Ուռուցքաբան | Վ.Ա. ՖԱՆԱՐՋՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
Հեռախոս +374 10 28 69 62
Կոչում պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ
Պաշտոն
ՀՀ գլխավոր ուռուցքաբան
ՀՀ ԱՆ ակ. Ա. Ավդալբեկյանի անվ. ԱԱԻ ուռուցքաբանության ամբիոնի վարիչ
Հանդիսանում է Բժշկական ռադիոլոգիա և Ուռուցքաբանություն մասնագիտություններով Մասնագիտական ԳԽ նախագահ
Հասցե Ֆանարջան փ., շ 76, Քանաքեռ, Երևան, հայաստան
Կրթություն
1960 ավարտել է ԵրԲԻ բուժական ֆակուլտետը
Բժշկական պրակտիկա
1962-ից սկսել է իր գիտապրակտիկ աշխատանքը ՀՀ ԱՆ ռենտգենաբանության և ուռուցքաբանության ԳՀԻ-ում, որպես կլինիկական օրդինատոր, այնուհետև՝ ասպիրանտ
1975 ընդհանուր ուռուցքաբանության բաժնի վարիչ
1981-2001 հանդիսացել է ՀՀ ԱՆ ՈւԳԿ-ի գիտության գծով փոխտնօրեն
1994-ից ՀՀ ԱՆ ակ.Ա. Ավդալբեկյանի անվ. ԱԱԻ ուռուցքաբանության ամբիոնի վարիչ
1999 ՀՀ ԱՆ ՈւԳԿ ԳԽ նախագահ
2001-ից «Բժշկական ռադիոլոգիա» և «Ուռուցքաբանություն» մասնագիտություններով Մասնագիտական ԳԽ նախագահ
2002-ից նշանակվել է ՀՀ ԱՆ ՈւԳԿ-ի տնօրեն։ Առաջիններից մեկն է ՍՍՀԱ-ում ներդրել ուռուցքաբանական հիվանդների բուժման պրակտիկայում չարորակ ուռուցքների նախավիրահատական խոշոր ֆրակցիաներով ճառագայթային բուժում
2002-ից Պետբյուջեից գիտական թեմաներով ֆինանսավորման Հանրապետական փորձաքննական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱՆ գլխավոր ուռուցքաբան
2004-ից Ուռուցքաբանների հայկական ասոցիացիայի պատվավոր նախագահ, ճառագայթային ուռուցքաբանների և ռադիոլոգների ասոցիացիայի պատվավոր նախագահ
Գիտական աշխատանքներ
Հանդիսանում է 20-ից ավելի մեթոդական հանձնարարականների և ռացիոնալիզատորական առաջարկների, հեղինակային վկայականների, ինչպես նաև 312 հրատարակված գիտական աշխատանքների, այդ թվում 6 մենագրությունների և ուսումնական ձեռնարկների հեղինակ
Անդամակցություններ
1981-1991 ՀՀ ԱՆԲԳԽ-ի անդամ, ԲԳԽ նախագահի տեղակալ
1994 ՀՀ ԱՆ ակ.Ս.Ավդալբեկյանի անվ. ԱԱԻ Գիտական Խորհրդի անդամ
1995-ից Վիրաբուժություն մասնագիտությամբ Մ.Հերացու անվ. ԵրՊԲՀ Մասնագիտական Խորհրդի անդամ
1997 ընտրվել է ԲԳԱ անդամ
1998 ՌԴ ԲԳԱ իսկական անդամ
2000 ՀՀ ԳԱՄ Բժշկական գենետիկայի կենտրոնի ԳԽ անդամ
2000 ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ
Պարգևատրումներ
1997 ամերիկյան Կենսագրական ինստիտուտի կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով և «1997թ. մարդ» դիպլոմով
1999 պարգևատրվել է Ի. Պավլովի անվ. մեդալով՝ Առողջապահության և բժշկության զարգացման համարպարգևատրվել է կառավարական պարգևով՝ «Մ. Հերացու անվ. մեդալով», ինչպես նաև մի շարք պատվոգրերով, շնորհակալագրերով, մեդալներով և շքանշաններով
2006 շնորհվել է ՀՀ գիտությունների վաստակավոր գործչի կոչում, նույն թվականին ընտրվել է Երևանի պատվավոր քաղաքացի