Ուռուցքաբան, Ուրոլոգ | Վ.Ա. ՖԱՆԱՐՋՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
+374 91 50 53 33
Գիտական աստիճան Բժշկական գիտությունների թեկնածու
Կոչում դոցենտ
Հասցե Ֆանարջյան փ.., շ76, 0052, Քանաքեռ, Երևան, Հայաստան
Կրթություն
1979-1985 սովորել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանում
1984-1985 անցել է սուբորդինատուրա վիրաբուժություն մասնագիտությամբ
1985 ավարտել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանը գերազանցությամբ
1985-1987 սովորել է կլինիկական օրդինատուրայում Երևանի Պետական Բժշկական Համալսարանի ուռուցքաբանության ամբիոնում և ստացել է ուռուցքաբան-վիրաբույժի մասնագիտություն
Մասնագիտական գործունեություն
1987-1990 ՀՀ Առողջապահության Նախարարության ուղեգրով աշխատել է որպես վիրաբույժ - ուռուցքաբան Արարատի բուժսանմասում
1990 ընդունվել է աշխատանքի Երևանի Պետական Բժշկական Համալսարանի ուռուցքաբանության ամբիոնում որպես ավագ լաբորանտ
1993-1996 համատեղությանբ աշխատել է “Շտապ Օգնություն” Գիտա-բժշկական Կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքում
1996 համատեղությամբ աշխատանքի է անցել ՀՀ Առողջապահության Նախարարության Ազգային Գիտական Կենտրոնում ուռուցքաբան – ուրոլոգի մասնագիտությամբ
Վերապատրաստումներ
1996 Համաձայն ՀՀ Առողջապահության Նախարարի հրամանի վերապատրաստվել է ուրոլոգիայի մասնագիտությամբ ՀՀ Առողջապահության Նախարարության Բժշկների կատարելագործման ինստիտուտի ուրոլոգիայի ամբիոնում, ստանալով ուրոլոգի որակավորում
1998-2006 Ամերիկաավստրիական հիմնադրամի և Միջազգային Հակաքաղցկեղային Միության դրամաշնորներներով 5 անգամ մեկնել է վերապատրաստման ԱՄՆ և Եվրոպայի խոշորագույն Համալսարանական Բժշկական կենտրոններ, մասնակցել է բազմաթիվ միջազգային և ազգային մասնագիտական ասոցիացիաների համաժողովների աշխատանքներին
Գիտական աշխատանքներ
11 տպագրված գիտական աշհատանքներ