Թոքի քաղցկեղ

Թոքի քաղցկեղ

Ներածություն

Թոքի ոչ մանր բջջային քաղցկեղ՝ ԹՈՄԲՔ 

Ամեն տարի թոքի քաղցկեղով հիվանդանում են ավելի քան 200000 ամերիկացի։ Չնայաց ծխախոտը թոքի  քաղցկեղի գլխավոր պատճառն է, սակայն քաղցկեղ կարող է առաջանալ յուրաքանչյուրի մոտ։ Թոքի քաղցկեղը զարգանում է ոչ բոլոր ծխողների մոտ, և ոչ բոլոր թոքի քաղցկեղ ախտորոշվածներն են եղել ծխողներ։ Թոքի քաղցկեղը հիվանդություն է, որով կարող  են հիվանդանալ բոլորը։  Փաստ է,  որ այժմ քաղցկեղ ունեցողներից շատերը կա՛մ թողել են ծխելը տարիներ առաջ, կա՛մ երբեք չեն ծխել։

Թոքերի մասին

Ներշնչում կատարելով թոքերը օդից կլանում են թթվածին, վերջինս անցնում է արյան շրջանռություն , որի միջոցով ամբողջ օրգանիզմի բջիջներին  ապահովում է թթվածնով։ Բջիջները կլանում են թթվածին և արտազատում ածխաթթու գազ, որն անցնում է արյան շրջանառություն, վերադառնում թոքեր և հեռանում թոքերից արտաշնչում կատարելիս։ Թոքերը բաղկացած են տարբեր տեսակի բջիջներից, որոնց մեծ մասն էպիթելային ծագման են։ Էպիթելային բջիջները գնտվում են օդատար ուղիներում և արտադրում են լորձ, որը պատում է օդատար ուղիները և պաշտպանում է թոքերը։ Թոքերում կան նաև նյարդային բջիջներ, հորմոն  արտադրող բջիջներ, արյան բջիբներ և կառուցվածքային  կամ աջակցող բջիջներ։

Ձեր բժիշկի կարող է առաջարկել իրականացնել լաբարատոր հետազոտություն՝ ուռուցքի նմուշի վրա, հայտնաբերելու սպեցիֆիկ գեներ , սպիտակուցներ և այլ գործոններ, որոնք եզակի են տվյալ ուռուցքի համար։Կան մի շարք գեներ որոնք կարող են փոփոխվել , կոչվում են մուտացիաներ, որոնք կարող են նպաստել ուռուցքի աճին և տարածմանը։ Այս մուտացիաները հայտնաբերվում են ուռուցքում և չեն հայտնաբերվում առողջ բջիջներում։ Սա նշանակում է, որ այն չի կարող ժառանգաբար փոխանցվել ձեր երեխաներին ։ Մուտացիաները որոնք աջակցում են թոքի քաղցկեղի աճին, հաճախ հանդիպում են 1 կամ ավելի գեներ, ներառյալ՝ EGFR, ALK, BRAF, HER2, ROS1, RET, MET and TRK:

Այս մելեկուլյար թեստավորման արդյունքները կարող են օգնել որոշել բուժման ճիշտ տարբերակը։ Ներառյալ  բուժման տարբերակը, որը կոչվում է թիրախային թերապիա, որը կարող է ազդել ուղակիորեն հենց  մուտացիայի վրա։ Մուտացիաները թիրախային թերապիայի ժամանակ ավելի հաճախ հանդիպում են ԹՈՄԲՔ-ի ՝ադենոկարցինոմա տեսակի դեպքում և հիվանդների մոտ ովքեր երբեք չեն ծխել։

ԹՈՄԲՔ-ի ավելի ուշ ստադիայի դեպքում կարելի է կատարել PD-L1 թեստավորում։ PD-L1 հայտնաբերվում է քաղցկեղային բջիջների մակերեսին և որոշ իմուն բջիջներում։ Այս սպիտակուցը արգելակում է իմուն բջիջները, ոչնչացնելով քաղցկեղը։ Իմունոթերապիայի այս տեսակը բլոկ է անում PD-L1 և թույլատրում իմուն հմակարգին թիրախավորել քաղցկեղը:

Ձեր բժիշկի կարող է առաջարկել իրականացնել լաբարատոր հետազոտություն՝ ուռուցքի նմուշի վրա, հայտնաբերելու սպեցիֆիկ գեներ , սպիտակուցներ և այլ գործոններ, որոնք եզակի են տվյալ ուռուցքի համար։Կան մի շարք գեներ որոնք կարող են փոփոխվել , կոչվում են մուտացիաներ, որոնք կարող են նպաստել ուռուցքի աճին և տարածմանը։ Այս մուտացիաները հայտնաբերվում են ուռուցքում և չեն հայտնաբերվում առողջ բջիջներում։ Սա նշանակում է, որ այն չի կարող ժառանգաբար փոխանցվել ձեր երեխաներին ։ Մուտացիաները որոնք աջակցում են թոքի քաղցկեղի աճին, հաճախ հանդիպում են 1 կամ ավելի գեներ, ներառյալ՝ EGFR, ALK, BRAF, HER2, ROS1, RET, MET and TRK:

Այս մելեկուլյար թեստավորման արդյունքները կարող են օգնել որոշել բուժման ճիշտ տարբերակը։ Ներառյալ  բուժման տարբերակը, որը կոչվում է թիրախային թերապիա, որը կարող է ազդել ուղակիորեն հենց  մուտացիայի վրա։ Մուտացիաները թիրախային թերապիայի ժամանակ ավելի հաճախ հանդիպում են ԹՈՄԲՔ-ի ՝ադենոկարցինոմա տեսակի դեպքում և հիվանդների մոտ ովքեր երբեք չեն ծխել։

ԹՈՄԲՔ-ի ավելի ուշ ստադիայի դեպքում կարելի է կատարել PD-L1 թեստավորում։ PD-L1 հայտնաբերվում է քաղցկեղային բջիջների մակերեսին և որոշ իմուն բջիջներում։ Այս սպիտակուցը արգելակում է իմուն բջիջները, ոչնչացնելով քաղցկեղը։ Իմունոթերապիայի այս տեսակը բլոկ է անում PD-L1 և թույլատրում իմուն հմակարգին թիրախավորել քաղցկեղը:

Հուսվածաբանական դասակարգման համաձայն տարբերում են թոքի քաղցկեղի 2 գլխավոր տեսակներ՝ թոքի ոչ մանր բջջային քաղցկեղ և թոքի մանր բջջային քաղցկեղ։ Այս 2 տեսակների բուժումը տարբեր է։ Այս բաժնում կքնարկվի ԹՈՄԲՔ-ը։

ԹՈՄԲՔ առաջանում է, երբ առողջ բջիջները ենթարկվում են վերափոխման, աճում են առանց վերահսկողության՝ ձևավորելով ուռուցքային զանգված, ախտահարման օջախ կամ հանգույց։ Թոքի քաղցկեղ կարող է առաջանալ  թոքի ցանկացած հատվածում։ Ուռուցքային բջիջները կարող են անցնել արյան և ավշային շրջանառություն։ Ավշի հոսքն իրականացվում է ավշային անոթներով, որոնք արտահոսում են դեպի ռեգիոնալ լիմֆատիկ հանգույցներ։ Լիմֆատիկ հանգույցները փոքր, լոբաձև օրգաններ են, որոնք օգնում են պայքարել վարակների դեմ։ Դրանք տեղակայված են թոքերում, կրծքավանդակի միջնամասում և օրգանիզմի այլ հատվածներում։ Թոքերից ավշի բնական հոսքը տեղի ունենում կրծքավանդակի միջնամասի ուղղությամբ, ինչը բացատրում է թոքերի քաղցկեղի հաճախակի տարածումը այդ շրջան։ Ավշի կամ արյան հոսքով քաղցկեղային բջջի տարածումն օրգանիզմում կոչվում է մետաստազ։

ԹՈՄԲՔ առաջանում է էպիթելյար բջիջներից  և կարող է նկարագրվել հիմնվելով այն էպիթելային բջջի տեսակի վրա, որից առաջացել է քաղցկեղը՝

• Ադենոկարցինոմա առաջանում է լորձ արտադրող բջիջներից;

• Տափակաբջջային քաղցկեղ առաջանում է օդատար ուղիների էպիթելից;

• Խոշոր բջջային քաղցկեղ առաջանում է վերոնշյալ 2 տեսակներից տարբերվող բջիջներից։

Այս տեսակները տարբերակելը կարևոր է բժիշկների համար, քանի որ այս տեղեկությունը օգտագործվում է բուժման ճիշտ տարբերակը որոշելու համար։

Նորմալ թոքի հյուսվածք

Ադենոկարցինոմա

Տափակաբջջային քաղցկեղ

ԹՈՄԲՔ-ը թոքի  քաղցկեղի ամենատարածված տեսակն է, կազմում է թոքի քաղցկեղ ախտորոշումների 84%-ը։

Հաշվարկվել է, որ այս տարի Միացյալ Նահանգներում  կգրանցվի թոքի քաղցկեղ ախտորոշման  228,150 դեպք (116,440՝ կին և 111,710՝ տղամարդ)։ Քաղցկեղ ախտորոշման բոլոր նոր դեպքերի մոտավորապես 13%-ը կազմում է թոքի քաղցկեղը։ Սևամորթ տղամարդկանց մոտ մոտավորապես 20% ավելի հաճախ է հանդիպում, քան սպիտակամորթ տղամարդկանց։ Սևամորթ կանաց մոտ 10% ավելի պակաս է ՝ համեմատած սպիտակամորթ կանանց։

Թոքի քաղցկեղը 2-րդ առավել տարածված քաղցկեղն է և առաջատար դեր է խաղում քաղցկեղով հիվանդ կանաց և տղամարդկանց մահացության մեջ։ Հաշվարկվել է, որ Միացյան Նահանգներում այս տարի մոտավորապես 142,670 մահվան դեպք (76650՝ կին և 66020՝ տղամարդ) կգրանցվի։ Ծխելու նվազեցման միտման շնորհիվ, նվազել է մահվան դեպքերը՝  տղամարդկանց մոտ 48%-ով սկսած 1990թ․-ից և կանանց մոտ 23%-ով՝ 2002թ-ից։ 2012-2016 թվականներին  տղամարդկանց մոտ մահվան տոկոսը ամեն տարի նվազել է 4%-ով, կանանց՝ 3%-ով։ Կարևոր է նշել, որ ապրելիության տոկոսը կախված է մի քանի գործոններից ՝ ներառյալ թոքի քաղցկեղի տեսակից և հիվանդության աստիճանից։

Այն մարդիկ որոնց մոտ ԹՈՄԲՔ տեղայնացված է, այսինքն՝ քաղցկեղը թոքի սահմաններից դուրս չի տարածվել, 5 տարվա ապրելիությունը կազմում է մոտավորապես 60%։ Եթե թոքի քաղցկեղը տարածվել է ռեգիոնալ շրջաններ, այսինքն թոքի մոտակա շրջաններ՝  5 տարվա ապրելիության տոկոսը կազմում է  մոտավորապես 33%։ Եթե քաղցկեղը տարածվել է մարմնի հեռակա հատվածներ՝  կոչվում է մետաստատիկ թոքի քաղցկեղ, 5 տարվա ապրելիությունը կազմում է 6%, բայց հաշվի առնելով ներկայիս նոր էֆեկտիվ բուժման միջոցները, այս տոկոսը փոփոխվել է։

Ամեն տարի Միացյալ Նահանգներում տասնյակ հազարավոր մարդիկ բուժվում են  ԹՈՄԲՔ-ից, իսկ մետաստատիկ հիվանդները ախտորոշումից հետո կարող են ապրել շատ տարիներ։  

Սկրինիգներն օգտագործվում են նախքան որևէ ախտանիշի կամ նշանի ի հայտ գալը քաղցկեղի ախտորոշման համար։ Գիտնականները զարգացրել և շարունակում են զարգացնել հետազոտություններ մարդկանց մոտ քաղցկեղի հատուկ տեսակների հայտնաբերման սքրինինգներ իրականացնելու համար։ Սկրինինգի նպատակն է նվազեցնել քաղցկեղով մահացության քանակը կամ վերացնել քաղցկեղից մահացությունը։

Թոքի քաղցկեղի սկրինինգը

Որոշ կազմակերպություններ, ներառյալ Կլինիկական Ուռուցքաբանության Ամերիկյան Միությունը (ASCO), տրամադրում են թոքի քաղցկեցի սկրինինգի հանձնարարականներ։ Թոքի քաղցեղի սկրինինգը կատարվում է ցածր դոզայով պարուրաձև կամ սպիրալաձև համակարգչային շերտագրությամբ՝ ՀՇ (կոմպյուտերային տոմոգրաֆիա՝ ԿՏ)։ ԿՏ-ի միջոցով կատարվում է ամբողջ մարմնի նկարահանում ռենգեն ճառագայթների միջոցով, որից հետո համակարգիչը համախմբելով այս նկարները ստանում է եռաչափ պատկեր, որը ցույց է տալիս ցանկացած անկանոնություն կամ ուռուցք։

