Սուրճը և քաղցկեղը

| Կանխարգելում


Mobirise Website Builder

Սուրճը և դրա ազդեցությունը առողջության վրա շարունակում են բուռն քննարկումների առարկա լինել: 
Մինչեւ վերջերս ենթադրվում էր, որ սուրճի օգտագործումը կապված է կողմնակի ազդեցությունների հետ, հիմնականում՝ սրտանոթային հիվանդությունների հետ: 

Ինչն է կարևոր սուրճի մեջ.
•Մելանոիդիններ;
•Ֆենոլաթթուներ (հիմնականում քլորոգենաթթուներ);
•Դիտերպեններ (կաֆեստոլ և քահվեոլ) չզտված սուրճի մեջ;
•Լիգնաններ;
•Կոֆեին:

Այնուամենայնիվ, ժամանակակից աղբյուրների ճնշող մեծամասնությունը ոչ միայն ընդգծում է վնասակար ազդեցության բացակայությունը, այլև առաջարկում է սուրճի ընդունման օգտակար ազդեցությունը: 

📎Համաձայն արդի հետազոտությունների, սուրճի օգտագործումը կապված չէ քաղցկեղի տեսակների մեծ մասի հետ, թեև միզապարկի և թոքերի քաղցկեղի վերաբերյալ ուսումնասիրությունները մնում են հակասական: 

📎Կոլոռեկտալ, լյարդի և կրծքագեղձի քաղցկեղի դեպքում սուրճ խմելը կարող է նույնիսկ պաշտպանիչ ազդեցություն ունենալ: 

📎Սուրճը պարունակում է բազմաթիվ միացություններ՝ և՛ օգտակար, և՛ վնասակար: Առաջինը ներառում են պոլիֆենոլներ, որոնք ճնշում են օրգանիզմում վնասակար օքսիդատիվ պրոցեսները, իսկ երկրորդը՝ ակրիլամիդը, որի առօրյա սննդակարգում մեծ քանակությամբ օգտագործումը կարող է քաղցկեղածին ազդեցություն ունենալ։

Սուրճի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա կապված է տարբեր գործոնների հետ, օրինակ. նյութափոխանակության մակարդակը և այլ անհատական ​​բնութագրերը:



© Copyright «Cancer.AM» © 2016-2022. Բոլոր իրավունքները պահպանված են։