Ռելաքսացիայի հնարքներ

| Հոգեսոցիալական աջակցություն


Mobirise Website Builder

Շատ մարդիկ սովորում են ռեալաքսիացիայի հնարքներ սթրեսի նվազեցման համար։ Դրանց մեծ մասը կարող եք սովորել հոգեբանի մոտ մի քանի այցելությունների ընթացքում։ Շատ հիվանդանոցներ և քաղցկեղի կենտրոններ ունեն ռելաքսացիայի հնարքների դասընթացներ պացիենտների համար։ Ստորև նշված հնարքները կարող եք կիրառել ամեն օր կամ որոշակի սթրեսային ժամանակահատվածներում, ինչպիսին է օրինակ բժշկական միջամտությունը․

    • Թուլացած կամ խորը շնչառությունը․ Սա ներառում է խորը, դանդաղ շնչառություն՝ կենտրոնանալով թոքերի լցման և մկանների թուլացման վրա։

    • Մտապատկերավորում կամ վիզուալիզացիա․ Սա օգնում է ստեղծել խաղաղ և հանգստացնող պատկերներ Ձեր մտքում։

    • Պրոգրեսիվ մկանային ռելաքսացիա․ Այս հնարքը ներառում է մկանների ձգում և թուլացում։ Մարդկանց մեծ մասը սկսում կամ ոտնաթաթերից կամ գլխից և հետո շարունակաբար թուլացնում մարմնի բոլոր մկանները։

    • Մեդիտացիա․ Այս հնարքի միջոցով կարող եք սովորել հանգստացնել Ձեր միտքը և կենտրոնանալ ներքին խաղաղության զգացողության վրա։

    • Կենսաբանական արձագանք․ Այս հնարքը կարող է Ձեզ սովորեցնել հանդարտվել և կառավարել Ձեր օրգանիզմի պատասխանը՝ ուշադրություն դարձնելով օրգանիզմից եկող ազդակներին։

    • Յոգա․ Ռելաքսացիայի և հոգնածության նվազեցման համար յոգան կենտրոնացնում է միտքը շնչառության և կեցվածքի վրա։

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

 



© Copyright «Cancer.AM» © 2016-2022. Բոլոր իրավունքները պահպանված են։