ԿՏ հետազոտությաւնը չի առաջարկվում ցանկացած ծխող անձնավորության։ Ցուցումները և առաջարկությունները կքննարկվեն ստորև։ Կարևոր է կատարել սկրինիգ լիցենզավորված և փորձառու կենտրոններում։ 

Նրանց համար, ովքեր ներկայումս ծխում են կամ ովքեր թողել են ծխելը՝ ASCO-ն առաջարկում է սքրինինգի հետևյալ սխեմաները․

• Ցածր դոզայով ԿՏ հետազոտության տարեկան սքրինինգ խորհուրդ է տրվում 55-ից 74 տարեկան այն անձանց՝ ովքեր ծխում են տարեկան 30 տուփ և ավելի։ Դա նաև առաջարկվում է 55-ից 74 տարեկան այն անձանց, ովքեր թողել են ծխելը 15 տարի առաջ։

• ԿՏ հետազոտությաւնը խորհուրդ չի տրվում այն անձանց, ովքեր ծխել են տարեկան 30 տուփից պակաս, 55 տարեկանից երիտասարդ են կամ 74 տարեկանից մեծ են, թողել են ծխելը ավելի քան 15 տարի առաջ, կամ ումեն առողջական լուրջ խնդիրներ, որոնք կարող են ազդել քաղցկեղի բուժման վրա կամ կարճացնել մարդու կյանքը։

ԹՈՄԲՔ-ով մարդիկ կարող են ունենալ հետևյալ ախտանիշներն և նշանները։ Երբեմն ԹՈՄԲՔ ունեցողները կարող են չունենալ որևէ ախտանիշ, կամ ախտանիշների պատճառը կարող է լինել այլ՝ քաղցկեղի հետ կապ չունեցող հիվանդություն։

• Հոգնածություն;

• Հազ;

• Շնչարգելություն;

• Հոգնածություն;

• Ախորժակի կորուստ;

• Կրծքավանդակի ցավ, եթե ուռուցքը տարածվել է թոքը ծածկող հյուսվածքի (թոքամզի) վրա, կամ թոքի սահմաններից դուրս;

• Արյունախխում;

• Հազ՝ լորձային կամ թարախային բնույթի արտադրությամբ;

• Անհայտ ծագման քաշի կորուստ;

• Ձայնի խռպոտություն։

Անախտանիշ մարդկանց մոտ քաղցկեղը կարող է հայտնաբերվել այլ հիվանդության (օրինակ՝ սրտի հիվանդությունների) կասկածի պատճառով իրականացվող կրծքավանդակի ռենտգեն (R-գրաֆիա) կամ ԿՏ հետազոտություններով։ Մարդկանց մեծամասնության մոտ ԹՈՄԲՔ ախտորոշվում է, երբ ուռուցքը մեծացել, տարածվել է, առաջացնելով թոքի հարակից շրջաններում խննդիրներ։ Թոքի քաղցկեղը կարող է նաև կուտակել հեղուկ թոքերում և թոքերը շուրջ, կամ կարող է հեռացնել օդը թոքերից՝ հանգեցնելով թոքի կոլապսի։ 

ԹՈՄԲՔ-ը կարող է տարածվել մարմնի ցանկացած հատվածներ՝ առաջացնելով մետաստազներ։ Այն գլխավորապես տարածվում է գլխուղեղ, ոսկրեր, լյարդ, լիմֆատիկ հանգույցներ, թոքի այլ հատվածներ, մակերիկամներ։ Մետաստազները կարող են հանգեցնել՝

• Շնչառության դժվարության;

• Ոսկրային ցավերի;

• Որովայնի կամ մեջքի ցավերի;

•  Գլխացավերի;

• Թուլության;

• Ցնցումների;

• Խոսքի դժվարությունների։

• Հազվադեպ, թոքի քաղցկեղը կարող է արտադրել հորմոններ, որոնք կարող են պատճառ դառնալ արյան մեջ նատրիումի քանակի իջեցման կամ կալցիումի քանակի շատացման։

Այնպիսի ախտանիշները, ինչպիսիք են հոգնածությունը, թուլությունը և ախորժակի կորուստը, մետաստազների պարտադիր պատճառ չեն։ Մարմնի ցանկացած հատվածի քանցկեղ կարող է պատճառ դառնալ ինքնազգացողության վատացման։ Ախորժակի կորուստը կարող է հանգեցնել քաշի և մկանային զանգվածի կորստի, մկանային զանգվածի կորուստը, իր հերթին, կարող է առաջացնել թուլություն և շարժունակության նվազում, իսկ  հոգնածությունը և թուլությունը կարող են վատթարացնել շնչառությունը։

Քաղցկեղ ախտորոշման դեպքում ախտանիշների նվազեցումը մնում է քաղցկեղի բուժման և հսկողության կարևոր մասը։ Սա կարող է կոչվել պալիատիվ կամ աջակցող բուժում։ Այն սկսում են ախտորոշման պահից և շարունակում ամբողջ բուժման ընթացքում։

Բժիշկները մի շարք հետազոտություններ են օգտագործում քաղցկեղի ախտորոշման։ Նրանք նաև հետազոտություններ են իրականացնում պարզելու, արդյո՞ք քաղցկեղը տարածվել է իր առաջնային օջախից։ Եթե դա տեղի է ունեցել, ապա այն կոչվում է մետաստազ։ Օրինակ․ պատկերավորող հետազոտությունները կարող են ցույց տալ քաղցկեղի տարածումը, բայց դրանք առանձին երբեք չեն կարող օգտագործվել քաղցկեղի ախտորոշման համար։ Բժիշկները նաև կարող են նշանակել հետազոտություններ բուժման լավագույն մեթոդները գտնելու համար։

Քաղցկեղ ախտորոշելու համար, բիոպսիան համարվում է միակ վստահելի միջոցը։ Բիոպսիայի ժամանակ վերցվում է հյուսվածքի փոքր կտոր և ուսումնասիրվում լաբորատորիայում։ Եթե բիոպսիա հնարավոր չէ կատարել  կարող են առաջարկվել այլ հետազոտությաւններ, որոնք կարող են օգնել ախտորոշման հարցում։

Հետազոտության տարբերակն ընտրելիս Ձեր բժիշկը հաշվի է առնում հետևյալ գործոնները․

• Ախտանիշներ և նշաններ

• Ենթադրյալ քաղցկեղի տեսակը;

• Տարիքը և ընդհանուր առողջական վիճակը;

• Նախորդ բժշկական հետազոտությունների արդյունքները։

Ի հավելումն ֆիզիկալ զննմանը, հետևյալ հետազոտությունները կարող են օգնել քաղցկեղի ախտտորոշման և ստադիայի որոշման համար։

Պատկերավորող հետազոտություները շատ կարևոր են ԹՈՄԲՔ-ի վարման համար։ Սակայն, ոչ մի հետազոտություն կատարյալ չէ և ոչ մի սկան չի կարող ախտորոշել ԹՈՄԲՔ։ Ախտորոշումը դրվում է միայն բիպսիայի միջոցով։ Հիվանդության պատմության մեջ համախմբվում են բոլոր հետազոտությունների արդյունքները և նկարագրում, թե որտեղից է սկիզբ առել քաղցկեղը և ուր է տարածվել։

ԿՏ հետազոտություն․ ԿՏ հետազոտությունը ստեղծում է նկարներ, որոնք թույլ են տալիս տեսնել ուռուցքի չափը, տեղակայումը և մետաստազները։ Երբեմն, ավելի մանրամասն տվյալներ ստանալու համար, նախքան ԿՏ հետազոտությունը տրվում է ներկանյութ, որը կոչվում է կոնտրաստ նյութ։ Կոնտրաստը ներարկվում է երակի մեջ կամ տրվում է դեղահաբի կամ խմելու հեղուկի տեսքավ։

Պոզիտրոն էմիսիոնային տոմոգրաֆիա՝ ՊԷՏ․ ՊԷՏ-ը սովորաբար օգտագործվում է ԿՏ հետազոտության հետ միասին, որը կոչվում է ՊԷՏ-ԿՏ հետազոտություն։ Քիչ քանակությամբ ռադիոակտիվ գլյուկոզա ներարկվում է հիվադին։ Այս նյութը կուտակվում է առավել մեծ քանակությամբ էներգիա օգտագործող բջիջներում։ Քանի որ քաղցկեղային բջիջները ունեն մեծ ակտիվություն, նրանք կուտակում են ռադիոակտիվ մյութի մեծ մասը։ Սարքը հայտնաբերում է այս ակտիվ օջախները, կատարելով պատկերահանումներ։

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա․ ՄՌՏ-ն նույնպես ստեղծում է պատկերներ, որոնք օգնում են հայտնաբերել ուռուցքի տեղակայումը, չափը և մետաստազները։ ՄՌՏ-ի ժամանակ ռենտգեն ճառագայթների փոխարեն օգտագործվում է մագնիսական դաշտ։ ՄՌՏ-ն հարմար չէ մարմնի շարժվող մասերի (ինչպիսին են թոքերը) հետազոտման համար, այդ պատճառով այն հազվադեպ է կիրառվում թոքերի ախտահարումների դեպքում։ Սակայն, այն կարող է կիրառվել թոքի քաղցկեղի մետաստազների հայտնաբերման համար, օրինակ՝ ուղեղի կամ ոսկրերի։ ՄՌՏ կատարելու համար հիվանդին տրվում է կոտրաստ նյութ։

Ոսկրերի սցինտիգրաֆիա․ Հիվանդին երակից ներարկվում է հատուկ նյութ, որը կուտակվում է ոսկրերում։ Հատուկ սարքով դիտելիս առողջ ոսկրերը ավելի բաց են երևում, իսկ ախտահարված հատվածները առանձնանում են պատկերի վրա։ ՊԷՏ-սկանավորումը օգտագործվում է սցինտիգրաֆիայի փոխարեն՝ ոսկրերում մետաստազները հայտնաբերելու համար։

Ստորև թվարկված միջամտությունները կիրառվում են քաղցկեղի ախտորոշման և բուժման պլան կազմելու նպատակով թոքից հյուսվածք վերցնելու համար

Բիոպսիա․ Բիոպսիան հյուսվածքի մի փոքր հատվածի հեռացումն է և ուսումնասիրումը մանրադիտակի տակ։ Մեծ հյուսվածքի կտոր վերցնելը թույլ կտա որոշել քաղցկեղի ենթատիպը և կատարել լրացուցիչ մոլեկուլյար հետազոտություն։ Եթե հեռացված հյուսվածքի կտորը բավարար չէ հետազոտության համար կարող է կատարվել կրկնակի բիոպսիա։ Բիոպսիայից հետո ախտաբանը ուսումնասիրում է նմուշը։  Ախտաբանը բժիշկ է, ով մասնագիտացած է մեկնաբանելու բջիջնեերը, հյուսվածքներն ու օրգանները գնահատելու մեջ։

Բրոնխոսկոպիա․ Բրոնխոսկոպիայի ժամանակ բժիշկը անց է կացնում բարակ, ճկուն, ծայրին լույս ունեցող խողովակը բերանով կամ քթով, շնչառական ուղիներով դեպի թոքեր։ Այս միջամտությունը կարող է կատարել վիրաբուժը կամ թոքաբանը։ Թոքաբանը բժիշկ է, ով մասնագիտացված է թոքի հիվանդություները ախտորոշելու և բուժելու մեջ։ Խողովակի միջոցով կարելի է տեսնել թոքը ներսից և խողովակի միջով անցկացրած բարակ գործիքով կարելի է վերցնել հյուսվածքի կտոր, որը կարող է ուսումնասիրել ախտաբանը։ Բրոնխոսկոպիան կատարվում է անեսթեզիայով։ 

Ասեղային ասպիրացիոն/սովորական բիոպսիա․ Մաշկի անզգայացումից հետո, մասնագետը հեռացնում է հյուսվածքի կտոր հետազոտության համար։ Անհրաժեշտ նմուշի քանակից կախված բիոպսիան կատարվում է բարակ կամ հաստ ասեղի միջոցով։ Ռադիոլոգը օգտագործում է կրծքավանդակի ԿՏ կամ ֆլուրոսկոպ ասեղն ուղղորդելու համար։ Սովորական բիոպսիայով վերցվում է ավելի մեծ նմուշ, քան ասեղային ասպիրացիան։ Ստացված հյուսվածքը օգտագործվում է հիվանդության ախտորոշման և մոլեկուլային թեստեր իրականացնելու համար։

Թորակոցենտեզ․ Կրծքավանդակի մաշկը անզգայացումից հետո, ասեղը անց է կացվում կրծքավանդակի պատով, մի տարածություն, որը գտնվում է թոքի և կրծքավանդակի պատի միջև, որտեղից կարելի է  հեղուկ վերցնել։ Հեղուկը հեռացվում է և ստուգվում է քանցկեղային բջիջների առկայությունը։

Թորակոսկոպիա․ Կատարվում է փոքր կտրվածք կրծքավանդակի պատի վրա և վիրաբույժը անց է կացնում հատուկ գործիքը և տեսախցիկը կրծքավանդակը ներսից զննելու համար։ Կատարվում է ընդհանուր անզգայացման տակ, սակայն պացիենտը շուտ է վերականգնվում, քանի որ կտրվածքները փոքր են։ 

Մեդիաստինոսկոպիա․ Վիրահատական միջամտություն է, որը իրականացվում է կրծքավանդակի կենտրոնական հատվածում՝ կրծոսկրի հետևում գտնվող ավշային հանգույցներից նմուշ վերցնելու համար։ Իրականացվում է կրծոսկրի վերևի հատվածում  կատարելով փոքր կտրվածք։ Այս միջամտությունը նույնպես կատարվում է ընդհանուր անզգայացմամբ՝ վիրահատարանում։

Թորակոտոմիա․ Այս միջամտությունը կատարվում է վիրահատարանում, ընդհանուր անզգայացման տակ։ Վիրաբուժը կատարում է կտրվածք, անմիջապես զննում թոքերը և վերցնում նմուշ։ Թորակոտոմիան միջամտություն է, որը հաճախ օգտագործվում է թոքի ուռուցքն ամբողջությամբ հեռացնելու համար։

ԹՈՄԲՔ առաջանում է թոքերում։ Այլ տեսակի քաղցկեղներ կարող են տարածվել դեպի թոք, օրինակ կրծքագեղձի քաղցկեղը, սակայն այն կոչվում է կրծքագեղձի քաղցկեղ։ Այնուամենայնիվ  կարևոր է պարզել քաղցկեղի առաջացման առաջնային օջախը։

Հայտնաբերելով քաղցկեղի առաջացման վայրը, ձեր բժիշկը  հաշվի կառնի ձեր ախտանիշները և բժշկական պատմությունը, ֆիզիկական  քննությունը, ինչպիսի տեսք ունի ուռուցքը X-գրաֆիայով և scan-ով և ձեր ռիսկի գործոնների առկայությունը։ Հյուսվածքաբանը կատարում է վերցված բիոպտատի հետազոտությաւն։ Բժիշկը կարող է միաժամանակ առաջարկել այլ հետազոտությաններ, որոնք բնորոշ են տվյալ ուռուցքի համար։ եթե այս բոլոր հոտազոտություններից հետո բժիշկը վստահ չէ թե որտեղից է առաջացել քաղցկեղը, բժիշկը կարող է այն համարել մետաստատիկ քաղցկեղ ՝ անհայտ առաջնային օջախով։ 

ԹՈՄԲՔ –ի ախտորոշումը շատ պացիենտների համար ստրեսածին է։ Որոշ հիավանդների մոտ զարգանում է անհանգստություն և ընդհանուր առմամբ դեպրեսիա։ Հիվանդները և իրանց ընտանիքը չպետք է վախենան խոսել իրենց բուժանձնակազմի հետ այն մասին թե ինչ են նրանք զգում։ 

Ի լրացում էմոցիոնալ և տեղեկության աջակցությանը, ձեր բժիշկը կարող է նշանակել հակադեպրեսանտներ։ Ձեր բժիշկը կարող է նաև առաջարարկել  խորհրդակցել հոգեբանի, սոցալական աշխատողի և հոգեբուժի հետ։ Դուք և ձեր ընտանիքը կարող եք գտնել նաև թոքի քաղցկեղով առկա հիվանդների խմբեր, ինչպիսիք են աջակցող խմբերը։   Որոշ հիվանդներ ավելի հարմարավետ են զգում խոսալով իրենց հիվանդության և փորձի մասին բուժման ընթացքում ՝իրենց բուժանձնակազմի, իրենց ընտանիքի, ընկերների կամ աջակցող խմբում գտնվող այլ հիվանդների հետ։ Այս հիվանդները կարող են նաև միանալ աջակցող խմբին թոքի քաղցկեղի մասին ավելի շատ տեղեկատվություն ստանալու և օգնելու այլ պացիենտների։

ԹՈՄԲՔ ախտորոշումը  լուրջ է, սակայն ձեր բժիշկը կարող է առաջարկել քաղցկեղի էֆեկտիվ բուժման միջոց։ Ի լրացում ախտորոշման առաջընթացին, ավելի շատ պացիենտներ ունեն շանս բուժվելու։

Նույնիսկ ԹՈՄԲՔ ախտորոշելուց հետո ծխելը թողնելը օգտակար է։ Մարդիկ ովքեր դադարել են ծխել բուժման ընթացքում, իրենց ավելի լավ են զգացել և երկրորդային թոքի քաղցկեղ կամ առողջական այլ խնդիր առաջացնելու ռիսկը նվազում է։ Ծխելը թողնելը դժվար է նույնիսկ քաղցկեղ ախտորոշելուց հետո։ Եթե Դուք ծխող եք, փնտրեք օգնություն Ձեր ընտանիքից, ընկերներից, ծխելը դադարեցնելու ծրագրերից և բուժանձնակազմից :

Ստադիայի միջոցով հնարավոր է նկարագրել քաղցկեղի տեղակայումը, որտեղ է  տարածվել և արդյոք ազդում է մարմնի այլ հատվածների վրա։ Ուսումնասիրելով ախտորոշից թեստերը, բժիշկի որոշում է ստադիան, ուսի ստադիան չի կարող լինել ամբողջական, եթե դեռ չեն ավարտված անհրաժեշտ հետազոտությունները։ Իմանալով ստադիան բժիշկը որոշում է,թե որ բուժման տեսակն է ամենալավը և կարող է կանխատեսել պրոգնոզը, ապաքինվելու  շանսը ։ Քաղցկեղի տարբեր տեսակների համար նկարագրվում են տարբեր ստադիաներ։ Որքան  ցածր ստադիայի է քաղցկեղը, այնքան ավելի լավ արդյունք կարելի է սպասել։ Այնուամենայնիվ բժիշկը չի կարող է կանխատեսել թե տվյալ ստադիայով հիվադը որքան կարող է ապրել՝ քանի որ յուրաքնչյուր պացիենտի համար թոքի քանցկեղը տարբեր է և բուժումը նույնպես աշխանում է տարբեր՝ յուրաքանչյուր ուռուցքի դեպքում։

Քաղցկեղի ստադիայի խմբավորումը՝

Քանցկեղի ստադիան կախված է մի շարք գործոններից ՝

• Ուռուցքի չափից և տեղակայումից

• Արդյոք ուռուցքը տարածվել է լիմֆատիկ հանգույցներ կամ մարմնի այլ հատվածներ։

ԹՈՄԲՔ համար առանձնացնում են 5 ստադիա՝ 0-ից-4։ Ստադիան որոշելու համար պետք է իմանալ արդյոք քաղցկեղը ամբողջությոմբ հեռացվել է վիրահատական եղանակով։Ամբողջական հեռացնելու համար քանցկեղը, վիրաբուժը պետք է հեռացնի քաղցկեղը առողջ հյուսվածքի սահմաններով։

0 ստադիա

Այն կոչվում է in situ, նշանակում է քաղցկեղը իր տեղում է և մոտակա հյուսվածք չի աճել կամ տարածվել հակառակ թոք։

I ստադիա

I ստադիան ՝ թոքի փոքր ուռուցք է որը տարածվել է միայն որև է լիմֆատիկ հանգույց և հնարավոր է վիրահատական եղանակով ամբղջությամբ հեռացնել այն։ Առաջի ստադիան ստորաբաժանվում է 2 ենթախմբի, կախված չափից՝

1. IA  ստադիա ≤3սմ, այն իր հերթին կարող է բաժանվել Ia1, IA2 կամ IA3 կախված չափից

2. IB ստադիա 3 սմ≥ 4 սմ

II ստադիա

Բաշժանվում է 2 ենթախմբի

1. IIA 4ամ ≥ 5սմ կամ մոտակա լիմֆատիկ հանգույցներ չի տարածվել

2.  IIB 5սմ ≤ կամ տարածվել է մոտակա լիմֆատիկ հանգույցներ կամ 5սմ ≥և չի տարածվել լիմֆատիկ հանգույցներ։

Երբեմն II ստադիա քանցկեղը հնարավոր է հեռացնել վիրահատական եղանակով , մնացած դեպքերում դեղորայքային բուժման կարիք է լինում։

IIIստադիա

Ստորաբաժանվում է IIIa, IIIb և IIIC ստադիաների , որը կախված է չափից և որ լիմֆատիկ հանգույցներն են ընդգրկված։ III ստադիայի դեպքում քաղցկեղը մարմնի հեռակա հատվածներ չի տարածվում։

IIIa ստադիայի մեծ մասի և գրեթե բոլոր IIIb ստադիայի քաղցկեղը դժվար կամ երբեմն անհնար է հեռացնել վիրահատական եղանակով։ Օրինակ՝ քանցկեղը տարածվել է լիմֆատիկ հանգույցներ որոնք գտնվում են կրծքավանդակի կենտրոնում՝ միջնորմում, թոքից դուրս կամ քաղցկեղը աճել է դեպի թոքի մոտակա հյուսվածքներ։ Այլ իրավիճակում ավելի քիչ հավանական է  որ վիրահատական եղանակաով կարելի է  ամբողջությամբ հեռացնել քանցկեղը, քանի որ քաղցկեղը պետք է հեռացնել մաս մաս։

IV ստադիա

IV ստադիա՝ երբ քանցկեղը տարածվել է ավելիի քան  1 օջախ հակառակ թոքում, պերիկարդի կամ պլևրալ խոռոչում հեղուկ կամ  արյան շրջանառության միջոցով մարմնի հեռակա հատվածներ։ Քաղցկեղային բջիջները անցնելով արյուն,կարող են տարածվել մարմիի ցանկացած հատված։ Բայց ԹՈՄԲՔ ավելի հաճախ տարածվում է գլխուղեղ, ոսկրեր, լյարդ, մակերիկամներ։  IV ստադիա  բաժանվում է 2 ենթախմբի՝

IVA ստադիա ` երբ քանցկեղը տարածվում է կրծքավանդակ կամ 1 շրջան կրծքավանդակից դուրս։

IVB ստադիա՝ երբ տարածվել է ավելի քան է 1 շրջան 1 օրգան կամ 1-ից ավել օրգան։

III և IV ստադիայի դեպքում վիրահատական միջամտությունը հաջողված չէ։ Թոքի քաղցկեղը կարող է լինել ոչ վիրահատելի, եթե քանղկեղը տարածվել է ստորանրակային լիմֆատիկ հանգույցներ։ Կամ եթե ներաճել է կենսական կարևոր օրգաններ։ Կենսական կարևոր օրգաններն են ՝ սիրտը, խոշոր անոթները, խոշոր շնչուղիներ։ Այս իրավիճակում բժիշկը կարող է առաջարկել բուժման այլ տեսակներ։ 

Ռեցիդիվ ՝ երբ քաղցկեղը կրկնվում է բուժումից հետո։ Եթե քաղցկեղը կրկնվում է , կան այլ հետազոտություններ, տարածվածությունը գնահատելու համար։ Այդ թեստերը հիմնականում նման են ի սկզբանե կատարված հետազոտություններին։

Քաղցկեղի ստադիան, տեսակը և պացիենտի ընդհանուր առողջական վիճակը ազդում են պրոգնոզի վրա; Բժիշկը գնահատում է հիվանդի ընդհանուր վիճակը։ Այն պացիենտները ովքեր կարող են զբաղվել իրենց ամենօրյա ակտիվությամբ, առանց խնամակալի օգնության, կարող են ստանալ քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա կամ/և վիրահատական միջամտություն։ Բուժումը գուցե էֆեկտիվ չլինի  լյարդի և ոսկրերի մետաստազների դեպքում, քաշի կորուստի, ծխախոտի օգտագործման կամ ուղեկցող հիվանդություների դեպքում՝ ինչպիսիք են  սրտի հիվանդությունները կամ էմֆիզեման։

Կարևոր է գնահատել որ պացիենտի տարիքը երբեք չի կարող կանխատեսել արդյոք բուժումը կլինի նպաստավոր ։ Միջին տարիքը թոքի քանցկեղով հիվանդների Միացյալ Նահանգներում  71տ․։ Տարիքը չի կարող համարվել չափանիշ, թե որ բուժումն է ավելի լավը, հատկապես այն տարեցների մոտ ովքեր չունեն այլ խնդիրներ։ 

Այս բաժնում կբացատրվի ԹՈՄԲՔ բուժման ստանդարտ տեսակները։ «Ստանդարտ բուժում» նշանակում է լավագույն բուժումը որը հայտնի է; Երբ որոշում ենք բուժման պլանը, խրախուսելի է քննարկել կլինիկական փորձարկումները որպես տարբերակ։ Կլինիկական փորձարկումները  հետազոտական ուսումնասիրություններ են, որոնք փորձարկում են բուժման նոր մոտեցումներ, և բժիշկները ցանկանում են իմանալ արդյոք նոր բուժումը ապահով է, էֆեկտիվ է, քան ստանդարտ բուժումը։ Կլինիկական փորձարկումները  կարող են փորձարկել նոր դեղ, նոր համադրություն ստանդարտ բուժմանը կամ նոր դոզայով ստանդարտ բուժում կամ այլ բուժում։

Քաղցկեղի բուժման համար տարբեր մասնագիտության բժիշկներ աշխատում են միասին՝ կոչվում է մուլտիդիսցիպլինար թիմ, ստեղծելու պացիենիտի բուժման ընդհանուր պլանը, որը կարող է համակցված լինել տարբեր բուժման տեսակներով։ Մուլտիդիսցիպլինար թիմ ներառում է՝  ուռուցքաբան, բուժքույր, հոգեսոցիալ աշխատող։

Կա բուրման 5 հիմնական ուղի՝

1. Վիրահատական

2. Ճառագայթային թերապիա

3. Թիմիաթերապիա

4. Թիրախային թերապիա

5. Իմունաթերապիա։

Բուման տեսակների նկարագրությունը կտրվի ներքևում, հետևելով ստադիայի բուժման ընդհանուր պլանին։ Բուժման պլանը ներառում է նաև սխտանիշների և կողմնակի երևույթների բուժում, որը կարևոր մասն է քաղցկեղի բուժման մեջ։

Բուժման տարբերակները և առաջարկությունները կախված են մի քանի գործոններից, ինչպիսիք են քաղցկեղի տեսակը, ստադիան, հնարավոր կողմնակի երևույթները և պացիենտի նախընտրություները և ընդհանուր առողջական վիճակը։ Ուսումնասիրեք ձեր բուժման տարբերակի մասին և անհասկանալի հարցերի դեպքում դիմեք ձեր բժշկին։ Հարցրեք ձեր բժշկին յուրաքնչյուր բուժման տեսակի նպատակը և ինչ կարող եք ակնկալել բուժում ստանալուց։ Խորհրդակցության այս տեսակը կոչվում է «համատեղ որոշումների կայացման գործընթաց» ։ «Համատեղ որոշումների կայացման գործընթաց»  մասնավորապես կարևոր է ԹՈՄԲՔ դեպքում, քանի որ կան բուժման տարբեր տեսակներ։

Ուռուցքաբան վիրաբուժը մասնագետ է, ով մասնագիտացված է բուժել քաղցկեղը վիրատական եղանակով։ Կրծքային վիրաբուժը ՝ մասնագիտացված է թոքի քաղցկեղի վիրահատություն կատարելու մեջ։ Վիրահատության նպատակը ամբողջապես հեռացնել թոքի ուռուցքը և մոտակա լիմֆատիկ հանգույցները։ Ուռուցքը պետք է հեռացվի, ընդգրկելով  առողջ հյաուսվածքի սահմանները։ « Բացասական եզրեր» նշանակում է, որ ախտաբանը  ուսումնասիրելով հեռացված թոքը կամ թոքի կտորը, չի հայտնաբերել քաղցկեղ ուռուցքը շրջապատող առողջ հյուսվածքում։

ԹՈՄԲՔ-ի դեպքում կարող են օգտագործվել վիրահատության հետևյալ տեսակները՝

• Լոբէկտոմիա՝ թոքերը ունեն 5 բիլթ, 3-ը աջում թոքում, 2-ը ՝ձախում։ Լոբէկտոմիան իրենից ներկայացնում է ամբողջական բլթի հեռացում։ Ներկայումս համարում են , որ այն ամենակարևոր տեսակն է վիրահատության , նույնիսկ երբ ուռուցքը շատ փոքր է։

• Սեպաձև մասնահատում՝  եթե վիրաբուժը չի կարող հեռացնել թոքի ամբողջական բիլթը, վիրաբուժը կարող է կատարել սեպաձև կտրվածք հեռացնելով ուռոըցքը առողջ հյուսվածքի սահմաններով։

• Սեգմենտէկտոմիա՝ սա մեկ այլ տարբերակ է, երբ հնարավոր չի լինում հեռացնել ամբողջական բիլթը։ Սեգմենտէկտոմիայի ժամանակ վիրաբուժը հեռացնում է թոքի մի հատվածը ՝սեգմենտը, որտեղ զարգացել է քաղցկեղը։

• Պնեոումոնէկտոմիա՝ երբ ուռուցքը մոտ է կրծքավանդակի կենտրոնին, վիրաբուժը հեռացնում է ամբողջական թոքը; 

Վիրահատությունից հետո ապաքինման ժամանակը կախված է  վիրահատության ծավալից և պացինտի նախքան վիրահատությունը առողջական վիճակից։ Նախքան վիրահատությունը, բժիշկը տեղեկացնում է վիրահատության կողմնակի երևույթների մասին, որոնք կարող են առաջանալ վիրահատությունից։

«Ադյուվանտ թերապիան» բուժում է, որը կաատարվում է վիրահատությունից հետո։ Այն նախատեսված է ազատվել թոքի քաղցկեղի ցանկացած բջից, որը գուցե դեռ վիրահատությունից հետո մնացել է օրգանիզմում։ Սա օգնում է նվազեցնել ռեցիդիվը, այնուամենայնիվ միշտ կա ռիսկ որ քաղցկեղը կարող է վերադառնալ։

ԹՈՄԲՔ դեպքում ադյուվանտ թերապիան ներառում է ՝ճառագայթային թերապիան և համակարգային թերապիան՝ ինչպիսիք են քիմիաթերապիան, թիրախայն թերապիան և իմունաթերապիան ։ Յուրաքանչյուրը կնկարագրվի ներքևում։

Ճառագայթային թերապիան օգտագործում է բարձր էներգիայի ռենգենյան ճառագայթներ կամ այլ մասնիկ, ոչնչացնելու քաղցկեղային բջիջները։ Եթե դուք կարիք ունեք ճառագայթային թերապիայի, դուք պետք է տենեք մասնագետի, ով կոչվում է ճառագայթային թերապևտ։ Ճառագայթային թերապևտը բժիշկ է,  ով մասնագիտացված է ճառագայթային թերապիայի միջոցով բուժել քաղցկեղը։Ամենաընդհանուր տեսակը կոչվում է արտաքին –ճառագայթային թերապիա, որը ճառագայթում է մարմնի արտաքինից։ Ճառագայթային թերապիայի ռեժիմը կամ սխեման , սովորաբար բաղկացած է հատուկ քանակից, որը տրվում է սահմանված ժամանակահատվածում։ Այն կարող է լինել տարբեր՝ սկսած մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ։

Ինչպես վիրահատության ժամանակ, ճառագայթային թերապիան նույնպես չի կարող օգտագործվել եթե քաղցկեղը տարածված է։ Ճառագայթային թերապիան ոչնչացնում է  քաղցկեղային բջիջները անմիջապես ճառագայթման տակ գտնվող։ Ինչպես նաև վնասում է առողջ բջիջները ճառագայթման շրջանի։ Այս պատճառով այն չի կարող օգտագործվել բուժելու ընդարձակ ախտահարված օջախների դեպքում։

Երբեմն ԿՏ-ն օգտագործվում է պլանավորելու ճառագայթման ավելի ճշգրիտ տեղը, որը կարող է քիչ վնաս հասցնել առողջ բջիջներին։ Սա կոչվում է ինտենսիվությունը կարգավորող ճառագայթային թերապիա կամ մարմնի ստերիոտակտիկ ճառագայթային թերապիա։ Այն ոչ բոլոր պացիենտների համար է տարբերակ, բայց կարող է օգտագործվել վաղ ստադիայի դեպքում և փոքր ուռուցքի դեպքում, երբ վիրահատությունը տարբերակ  չէ։

Թոքի քաղցկեղով հիվանդները՝ ովքեր ստացել են ճառագայթային թերապիա, հաճախ զգում են հոգնածություն և ախորժակի կորուստ։ Եթե ճառագայթման հատվածը եղել է պարանոցը կամ միջնորմը, կողմնակի երևույթները կարող են ներառել կոկորդի ցավը կամ կլլման դժվարացումը։ Պացիենտները կարող են նշել նաև մաշկի գրգռում՝ նման արևարյուքի, որտեղ անմիջապես  ազդել է ճառագայթային թերապիան։ Մեծամասամբ կոմնակի երևույթները անհետանում են բուժման ավարտից հետո։

Եթե ճառագայթային թերապիան գրգռել է կամ բորբոքել է թոքը, պացիենտի մոտ կարող է զարգանալ հազ, ջերմություն, շնչառության կարճացում, որը կարող է պահպանվել ամիսներ, անգամ տարիներ ճառագայթային թերապիայի ավարտից հետո։ Մոտավորապես 15% մոտ զարգանում է պնևմոնիտ։ Եթե այն չափավոր է արտահայտված, ապա բուժման կարիք չունի՝ ինքնուրույն հետ է զարգանում։ Եթե ծանր է՝ կարիք ունի բուժման, ստերոիդներով՝ պիեդնիզոլոնով ։ Ճառագայթային թերապիան կարող է նաև պատճառ լինել  թոքի հատվածի մշտական սպիացման, մոտիկ առաջնային ուռուցքի տեղակայմանը։ Սպիացումը ախտանիշների պատճառ չի հադիսանում։ Այնուամենայնիվ ծանր սպիացումը կարող է պատճառ լիննել մշտական հազի և շնչառության կարճացման։ Այս պատճառով ճառագայթային ուռուցքաբանը ուշադիր պլանավորում է բուժման պլանը, օգտագործելով  կրծքավանդակի ԿՏ հետազոտություն, նվազեցնելով ճառագայթների ազդեցությունը առողջ հյուսվածքի վրա։

Համակարգային թերապիան օգտագործում է դեղորայք ոչնչացնելու քաղցկեղային բջիջները։ Այս դեղամիջոցները ներարկվում են արյան համակարգ, որոնք տարածվում են ամբողջ օրգանիզմով, հասնելով քանցկեղային բջիջներին։ Համակարգային թերապիան իրականացնում է քիմիաթերապևտը, բժիշկ ով մասնագիտացված է քաղցկեղը բուժել դեղորայքի միջոցով։

Ընդհանուր ուղիները համակարգային թերապիա իրականացնելու ներառում է՝

• Ներերակային, օգտագործելով ասեղ՝ կաթետեր, որը անց է կացվում երակ

• Օրալ՝ բերանային, դեղահաբ կամ դեղապատիճ, որոնք կուլ են տալիս

Համակարգային թերապիան ներառում է

1. Քիմիաթերապիա

2. Թիրախային թերապիա

3. Իմունաթերապիա

Այս տեսակներից յուրաքանչյուրը մանրամասն կնկարագրվի ներքևում։ Պացիենտը կարող է ստանալ համակարգային թերապիայի 1տեսակ կամ համակցված լինել այլ տեսակների հետ միևնույն ժամանակ։ Այն կարող է նաև լինել բուժման պլանի մի մասը, որը ներառում է նաև վիրահատությունը և/կամ ճառագայթային թերապիան։

Քանցկեղի բուժման դեղորայքները շարունակաբար գնահատվում են։ Բժշկի հետ զրուցելը ամենալավ ուղին է դեղորայքի մասին իմանալու ՝ նրանց կիրառման նպատակը, հավանական կողմնակի երևույթների կամ այլ դեղորայքի հետ փողազդեցության մասին։  Կարևոր է նաև տեղյակ պահել ձեր բժշկին, եթե օգտագործում եք այլ դեղորայք կամ հավելումներ, քանի որ  կարող են փոխազդել քաղցկեղային դեղորայքի հետ։

Քիմիաթերապիան օգտագործում է դեղորայք ոչնչացնելու քաղցկեղային բջիջները, արգելակելու նրանց աճը, բազմացումը, կիսումը։ Ապացուցվել է, որ քիմիաթերապիան երկարացնում և բարելավում է քաղցկեղով հիվանդ պացիենտների կյանքը։

Քիմիաթերապիայի ռեժիմը, սխեման սովորաբար բաղկացած են հատուկ քանակի կուրսերից, որը իրականացվում է սահմանված ժամանակահատվածում։ Թոքի քանցկեղի տեսակից կախված՝ ադենոկարցինոմա թե տափակաբջջային քանցկեղ, կախված է թե որ քիմաթերապիայի դեղորայքը ավելի էֆեկտիվ կլինի կօգտագործել։

Ընդհանուր առմամբ թոքի քաղցկեղի բուժման համար օգտագործվում է միաժամանակ 2 կամ 3 դեղորայք, կամ 1 դեղորայք միայնակ։ Որոշ  դեղամիջոցներն են՝

• Carboplatin կամ cisplatin (Երկուսն էլ առկա են ինչպես ջեներիկ դեղամիջոց)

• Docetaxel

• Gemcitabine (Gemzar)

• Nab-paclitaxel (Abraxane)

• Paclitaxel (Taxol)

• Pemetrexed (Alimta)

• Vinorelbine (Navelbine)

Քիմիաերապիան նաև վնասում է օրգանիզմի առողջ բջիջները, ներառյալ արյան, մաշկի, նյարդային բջիջները։ Կողմնակի երևույթները անհատական են և դոզա կախյալ, բայց կարող է առաջանալ  հոգնածություն, արյան բջիջների ցածր քանակ, ինֆեկցիա առաջանալու ռիսկ,  բերանի խոցեր, սրտխառնոց, փսխում, ախորժակի կորուստ, փորլուծություն, թմրածություն և ծակծկոցի զգացում ձեռքերում և ոտքերու,  մազաթափություն։ Քիմիաթերապևտը հաճախ նշանակում է դեղորայք որը թեթևացնում է այս կողմնակի երևույթները։ Հորմոնի ներարկումը օգտագործվում է  կանխելու լեյկոցիտների և էրիթրոցիտների քանակը, որոնք դառնում են չափազանց ցածր։ Սրտխառնոցից և փսխումից նույնպես հաճախ կարելի է խուսափել։ Այս կողմնակի երևույթները սովորաբար անհետանում են բուժումն ավարտելուց հետո։

Թիրախային թերապիան բուժման եղանակ է , որի թիրախը քաղցկեղի հատուկ գեներ, սպիտակուցներ կամ հյուսվածքի միջավայրն է, որը նպաստում է քաղցկեղի աճին և գոյատևմանը։ Բուժման այս եղանակը արգելում է քաղցկեղային բջիջների աճը և տարածումը , մինչդեռ առողջ բջիջների վնասումը սահմանափակ է։

Ոչ բոլոր ուռուցքները ունեն միևնույն թիրախները։ Գտնելով ավելի էֆեկտիվ բուժում, բժիշկը կարող է իրականացնել թեստեր հայտնաբերելու գեներ, սպիտակուցներ և ուռուցքային այլ գործոններ։Որոշ թոքի քաղցկեղների համար, քանցկեղային բջիջներում անկանոն սպիտակուցներ կարող են հայտնաբերվել անսովոր մեծ քանակությամբ ։ Սա կօգնի բժշկին ավելի  ճիշտ ընտրել յուրաքնչյուր պացիենտի համար հնարավոր էֆեկտիվ բուժում։ Ի լրացում հետազոտական ուսումնասիրություների՝ շարունակվում է իմանալ ավելին,  հատուկ մոլեկուլյար թիրախների մասին և բուժումներ ուղված սրանց դեմ։

Թիրախային թերապիան ներառում է՝

Հակաանգիոգենեզային թերապիա (հակաանոթաստեղծ) - հակաանգիոգենեզային թերապիան կենտրոնացած է դադարեցնելու անոթաստեղծումը՝ նոր արյունատար անթների ստեղծումը։ Քանի որ ուռուցքը կարիք ունի սննդարար նյութերի, որը նրան հասնում է արյան անոթներով և անհրաժեշտ է աճի և տարածման համար, հակաանգիոգենեզային թերապիայի նպատակն է «սովամահ անել» ուռուցքին։ Հակաանգիոգենոզային դեղորայքներից են ՝

• Bevacizumab (Avastin),որը տրվում է քիմիաթերապիայի հետ միասին։ Այն կարող է տրվել ինչպես քիմիաթերապիայի հետ, այնպես էլ իմունոթերապիայի հետ ՝ Tezolizumab(Tecentriq) մետաստատիկ ԹՈՄԲՔ դեպքում։ Վտանգավոր արյունահոսություն Bevacizumab-ից հանդիպում է մոտ 2% դեպքերում, այն ավելի տարածված է տափակաբջջային կարցինոմայի դեպքում, ուստի այս տեսակի քաղցկեղի դեպքում Bevacizumab խորհուրդ չի տրվում։

• Ramucirumab(Cyramaza)  հաստատված է ԹՈՄԲՔ դեպքում քիմիաթերապևտիկ պրեպարատ Docetaxel-ի հետ։

Էպիդերմալ աճի գործոնի ընկալիչների՝ (EGFR) արգելակիչներ՝  արգելակում են EGFR, էֆեկտիվ են թոքի քաղցկեղի աճի դադարեցման կամ դանդաղեցման համար։

• Afatinib(Gilotrif) այն թոքի քանցկեղի բուժման սկզբնական տարբերակն է։ Այն կօգտագործվի նաև այն դեպքում երբ ստացել է այլ բուժում։ Դեղերի այս խումբը կոչվում է թիրոզին կինազային արգելակիչներ։

• Erlotinib(Tarceva) եթե առկա է EGFR  մուտացիան, ապա համարվում է քիմիաթերապիայից ավելի լավ տարբերակ։ Այն համարվեւմ է տարբերակ տեղային տարածված և մետաստատիկ պացիենտների համար։ Այն կարող է նաև օգտագործվել որպես պահպանողական թերապիա, այն պացիենտների համար ովքեր ստացել են 4 կուրս թիմիաթերապիա և ուռուցքը չի աճել կամ տարածվել։Այս դեղորայքը դեղահաբ է, որը ընդունվում է օրալ ուղիով։  Այս դեղորայքի կողմնակի երևույթներից է ցանը՝ նման ակնեների և փորլուծությունը։

• Dacomitinib(Vizimpro) հաստատված է որպես թոքի քաղցկեղի բուժման սկզբնական տարբերակ։ Այնուամենայնիվ այն հաճախ չի կիրառվում։

• Osimertinib(tagrisso) հաստատված է մետաստատիկ պացիենտների համար ովքեր ունեն  EGFR մուտացիան։

• Gefitinib(Iressa)

• Necitumumab(Portrazza) այն կարող է կիրառվել տափակաբջջային թոքի քաղցկեղի դեպքում քիմիաթերապիայի հետ միասին։ Այս դեղորայքը սովորաբար չի կիրառվում

Դեղորայքներ որոնք թիրախ են այլ գենետիկ փոփոխություների՝

• Alk արգելակիչներ։ Alk գենի մուտացիան հանդիպում է թոքի քաղցկեղով պացիենտների  մոտավորապես 5% մոտ։

• ROS1

• NTRK

Այս գենետիկ փոփոխությունների համար թիրախային դեղորայք են համարվում

• Alectinib(alecensa)  ALK մուտացիայի դեպքում

• Brigatinib(Alunbrig) ALK մուտացիայի դեպքում

•  Ceritinib(Zykadia) ALK մուտացիայի դեպքում

• Համակցված Dabrafenib(Tafinlar) tremetinib(Mekimist) BRAF V600E ALK մուտացիայի դեպքում,բայց ոչ ALK և ROS1 մուտացիաներիի դեպքում

• Crizotinib(Xalkori) ALKև ROS1  մուտացիաներիի դեպքում

• Larotrectinib(vitrakvi)  NTRK գենային միաձուլման դեպքում

• Lorlatinib(Lorbrena) ALK մուտացիայի դեպքում

Հարցրեք Ձեր բժիշկին յուրաքանչյուր դեղորայքի կողմնակի երևույթների մասին և ինչպես դրանք կառավարել։

Իմունաթերապիան կոչվում է նաև կենսաբանական թերապիա, նրանք ծրագրավորված են խթանելու օրգանիզմի բնական պաշտպանությունը՝ հաղթեոլւ քաղցկեղին։ Օգտագործում են նյութեր, որոնք կա´մ պատրաստված են օրգանիզմում կա´մ լաբարատորիայում, բարելավելու և վերականգնելու իմուն հմակարգի ֆունկցիան։ Օրինակ՝ PD-1 ուղին շատ կարևոր է իմուն համակարգի համար վերահսկելու քաղցկեղի աճը։ Արգելակելով PD-1և PD-L1 հակամարմինները` դադարում կամ դանդաղում է քանցկեղի աճը։Այս ուղին արգելակող դեղերն են 

• Atezolimumab(Tecentriq)

• Durvalumab(Imfinzi)

• Nivolumab(opdivo)

• Pembbrolizumab(keytruda)

Տարածված ԹՈՄԲՔ դեպքում թիրախային թերապիան, իմունաթերապիան կամ իմունաթերապիան քիմիաթերապիայի հետ չեն կիրառվում, սրանք նախընտրելի են բուժման նախնական փուլերում։

Տարբեր տեսակի իմունաթերապիաներ կարող են ունենալ տարբեր տեսակի կողմնակի երևույթներ։ Ընդհանուր առմամբ հանդիպում է մաշկային ռեակցիաները, գրիպանման երևույթները, փորլուծությունը և քաշի փոփոխությունը։ Հարցրեք Ձեր բժշկին Ձեզ առաջարկված իմունաթերապիայի կողմնակի երևույթների մասին։

Քաղցկեղը և նրա բուժումը պատճառ են ֆիզիկական ախտանիշների և կեղմնակի երևույթների ՝ ինչպիսիք են էմոցիոնալ, սոցիալական և ֆինանսական։ Այս ամբողջ երևույթների կառավարումը կոչվում է պալիատիվ կամ աջակցող բուժում։ Այն բուժման կարևոր մասն է կազմում և ընթանում է բուժման հետ համատեղ, նախատեսված է դանդաղեցնելու, դադարեցնելու և վերացնելու քաղցկեղը։

Պալիատիվ բուժումը ուղված է բարելավելու պացիենտի զգացողությունները բուժման ընթացքում՝ կառավարելով ախտանիշները և աջակցելու նրանց և իրենց  ընտանիքին, ոչ բժշկական կարիքները։ Յուրաքանչյուր պացիենտ անկախ տարիքից, քանցկեղի տեսակից և ստադիայից կարող է ստանալ բուժման այս տեսակը։ Ավելի լավ արդյունքի են հասնում, երբ սկսում են քաղցկեղ ախտորոշելուց  անմիջապես հետո։ Այն պացիենտները ովքեր ստացել են բուժման այս տեսակը՝ բուժման ընթացքում, հաճախ ավելի պակաս ծանր ախտանիշներ և  կյանքի ավելի լավ որակ  են ունենում,  ավելի վստահությամբ են մոտենում բուժմանը։

Պալիատիվ բուժումը ներառում է   դեղորայքային, սննդային փոփոխություններ, հանգստացնող միջոցներ, էմոցիոնալ և հոգևոր աջակցություն և այլ միջոցներ։ 

Բուժումը կարող է օգնել  թեթևացնել  ԹՈՄԲՔ ախտանիշները, ինչպիսիք են՝

• Կրծքավանդակի ուռուցք, որը արյունահոսում է  կամ նեղացրել է օդատար ուղիները ճառագայթային թերապիայից հետո       

• Բրոնխոսկոպիայի ընթացքում , ուռուցքով խցանված օդատար ուղիները կարող են բացվել, որը կբարելավի շնչառությունը

• Վիրահատական եղանակով կարելի է տեղադրել ստենդ կամ  լազեր բացելով օդատար ուղիները 

• Դեղորայքի միջոցով կարելի է վերացնել քաղցկեղի ցավը։Կան կլինիկաներ որտեղ աշխատում են ցավի կառավարման մասնագետներ, ովքեր տրամադրում են ցավազրկողներ, նույնիսկ ծանր ցավի դեպքում։ Շատ դեղորոյքներ օգտագործվում են ցավի վերացման համար, ինչպիսին է մորֆինը, կարող է նաև թեթրացնել քաղցկեղի պատճառով շնչառության կարճացումը։

• Դեղորայքը կարող է վերացնել հազը, բացել օդատար ուղիները և հեռացնել խորխը։

• Պրեդնիզոնը կամ մեթիլպրեդնիզոնը  նվազեցնում են թոքերի  բորբոքումը, բարելավելով շնչառությունը։

• Դեղորայքները կարող են ուժեղացնել ոսկրերը, պակասեցնել ոսկրերի ցավը և օգնել կանխարգելել մետաստազների հետևանքով ոսկրերի կոտրվածքը

• Ախորժակի խթանիչները և սննդային հավելումները կարող են բարելավել ախորժակը և նվազեցնել քաշի կորուստը։

Պատմեք յուրաքանչյուր ախտանիշի կամ կողմնակի երևույթի մասին որը առաջ է եկել բուժման ընթացքում, այն կարող է ապագայում կանխարգելել լուրջ խնդիրներ, ինչպիսին է կոտրվածքը;

ԹՈՄԲՔ-ի  բուժումը ըստ ստադիայի

I և II-րդ ստադիա

Ընդհանրապես ԹՈՄԲՔ I և II-րդ ստադիա բուժվում է վիրահատական եղանակով։ Վիրահատությունից առաջ կամ հետո պացիենտը կարող է հանդիպել ուռուցքաբանի հետ։ Այն պացիենտները որոնք ունեն ավելի մեծ ուռուցք կամ ուռուցքը տարածվել է դեպի լիմֆատիկ հանգույցներ, ավելի բարենպաստ կլինի ստանալ նաև քիմիաթերապիա։ Քիմիաթերապիան կարող է ստանա նախքան վիրահատությունը, որը կոչվում է նեոադյուվանտ քիմիաքերապիա։ Քիմիաթերապիան կարող է ստանալ նաև վիրահատությունից հետո, որը կոչվում է ադյուվանտ քիմիաթերապիա, նվազեցնելով քաղցկեղի ռեցիդիվը։

Ադյուվանտ քիմիաթերապիան cisplatin պրեպարատով IA ստադիայով պացիենտներին խորհուրդ չի տրվում, քանի որ ամբողջությամբ հեռացվել է վիրահատական եղանակով։ IB ստադիայով պացիենտները պետք խորհդակցեն իրենց բժկի հետ թե ինչքանով է անհրաժեշտ քիմիաթերապիան։ Ադյուվանտ քիմիաթերապիան cisplatin պրեպարատով խորհուրդ է տրվում II-րդ ստադիայով պացիենտներին ամբողջությամբ հեռացված ուռուցքի դեպքում։ II-րդ ստադիայով պացիենտները նույնպես պետք է խորհրդակցեն իրենց բժշկի հետ արդյոք քիմիաթերապիա անհրաժեշտ է թե ոչ։

III-րդ ստադիա

Ամեն տարի ավելի քան 30000 մարդ ախտորոշվում է III-րդ ստադիայում, և բոլոր պացիենտների համար չկա միևնույն լավագույն բուժումը։ Բուժման տարբերակը կախված է ուռուցքի չափից, տեղակայումից և արդյոք լիմֆատիկ հանգույցները ընդգրկված են թե ոչ։ Բուժման տարբերակները ներառում են ՝

• Ճառագայթային թերապիան

• Քիմիաթերապիան

• Իմունաթերապիան

• Վիրահատական

III-րդ ստադիայով պացիենտները ընդհանրապես ստանում են 3 տարբեր բուժում։ Քիմիաթերապիային և ճառագայթային թերապիային կարող  է հետևել իմունաթերապիան, որը սովորաբար խորհուրդ է տրվում ԹՈՄԲՔ-ի դեպքում, երբ վիրահատական եղանակով ուռուցքը չի հեռացվել։ Քիմիաթերապիան և ճառագայթային թերապիան կարող են կիրառվել միասին ,  որը կոչվում է  համակցված  քիմաճառագայթային  թերապիա կամ կարող են տրվել հաջորդաբար, որը կոչվում է հաջորդական քիմիաթերապիա։ Ադյուվանտ քիմիաթերապիան cisplatin պրեպարատով խորհուրդ է տրվում IIIA-րդ ստադիայով պացիենտներին, երբ ամբողջությամբ հեռացվել է վիրահատական եղանակով։

Վիրահատությունը կարող է կիրառվել քիմիաթերապիայից կամ քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայից հետո ։ Երբեմն վիրահատությունը կարող է լինել  առաջնային բուժում, մասնավորապես  երբ քաղցկեղը հայտնաբերվել է լիմֆատիկ հանգույցներում  անսպասելիորեն , երբ սկզբնապես պացիենտի մոտ ախտորոշված է եղել I կամ II-րդ ստադիա։ Եթե դա տեղի  է ունեցել,  վիրահատությունը կատարվում է քիմիաթերապիայից և ճառագայթային թերապիայից հետո։

Մետաստատիկ կամ IV ստադիա

Քաղցկեղի տարածումը առաջացման վայրից, մարմնի այլ հատվածներ կոչվում է մետաստազներ։ մետաստազների առկայության դեպքում բժիշկը կարող է առաջարկել լավագույն բուժման պլանը։  Կլինիկական փորձարկումները նույնպես  համարվում են տարբերակ։ 

IV ստադիայով պացիենտները, սովորաբար վիրահատություն և ճառագայթային թերապիա չեն ստանում։ Երբեմն բժիշկը կարող է առաջարկել վիրահատական միջամտություն, եթե մետաստազները հանդիպում են միայն կա´մ գլխուղեղում, կա´մ մակերիկամներում։ IV ստադիայի քաղցկեղը ունի մեծ հավանականություն օրգանիզմի այլ հատվածներ տարածման։ Այս ստադիայով պացիենտները ստանում են համակարգային թերապիա, ինչպիսիք են քիմիաթերապիան, թիրախային թերապիան կամ իմունաթերապիան։Պալիատիվ բուժումը նույնպես օգնում է թեթևացնել ախտանիշները և կողմնակի երևույթները։

Համակարգային թերապիան IV ստադիայի դեպքում 

Համակարգային թերապիայի նպատակն է  կրճատել քաղցկեղը, թեթևացնել քաղցկեղի հետևանքով առաջացած անհարմարության զգացումը, կանխել քանցկեղի էլ ավեի հեռու տարածումը և երկարացնել պացիենտների կյանքը։ Այս բուժումները երբեմն կարող են նպաստել թոքի քաղցկեղի մետաստազների անհետացմանը։ Այնուամենայնիվ փորձը ցույց է տալիս, որ սովորաբար քաղցկեղը վերադառնում է։ IV ստադիայի քաղցկեղը չի համարվում «բուժելի» անկախ նրանից, թե որքան լավ է բուժման ենթարկվում։ Հաճախ բուժումը շարունակում են այնքան ժամանակ, որքան քաղցկեղը ենթարկվում է բուժման։ Համակարգային թերապիան և պալիատիվ բուժումը ապացուցված է, որ երկարացնում են հիվանդի կյանքը և բարելավում կյանքի որակը։ Եթե քանցկեղը ավելի է վատանում, կամ պատճառ է դառնում չափազանց ծանր կողմնակի երևույթների, հնարավոր է բուժման ընդհատում։ Պացիենտին կարող է առաջարկվել պալիատիվ բուժում և գուցե նաև առաջարկվի կլինիկական փորձարկումներին մասնակցել։

Առաջի դեղորայքը կամ դեղորայքների կոմբինացան, որը պացիենտը ստանում է՝ կոչվում է առաջի գծի բուժում, որին կարող է հաջորդել երկրորդ կամ երրորդ գծի թերապիան։

Բոլոր պացիենտների համար միևնույն ստանդարտ բուժումը գոյություն չունի։ Եթե առաջի գծի բուժումը պատճառ է շատ կամ վտանգավոր կողմնակի երևույթների  կամ անարդյունավետ է, բժիշկը կարող է առաջարկել փոխել բուժումը։ ASCO-ի  առաջարկությունները ԹՈՄԲՔ դեպքում համակարգային թերապիայի համար տրվում է ստորև։ Բոլոր պացիենտները ստանում են նաև պալիատիվ բոուժում։

Առաջի գծի թերապիա՝ առաջի գծի համակարգային թերապիան հաճախ կախված է ուռուցքում հայտնաբերված գենետիկ փոփոխություններից՝

• Այն պացիենտները ովքեր չունեն EGFR, ALK, ROS 1 գենների փոփոխություններ, ստանում են հետևյալ տարբերակը ՝                                                 

1.  Իմունաթերապիա կամ իմունաթերապիա գումարած քիմիաթերապիա, այն պացիենտներին ովքեր ունեն  PD-L1 բարձր մակարդակ

2. Քիմիաթերապիա, ովքեր չունեն PD-L1բարձր մակարդակ։ Այն պացիենտները ովքեր ունեն  տափակաբջջային կարցինոմա, կարող են ստանալ նաև bevacizumab 

3. Այն պացիենտները ովքեր ունեն տափակաբջջային կարցինոմա, իմունաթերապիային  գուցե ավելացվի քիմիաթերապիան՝ Pemetrexed և Carboplatin պրեպարատներով։

• EGFR գենի մուտացիան կրող պացիենտներին, ստանում են թիրախային  թերապիա, որը կոչվում է  TKls 

1. Afatinib

2. Dacomitinib

3. Erlotinib

4. Gefitinib

5. Osimertinib

• ALK գենի մուտացիայի դեպքում, թիրախային թերապիայի տարբերակ են  alectinib, brigatinib, ceritinib կամ crizotinib

• ROS 1 գենի մուտացիայի դեպքում՝   crizotinib։

Երկրորդ գծի թերապիա ՝ կախված է ուռուցքում առկա մուտացիաներից և նախկինում ստացաց բուժումից։

•  Այն պացիենտները ովեր չունեն EGFR, ALK կամ  ROS 1 մուտացիաները, բուժման տարբերակն է ՝

1. Nivolumab, pembrolizumab կամ atezolizumab եթե PD-L1 մակարդակը բարձր է, նախկինում ստացել է քիմիաթերապիա և չի ստացել իմունաթերապիա

2. Nivolumab, atezolizumab կամ եթե PD-L1 մակարդակը ցածջ է կամ անհայտ և արդեն ստացել է քիմիաքերապիա

3. Քիմիաթերապիա, ովքեր նախկինում ստացել են իմունաթերապիա

4. Docetaxel կամ  docetaxel + ramucirumab, այն պացիենտներին ովքեր ունեն ծանր կողմնակի երևույթներ իմունաթերապիայից

5. Pemetrexed ոչ տափակաբջջային քաղցկեղի դեպքում, եթե նախկինում չեն ստացել

• EGFR գենի մուտացիան կրող պացիենտներին, լավագույն բուժման տարբերակը կախված է թե ինչքան է քանցկեղը վատացելև արդյոք քաղցկեղ առաջացնող մուտացիան կոչվում է  T790M, որը կայուն է   TKls նկատմամբ։

1. Osimertinib

2. Լրացուցիչ քիմիաթերապիա

3. Շարունակելով բուժումը TKl, գումարած վիրահատություն, ճառագայթային թերապիա  քաղցկեղի տարածման վայրում

• ALK գենի մուտացիայի դեպքում

1. Alectinib

2. Brigatinib

3. Ceritinib

4. Lorlatinib

• ROS 1 գենի մուտացիայի դեպքում, կախված է նախկինում ստացած բուժումից՝

1. Atezolizumab, Nivolumab կամ Pembrolizumab, եթե նախկինում չեն ստացել

2. Dabrafenib կամ համակցված dabrafenib և trametinib, ովքեր նախկինում ստացել են իմունաթերապիա

Երրորդ գծի թերապիա՝ սովորաբար կատարվում է քիմիաթերապիայով կամ pemetrexed կամ docetaxel պրեպարատներով։

ԹՈՄԲՔ դեպքում գլխուղեղի մետաստազների դեպքում քիմիաթերապիան այնքան էլ էֆեկտիվ չէ, որքան վիրահատական միջամտությունը և ճառագայթային թերապիան։ Այդ պատճառով՝ ԹՈՄԲՔ դեպքում, եթե քաղցկեղը տարածվել է գլխուղեղ, սովորաբար բուժում են կա´մ ճառագայթային թերապիայով, կա´մ վիրահատական եղանակով, կա´մ երկուսն էլ միասին։ Կողմնակի երևույթներ կարող են լինել՝ մազաթափություն, հոգնածություն, գլխամաշկի կարմրություն։ Փոքր ուռուցքի դեպքում  ճառագայթային թերապիան կոչվում է ստերիոտակտիկ ճառագայթավիրահատական կարող է կենտրոնանալ միայն ուռուցքի ճառագայթման վրա և կողմնակի երևույթները քիչ են։

Նորագույն թիրախային թերապիան, ինչպիսին է osimertinib կամ alectinib, ցույց է տրվել որ կարող են ազդեցություն ունենալ գլխուղեղի մետաստազների դեպքում։ Որպես տարբերակ կարող է լինել իմունաթերապիան։ Սա կարող է թույլ տալ գլխուղեղի մետաստազներով պացիենտներին ստանալ համակարգային թերապիա և խուսափել այնպիսի կողմնակի երևույթներից, որոնք առաջանում են քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի դեպքում։

 

Ինչպես նկարագրվեց վերևում, պալիատիվ բուժումը  նույպես կարևոր է ՝ օգնելով թեթևացնել ախտանիշները և կողմանկի երևույթները։ Ճառագայթային թերապիան կամ վիրահատական բուժումը նույնպես կօգտագործվեն մետաստազների բուժման համար, եթե պատճառ են ցավի կամ այլ ախտանիշի։ Ոսկրերիմետաստազները , որոնք թուլացնում են խոշոր ոսկրերը , կարող են բուժվել վիրահատական եղանակով և կարող են ամրացնել ոսկրերը օգտագործելով մետաղական իմպլանտներ։

Պացիենտների մեծ մասի մոտ, որոնց մոտ ախտորոշվում է մետաստատիկ քաղցկեղ շատ սթրեսածին է և դժվար է դիմանալ։ Դուք և Ձեր ընտանիքի անդամները կարեղ եք զրուցել ձեր բժշկի, հոդեսոցիալ աշխատողի կամ բուժանձնակազմի հետ ձեր զգացմունքների մասին: Օգտակար կարող է լինել նաև զրուցել  այլ պացի

Ռեմիսիա  համարվում է, երբ քաղցկեղ չի հայտնաբերվել և չկան նաև ախտանիշներ։ Ռեմիսիան կարող է լինել մշտական կամ ժամանակավոր։ Սա անշուշտ պատճառ է, որ մարդիկ կարծում են քաղցկեղը կվերադառնա։ Մինչդեռ շատ ռեմիսիաներ մշտական են , շատ կարևոր է որպեսզի խոսեք ձեր բժշկի հետ քաղցկեղի կրկնության մասին։ Հասկանալով քաղցկեղի ռեցիդիվի ՝ կրկնության, ռիսկը և բուժման տարբերակը կօգնեն զգալ ավելի պաշտպանված, եթե քաղցկեղը վերադառնա։Եթե քաղցկեղը կրկնվել է բուժման սկզբնական բուժումից հետո, կոչվում է ռեցիդիվ։ Այն կարող է կրկնվել միևնույն վայրում, կոչվում է տեղային ռեցիդիվ, մոտակայքում ՝ ռեգիոնալ ռեցիդիվ կամ այլ վայրում՝ հեռակա ռեցիդիվ։ Ավելի հաճախ , երբ կա ռեցիդիվ, այն IV աստիճանի  քաղցկեղ է։

Երբ կա ռեցիդիվ, նոր թեստավորման փուլը սկսվում է կրկին, ավելին իմանալու ռեցիդիվի մասին։ Թեստավորումից հետո դուք և ձեր բժիշկը խոսում եք բուժման տարբերակի մասին։ Հաճախ բուժման պլամը ներառում է վերևում նկարագրված տարբերակները՝ վիրահատական, քիմիաթերապիան, ճառագայթային թերապիան․ բայց գուցե օգտագործվի տարբեր կոմբինացիա կամ հաշվի առնվի տաբեր քայլեր։ Ձեր բժիշկը կարող է առաջարկել մասնակցել կլինիկական փորձարկումների, որը ուսումնասիրում է նոր ճանապարհ բուշելու քանցկեղի ռեցիդիվը։ Ինչ տարբերակ էլ որ ընտրվի բուժումը, պալիատիվ բուժումը կլինի կարևոր թուլացնելու ախտանիշները և կողմնակի երևույթները։

Ռեցիդիվով պացիենտները հաճախ ունենում են վախի և հավատի կորստի զգացում։ Դուք կարող եք առաջարկել զրուցել աջակցող թիմի հետ։

Եթե բուժումը չի օգնում

Ոչ միշտ է հնարավոր քաղցկեղից վերականգնվել։ Եթե քաղցկեղը բուժման կամ վերահսկողության չի ենթարկվում , այս դեպքում այն կոչվում է առաջընթացող կամ տերմինալ։

Այս ախտորոշումը ստրեսային է և շատ մարդկանց համար, առաջընթացող քաղցկեղը դժվար է քննարկել։ այնուամենայնիվ, այն կարևոր է բաց և ազնիվ զրուցել  ձեր բուժող թիմի հետ, բացատրել ձեր զգացողությունները, մտահոգություները և նախընտրություները։ Անձնակազմը ունի հատուկ հմտություն, փորձառություն և գիտելիք աջակցել պացիենտին և իրենց ընտանիքին, եթե կարիք կա։ Վստահ եղեք որ պացիենտը հոգեպես հանգիստ է, ցավից ազատ և զգացմունքային աջակցությունը չափազանց կարևոր է։ Այն պացիենտները ովքեր ունեն առաջընթացող քաղցկեղ և որոնց բացատրվել է, որ ապրելու 6 ամիսից քիչ ժամանակ է մնացել, հնարավոր է ցանկանա հոսփիսային բուժման մասին։ Հոսփիսային բուժումը նախագծված է լավագույն կյանքի որակը ապահովել այն պացիենտներին, որոնք մոտ են մահվանը։Դուք կամ ձեր ընտանիքը կարող են խոսել բուրանձնակազմի հետ հոսփիսային բուժման տարբերակի մասին, որը ներառում է հոսփիսային բուժումը տանը, հատուկ հոսփիսային կլինիկայում կամ այլ տեղում։ Բուժքույրը կամ հատուկ աշխատողը կարող է մնալ տանը և խնամել։

Սիրելիի մահից հետո , շատ մարդիկ կարիք ունեն աջակցության հանթահարելու կորուստը։

 Բժիշկները և գիտնականները  շարունակում են փնտրել բուժման լավագույն տարբերակներ։ Բժիշկները ստեղծում են հետազոտական ուսումնասիրություներ ներգրավելով կամավորների, որը կոչվում է կլինիկական փորձարկունմեր։ Փաստ է , որ յուրաքանչյուր դեղ, որը այժմ հաստատվել է FDA կողմից ուսումնասիրվել է փորձնական կլինիկական հետազոտության կողմից; Բժիշկը կատարելով կլինիկական հետազոտություն  տարբեր փուլերում ունի տարբեր նպատակներ։

Կլինիկական փորձարկումները կատարվում են ԹՈՄԲՔ-ի ցանկացացած փուլի և ցանկացած տեսակի համար; Ուշադրությունը կենտրոնացված է նոր դեղի անվտանգության, էֆեկտիվության  և հնարավոր ավելի լավ  բուժման վրա՝ քան գոյուցուն ունեցողն է։ Այս ուսումնասիրությունները գնահատում են նոր դեղեր և բուժման նոր մեթոդնե, կանխարգելման նոր մոտեցումներ։

Այն պացիենտները ովքեր մասնակցում են  կլինիկական փորձարկումների, ստանում են առաջինը դեղորայքը, մինչև այն թույլատրելի կլինի հասարակության համար։ Այնուամենայնիվ  կան որոշակի ռիսկեր, ներառյալ  հնարավոր կողմնակի երևույթները և շանս՝ որ ներ դեղը  կարող է չօգնել։ Պացիենտները կարող են խոսել իրենց բժիշկի հետ կողմ և դեմ պատճառների մասին հոտազոտությանը մասնակցելու։

Որոշ կլինիկական փորձարկումներ, նոր ուղի են թուլացնելու ախտանիշները և կողմնակի երևույթները։ Այլ հետազոտություններ՝ կառավարեու հեռակա երևույթները, որոնք կարող է պատահել երկարատև բուժումից հետո։ Խոսեք ձեր բժկի հետ կլինիկական փորձարկումների հետ կապված ախտանիշների և կողմնակի երևույթների մասին։

Պացիենտները որոշում են մասնակցել կլինիկական փորձարկումներին բազմաթիվ պատճառներով։ Որոշների համար մասսնակցելը առկա բուժման լավագույն տարբերակն է , քանի որ ստանդարտ բուժումը կատարյալ չէ։ Պացիենտները պատրաստ են դիմանալ լրաչուչիչ անորոշության, հույսով որ ավելի լավ արդյունք կստանան։ Այլ կամավորներ մասնակցում են քանի որ նրանք գիտեն, որ այս հետազոտություները ճանապարհ են աջակցելու ԹՈՄԲՔ բուժման առաջընթացին, նույնիսկ եթե նրանք չստանան օգուտ, նրանց մասնակցությունը կարող է օգտկար լինել հետագայում, այլ պացիենտների։

Ապահովագրությունը լուսաբանել և ծախսերը կլինիկական փորձարկունմերի տարբեր է ՝ տեղակայունից և հետազոտությունից կախված։ Որոշ ծրագրերում մաստնակցությունը փոխհատուցվում է ։ Մեկ ուրիշում ՝ոչ։ Կարևոր է զրուցել հետազոտական թիմի հետ։

Երբեմն մարդիկ կասկացում են որ փորձնական կլինիկական հետազոտության ընթացքում նրանք չեն ստանա դեղ այլ կստանան պլացեբո կամ շաքար։ Երբ օգտագործում են պլացեբո, այն սովորաբար համակցված է լինում ստանդարտ բուժման հետ։ Հետազոտության ժամանակ պլացեբո օտագործելիս, այն կատարվում է մասնակիցների լիարժեք իմացությամբ։ 

 Պացիենտի անվտանգությունը և տեղեկացված համաձայնությունը Կլինիկական փորձարկուններին շատ պացիենտներ մասնակցում են, այսպես կոչված տեղեկացված համաջայնությամբ։ Տեղեկացված համաձայնության ընթացքում բժիշկը պետք է՝

• Նկարագրի ամբողջ բուժումը, ինչո՞վ է այն տարբերվում ստանդարտ բուժումից

• Թվարկի, նոր բուժման հնարավոր ռիսկերը, ինչը կարող է լինել կամ չլինել համեմատած ստանդարտ բուժման հետ

• Բացատրի, ի՞նչ է պահանջվում յուրաքանչյուր պացիենտից, ներառյալ  բժշկին այցելության քանակը, հետազոտությունների և բուժման սխեման։

Կլինիկական Փորձարկումները ունեն որոշ կանոններ, որը կոչվում է իրավասության չափանիշներ , որը օգնում է հետազոտել և պահել պացիենտի անվտանգությունը։ Դուք և Ձեր հետազոտող թիմը ուշադիր պետք է վերանայեք այս չափանիշները։

Պացիենտները ովքեր մասնակցում են հետազոտության կարող են դադարեցնել մասնակցությունը հետազոտությանը՝ անձնական կամ բժշկական պատճառներով, այն կարող է ընդգրկել այն փաստը, որ չի աշխատում նոր դեղը կամ լուրջ կողմնակի երևույթները; Կլինիկական փորձարկունմերը սերտորեն վերահսկվում է փորձագետի կողմից, ով տեսնում է ցանկացած խնդիր հետազոտության ընթացքում։ Կարևոր է նաև իմանալ, թե ո՞վ է իրականացնելու բուժումը կլինիկական փորձարկման ընթացքում, հետազոտությունը ավարտվելուց հետո կամ եթե պացիենտը որոշի լքել կլինիկական հետազոտությունը նախքան դրա ավարտը։

Յուրաքանչյուր քաղցկեղի բուժման համար կան հնարավոր կողմնակի ազդեցություններ, սակայն հիվանդները չեն ունենում նույն կողմնակի երևույթները, երբ ստանում են միևնույն բուժումը նույն տեսակի քաղցկեղի դեպքում։ Այն կարող է դժվարացնել կանխատեսումը, թե ինչպես կարող եք զգալ բուժման ընթացքում։

Բուժման կողմնակի ազդեցություններից վախը տարածված է քաղցկեղի ախտորոշումից հետո, սակայն այն կարող է օգնել իմանալ, որ կողմնակի ազդեցությունների կանխելը և վերահսկելը Ձեր բուժանձնակազմի աշխատանքն է։: Սա կոչվում է պալիատիվ բուժում կամ աջակցող բուժում։ Այն Ձեր բուժման պլանի կարևոր մասն է կազմում` անկախ տարիքից և հիվանդության փուլից:

Հաղթահարել ֆիզիկական կողմնակի երևույթները

Փոփոխություները Ձեր առողջական վիճակի մեջ կախված  են մի շարք գործոններից, ներառյալ  քաղցկեղի ստադիանից,  բուման երկարատևությունից, դոզայից և ընդհանուր առողջական վիճակից։

Խոսեք ձեր բժծկի հետ  ձեր զգացողությունների մասին։ Դա կարևոր է, քանի որ թույլ կտա իմանալ նոր կողմնակի երևույթների կամ անհամգստացնող կողմնակի երևույթների մասին։ Եթե դուք գիտեք ինչ եք զգում , նրանք կարող են գտնել ճանապարհներ  թուլացնելու կամ կառավարելու ձեր կողմնակի երևույթները, օգնելով ավելի հարմարավետ զգալ։

