| Հոգեսոցիալական աջակցություն
Նստեք հանգիստ, փակեք աչքերը։ Թուլացրեք ամբողջ մարմինը, զգացեք թե ինչպես է լարվածությունն անցնում ոտքերից․․․ ոտնաթաթերից․․․ ծնկներից․․․ազդրերից, ինչպես են թուլանում փորը․․․․ կրծքավանդակը․․․ ուսերը․․․պարանոցը։ Գիտակցեք, թե ինչ դիրքում են գտնվում ձեռքերը, դրեք դրանք այնպես, ինչպես ցանկանում եք, այնպես, որ նրանք հանգստանան․․․թեթևացրեք գլուխը և դեմքի մկանները․․․
Խորը շունչ քաշեք և արտաշնչելով դուրս հանեք բոլոր մտքերն ու անհանգստությունները․․․ Հիմա ուղակի լսեք իմ ձայնը և թույլ տվեք Ձեզ պատկերացնել և երևակայել․․․Պատկերացրեք Ձեզ կախարդական կղզում։ Դա կարող է լինել այնպիսի տեղ, որտեղ Դուք արդեն մի անգամ եղել եք, որը տեսել եք նկարում։ Դուք միակ մարդն եք այդ կղզում։ Ձեզանից բացի կան նաև կենդանիներ, թռչուններ և ծաղիկներ։ Ի՞նչ ձայներ եք լսում։ Ի՞նչ բույրեր եք զգում։ Ձեզ շրջապատում են ամենաֆանտաստիկ ծառերը։ Բարձր պալմաներ՝ ծանր կոկոսներով, ծաղկող թփեր, բերքատու ծառեր։ Դուք զգում եք հասած, արևի տակ ջերամացած բանանների, անուշաբույր նարինջների հոտը։
Դուք տեսնում եք ավազե ծովափ և թափանցիկ ջուր։ Ջուրը կապույտ է և այնքան թափանցիկ, որ երևում է հատակը և էկզոտիկ ձկների խմբերը։ Ձկները շողշողում են արևի տակ, ինչպես փոքրիկ արծաթե մետաղադրամներ։ Լողացեք ծովում։ Ինչպիսի՞ն է այն։ Ծովի ջուրը շատ տաք է, բայց միժամանակ այն թարմացնում է։ Ալիքները բավականին հաճելի օրորում են Ձեզ։ Կարելի է ուղղակի պառկել ջրի վրա և նայել երկնքին։ Թույլ տվեք, որ Ձեր բոլոր անհաջողությունները հեռանան փախչող սպիտակ ամպերի հետ։ Ձեզ հետ վերցրեք ազատության, վստահության և հանգստության զգացողությունները ու վերադարձեք։
Մի քանի անգամ խորը շնչեք և արտաշնչեք։ Դանդաղ բացեք աչքերը։
Նյութը վերցված է infourok.ru կայքից։
Թարգմանվել և ադապտացվել է Արմենուհի Դավթյանի կողմից: