Հասցե՝ Հասցե՝ Մխիթար Հերացու փող., 5 շենք
Հեռախոս՝ +37410563935
Գլխավոր բժիշկ՝ Խաչանուշ Հակոբյան
1997թ-ի ապրիլի 28-ին ամերիկահայ բարերար Ռիթա Պալեանի և այդ շրջանում Ազգային Ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանի ջանքերով ստեղծվեց Հայ-Ամերիկյան Մամոգրաֆիայի Համալսարանական Կենտրոնը, որը 2002թ. վերանվանվեց “Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոն” հիմնադրամ:2003թ-ի հուլիսին ՀԱԱ Կենտրոնը մասնաճյուղ ստեղծեց Գավառ քաղաքում: ՀԱԱ Կենտրոնի գործունեության 20 տարիների ընթացքում կատարվել է ավելի քան 429,354 հետազոտություն:Մինչ օրս, ՀԱԱԿ-ը Հայաստանի 91 հեռավոր քաղաքներում, գյուղերում և երեքը Արցախում իրակնացրել է 311 Բժշկական արտագնա այցելություններ, որի ընթացքում 19,216 հիվանդների անվճար մատուցվել է 24,085 հետազոտություն: 2016ից մեկնարկեց ճառագայթային ախտորոշման բաժանմունքը: Ճառագայթային ախտորոշման բաժանմունքը կազմված է հետևյալ ենթաբաժիններից՝ ռենտգենոլոգիա, համակարգչային տոմոգրաֆիա և ոսկորների դենսիտոմետրիա: Կենտրոնում գործում է ռադիոլոգիայի, ճառագայթային ախտորոշման, գինեկոլոգիայի, ուրոլոգիայի բաժիններ:
Կրծքագեղձի հիվանդությունների դեպքում կատարվում են բոլոր տեսակի վիրահատություններ՝ բարորակ գոյացությունների հեռացումից մինչև չարորակ հիվանդություններ, կրծքագեղձի հեռացում: Կատարվում է վիրահատություն՝ պորտոկատ տեղադրում՝ քիմիաթերապիա անցկացնելու համար:
Բաժանմունքում կատարվում են վիրահատություններ արգանդի, ձվարանների, միզապարկի, միզապարկի հետ կապված հիվանդությունների դեպքում: Կատարվում են նաև ուրոլոգիական բաց և էնդոսկոպիկ վիրահատություններ, երիկամների, միզածորանների, միզապարկի, շագանակագեղձի, միզուկի, առնանդամի հիվանդությունների դեպքում: Կանանց անմիզապահության, տղամարկանց անպտղության դեպքում կատարվում է վիրահատական բուժում: