամքի համար

-Երբ դուք պետք է զանգահարեք բուժքրոջը կամ բժշկի և ինչպես դիմել նրանց

 

Եթե ​​ինչ-որ բան պարզ չէ ձեզ և ձեր խնամակալին, համոզվեք,  հարցեր տվեք, որպեսզի ձեզհարմարավետ զգաք՝ հետևելով առողջապահական թիմի կողմից տրված հրահանգներին:

 

👇Տարեցների համար վիրահատությունից հետո տարածված մտահոգությունները.

Կան խնդիրներ կամ կողմնակի ազդեցություններ վիրահատությունից, որոնք ավելի հաճախհանդիպում են տարեցների մոտ: Դրանք ներառում են.

Ճանաչողական խնդիրներ. Վիրահատությունից հետո 65 տարեկան և ավելի բարձր տարիքիմարդիկ ավելի հավանական է, որ զգան մտավոր շփոթություն կամ զառանցանք, ինչը հստակմտածելու և ուշադրություն դարձնելու ունակության հանկարծակի փոփոխություն է: Այնկանխարգելելի է և բուժելի։ Համոզվեք, որ ձեր խնամակալները տեղյակ են ուշադրության ևմտածողության խնդիրների նշանների մասին:

 

Ցավ. Վիրահատությունից հետո ցավազրկումը ձեր վերականգնման կարևոր մասն է: Կան միքանի դեղամիջոցներ, որոնք օգտագործվում են ցավազրկելու համար, ներառյալօփիոիդները: 65 և ավելի տարեկան մարդիկ կարող են ավելի զգայուն լինել օփիոիդներինկատմամբ: Նախքան վիրահատությունը, քննարկեք օփիոիդների օգտագործումը ձերառողջապահական թիմի հետ՝ ձեզ համար ցավի կառավարման լավագույն ծրագիր կազմելուհամար:

 

Սրտխառնոց և փսխում. Սրտխառնոցն ու փսխումը վիրահատությունից հետոամենատարածված կողմնակի ազդեցություններն են: Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ունեք այսբարդությունների պատմություն վիրահատությունից հետո:

 

Ինչ սնունդ պետք է օգտագորղել վիրահատությունից հետո. Կարևոր է, որ դուք բավարարսնվեք, երբ վերականգնվում եք վիրահատությունից հետո: Վիրահատությունից հետոտարեցների համար սովորական խնդիր է թերսնուցումը, որը կապված է ոչ պատշաճ սնվելուհետ՝ կապված ախորժակի փոփոխության և այլ խնդիրների հետ: Ջրազրկումը, երբ ձերմարմինը բավարար ջուր կամ այլ հեղուկներ չի ստանում, նույնպես տարածված է:

 

Հիվանդանոցում գտնվելու և տանը վերականգնման ժամանակ խնդրեք բուժքույրերին կամխնամակալներին օգնել հետևել ձեր սննդի և ջրի ընդունումը: Նման խնդիրների վաղհայտնաբերումն ու բուժումը կարող է արագացնել ձեր վերականգնումը և կանխելբարդությունները

 

Հարցեր, որոնք պետք է ուղղվեն առողջապահական թիմին

❓Ինչպիսի՞ն կլինի իմ վիրահատությունը:

 

❓Որքա՞ն կտևի վիրահատությունը:

 

❓Ո՞վ կկատարի այս վիրահատությունը:

 

❓Ինչ տեսակի անզգայացում կստանամ:

 

❓Ինչպե՞ս է իմ առողջական պատմությունն ազդում իմ վիրահատության պլանավորման վրա:

 

❓Ի՞նչ բարդություններ կարող են լինել այս վիրահատությունից և/կամ անզգայացումից:

 

❓Պե՞տք է ինձ գիշերել կամ ավելի երկար մնալ հիվանդանոցում:

 

❓Այս վիրահատությունից հետո ինձ պետք է ինչ-որ մեկը ինձ տուն տանի:

 

❓Ի՞նչ կողմնակի ազդեցությունների պետք է հետևել վիրահատությունից հետո:

 

❓Ո՞ւմ հետ պետք է կապվեմ իմ ունեցած ցանկացած կողմնակի ազդեցության մասին: Որքանշուտ?

 

❓Կա՞ն կողմնակի ազդեցություններ, որոնց մասին պետք է անմիջապես տեղեկացնեմ:

 

❓Ինչպիսի՞ն կլինի իմ ապաքինումը:

 

❓Պե՞տք է, որ ինչ-որ մեկը մնա ինձ հետ տանը ապաքինվելիս: Որքա՞ն ժամանակով:

 

❓Այս վիրահատությունից հետո ես մասնագիտացված բժշկական օգնության կարիքկունենամ: Որքա՞ն ժամանակով:

 

❓Կա՞ն բաներ, որոնք կարող եմ անել տանը, որպեսզի օգնի իմ վերականգնմանը, ինչպիսիքեն սնունդը, հանգիստը և ֆիզիկական ակտիվությունը:

 

❓Եթե ​​ես շատ անհանգստացած եմ այս վիրահատությունից, ո՞վ կարող է օգնել ինձ:

 

❓Ե՞րբ է լինելու իմ առաջին հետազոտությունը  վիրահատությունից հետո:

————————————

📌 Հաստատված է Cancer.Net-ի խմբագրական խորհրդի կողմից



© Copyright «Cancer.AM» © 2016-2022. Բոլոր իրավունքները պահպանված են։