Երբեմն ֆիզիկական կողմնակի երևույթները ի հայտ են գալիս բուժման ավարտից հետո։ Բժիշկները այն անվանում են երկարատև կողմնակի երևույթներ։ Ուշացած կոչվում է՝ ամիսներ կամ տարիներ հեո ի հայտ եկած կողմնակի երևույթները։ Երկարատև  և ուշացած կողմնակի երևույթների  բուժումը կարևոր մասն են քաղցկեղը վերապրողի խնամքի մեջ։

Հաղթահարել հուզական և սոցիալական երևույթները

Դուք կարող եք ունենալ էմոցիոնալ և սոցիոլական կողմնակի երևույթներ, ինչպիսիք են ֆիզիկական կողմնակի երևույթները ՝ քանցկեղ ախտորոշելուց հետո։ Այն կարող է դժվարացնել   զգացմունքների վերապրումը, ինչպիսիք են տխրությսւնը, բարկությունը , անհանգստությունը, սթրեսի կառավարումը։ Հաճախ պացիենտները դժվարանում են խոսել իրենց զգացմունքների մասին հարազատների հետ, գտնում են, որ խոսելով իրենց քաղցկեղի մասին բժշկի , հոգեսոցիալ աշխատողի հետ, նրանք օգնում են գտնել ավելի էֆեկտիվ ճանապարհներ հաղթահարելու և խոսալու քաղցկեղի մասին։

Հաղթահարել ֆինանսական ազդեցությունը

Քաղցկեցի բուժումը կարող է լինել թանկարժեք։ Այն սթրեսի մեծ աղբյուր է իրենց և ընտանիքի համար։ Ի լրացում բուժման ծախսերին, շատ մարդիկ ունենում են ունենում են լրացուցիչ չպլանավորված ծախսեր բուժման հետ կապված։ Որոշ մարդկանց համար, բուժման թանկարժեքությունը պատճառ է դառնում դադարել բուժման պլանին հետևելը։ Պացիենտը և իր ընտանիքի անդամները պետք է խոսեն ֆինանսական կողմի մասին իրենց բժշկի հետ։

Ընտանիքի անդամներն ու ընկերները հաճախ կարևոր դեր են խաղում ԹՈՄԲՔ քաղցկեղով անձի խնամքի մեջ: Նրանք կոչվում են խնամակալներ։ Նրանք կարող են ապահովել ֆիզիկական, գործնական , էմոցիոնալ աջակցություն պացիենտին, նույնիսկ եթե ապրում են հեռու։

Խնամակալները ունեն որոշակի պատասխանատվություն, ինչպիսիք են՝

• Աջակցել և խրախուսել

• Խոսել բուժանձնակազմի հետ

• դեղորայք տալ

• Օգնել կառավարել ախտանիշները և կողմնակի երևույթները

• Կարգավորել բժշկական նշանակումները

• Սննդով ապահովել

• Օգնել տնային գործերին

• Ձեռք բերել ապահովագրությունը և վճարել հաշիվները

Գլխավոր մասը կենտրոնացած է խնամակալի վրա, այնուամենայիվ նրանք նույնպես ունեն աջակցման կարիք։

Ձեր բուժանձնակազմի հետ կողմնակի ազդեցությունների մասին խոսելը

Նախքան բուժումը սկսվելը, խոսե՛ք Ձեր բժշկի հետ  հնարավոր կողմնակի ազդեցությունների մասին:

• Հարցրե՛ք, որ կողմնակի ազդեցություններն են ամենաշատը հավանական

• երբ են տեղի ունենալու

• ինչ կարելի է անել դրանք կանխելու կամ թեթևացնելու համար:

Բուժման ընթացում և դրանից հետո առաջացած կողմնակի երևույթների մասին տեղյակ պահեք բուժանձնակազմին։ Ասացեք նրանց նույնիսկ, եթե դուք կարծում եք որ կողմնակի երևեույթը լուրջ չէ։ Այս կողմնակի երևույթները կարող են լինել ֆիզիկական , էմոցիոնալ, սոցիալական էֆեկտները։ Հարցրեք նաև, թե՞ որքան կտևի Ձեր բուժումը և ի՞նչ հետազոտություններ կանցնեք բուժումից հետո։ Սա կարող է օգնել կազմել  խնամքի պլանը։

Քաղցկեղի բուժման ավարտից հետո, հիվանդի խնամքը չի ավարտվում: Հիմնական բուժումն ավարտելուց հետո հիվանդը կարիք ունի շարունակելու ստուգումները՝  կանոնավոր բժշկական հետազոտությունների, որ քաղցկեղը չի վերադառնա : Այդ հետազոտությունների և խնամքի նպատակն է հետևել հիվանդի ընդհանուր առողջական վիճակին, ինչպես նաև հնարավորին  չափով թեթևացնել կամ վերացնել քաղցկեղի բուժման ընթացքում առաջացած կողմնակի երևույթները։ Սա կոչվում է հետագա հսկողություն։ Հետագա հսկողությունը ներառում է ֆիզիկական հետազոտություններ և թեստեր։ Բժիշկները ցանկանում են հետևել Ձեր վերականգմանը ամիսներ և տարիներ։

Մեկ այլ նպատակը հետագա հսկողության ՝ իրականացվում են կանոնավոր հետազոտություններ քաղցկեղի կրկնողությունը բացառելու կամ այն վաղ հայտնաբերելու համար: Քաղցկեղի կրկնողությունը կապված է բուժման ավարտից հետո օրգանիզմում մնացած քաղցկեղային բջիջների փոքր խմբերով, որոնք չեն հայտնաբերվել հետազոտության մեթոդներով, և որոնք ժամանակի ընթացքում շարունակում են աճել ու բազմանալ, հանգեցնելով քաղցկեղի կրկնողության կամ պատճառ լինում ախտանիշների ի հայտ գալուն։ Քաղցկեղի հսկողությոն ընթացքում բժիշկը  տալիս է ինֆորմացիա քանցկեղի կրկնողությոն ռիսկի մասին։ ԹՈՄԲՔ ունեցող մարդիկ ուեն բարձր ռիսկ երկրորդային քաղցկեղ առաջացնելու։ Այդ պատճառով անհրաժեշտ են կանոնավոր բժշկական այցեր և հետազոտություններ՝ քաղցկեղի ռեցիդիվը վաղ հայտնաբերելու ու համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:

Շատ մարդիկ ակնկալում են զգալ կողմնակի ազդեցություններ բուժումը ստանալու ժամանակ: Սակայն, հաճախ վերապրողների համար զարմանալի է, որ որոշ կողմնակի ազդեցություններ կարող են ավելի երկար տևել  բուժման ավարտից հետո: Դրանք կոչվում են երկարատև  կողմնակի ազդեցություններ: Այլ կողմնակի ազդեցությունները, որոնք կոչվում են ուշացած կողմնակի երևույթներ, կարող են զարգանալ ամիսներ կամ նույնիսկ տարիներ հետո: Երկարատև և ուշացած կողմնակի երևույթները կարող են ներառել ֆիզիկական և էմոցիոնալ փոփոխություններ:

Բուժումից հետո ընդհանուր խնդիրները ներառում են ցավ,  հոգնածություն, շնչառությոն կարճացում։ Ձեր բժիշկը կօգնի կառավարել առաջացած խնդիրները բուժումիչ հետո։

ԹՈՄԲՔ վերապրածները ովքեր նախկինում ծխել են ,ունեն բարձր ռիսկ սրտի հիվանդության՝ ինֆակտի, էմֆիզեմիայի , խրոնիկ բրոնխիտի։ Առողջ ապրելակերպը կարևոր է քանցկեղ ախտորոշելուց հետո։

Ի՞նչ է վերապրումը:

«Վերապրում» կամ «Կյանքի պահպանում» ("survivorship") հասկացությունը տարբեր մարդկանց համար տարբեր իմաստ ունի: Հաճախ հանդիպող սահմանումներից են՝

• Բուժման ավարտից հետո քաղցկեղի որևէ նշաններ չունենալ

• Ապրելը հիվանդության հետ: Համաձայն այս սահմանման՝ վերապրումը սկսվում է ախտորոշման պահից և ներառում է մարդկանց, ովքեր երկար ժամանակ շարունակում են ստանալ  բուժում կա՛մ կրկնման հավանականությունը նվազեցնելու, կա՛մ քրոնիկ հիվանդության վարման համար:

Վերապրումը քաղցկեղով տառապելու ամենաբարդ մասերից մեկն է: Այսպես է, քանի որ այն յուրաքանչյուրի համար տարբեր է:

Քաղցկեղը վերապրած մարդիկ կարող են որոշակի անհանգստություն զգալ, երբ բուժման ավարտից հետո բուժող անձնակազմի հետ հանդիպումներն ավարտվում են: Հաճախ, բժիշկների հետ ստեղծված հարաբերությունները տալիս են հիվանդին բուժման ընթացքում անվտանգության զգացում, և մարդիկ կարոտում են այդ աջակցության մթնոլորտը: Սա կարող է հատկապես զգացնել տալ, երբ ժամանակի հետ երևան են գալիս նոր անհանգստություններ և մարտահրավերներ, ինչպիսիք են բուժման ուշ ազդեցությունները, ինչպես նաև էմոցիոնալ մարտահրավերները՝ ներառյալ վախը հիվանդության կրկնումից, սեռական կյանքի և անպտղության վերաբերյալ մտահոգությունները, ֆինանսական և աշխատանքային խնդիրները:

Յուրաքանչյուր վերապրողի մոտ լինում են անհատական մտահոգություններ և մարտահրավերներ: Ցանկացած մարտահրավերի դեպքում, որպես առաջին քայլ, լավ է, որ մարդն ունակ լինի ճանաչել սեփական վախերը և խոսել դրանց մասին: Դրանք արդյունավետ կերպով հաղթահարելու համար պետք է՝

• Հասկանաք Ձեր առջև առաջացած մարտահրավերը

• Մտածեք խնդրի լուծման եղանակների մասին

• Խնդրեք և թույլ տաք, որպեսզի ուրիշները Ձեզ աջակցեն

• Գոհ լինեք Ձեր կայացրած որոշումներից

Շատ վերապրածներ կարծում են, որ օգտակար է միանալն աջակցող խմբերի կամ վերապրածների ինտերնետային խմբերի: Սա Ձեզ թույլ է տալիս խոսել մարդկանց հետ, ովքեր անցել են նմանատիպ խնդիրների միջով: Աջակցություն գտնելու այլ տարբերակներ են՝ խոսել ընկերոջ հետ, կամ Ձեր բուժող անձնակազմի հետ, անհատական կոնսուլտացիաները, կամ  տեղեկատվություն խնդրելն այն բժշկական կենտրոնից, որտեղ Դուք բուժվել եք։

Ընտանիքի անդամները և ընկերները նույնպես կարող են անցնել ձևափոխության շրջաններով: Խնամողը շատ կարևոր դեր ունի քաղցկեղի ախտորոշում ստացած մարդուն աջակցելու գործում՝ ցուցաբերելով ֆիզիկական, էմոցիոնալ և գործնական օգնություն  կա՛մ ամեն օր, կա՛մ անհրաժեշտության դեպքում:  Շատ խնամողներ իրենց ուժերը կենտրոնացնում են այս աջակցությունը ցուցաբերելու վրա, հատկապես երբ բուժման ժամանակահատվածը տևում է ամիսներ կամ ավելի երկար:

Այնուամենայնիվ, երբ ավատրվում է բուժումը, խնամողի դերը հաճախ փոփոխվում է: Ի  վերջո, քաղցկեղի ախտորոշման հետ կապված խնամքի պահանջը շատ ավելի նվազում է կամ ավարտին մոտենում:     

 

Շատ մարդկանց համար քաղցկեղը վերապրելը ծառայում է որպես խթան, որպեսզի  նրանք դրական փոփոխություններ կատարեն իրենց ապրելակերպի մեջ: Կան շատ միջոցներ ծխելը դադարեցնելու համար։ Եղեք վստահ որ կստանաք օգնություն ձեր ընտանիքից, ընկերներից, բժիշկներից, քանի որ դժվար է ինքնուրույն դադարեցնելը։

Լավ կլինի, որ մարդիկ, ովքեր ապաքինվում են թոքի քաղցկեղից, հետևեն ուղեցույցների խորհուրդներին առողջ ապրելակերպի համար, ինչպիսիք են՝ չծխել, սահմանափակել ալկոհոլը, լավ սնվել և պայքարել սթրեսի դեմ: Պարբերական ֆիզիկական ակտիվությունը կարող է օգնել, որ Դուք վերականգնեք Ձեր ուժը և էներգիայի մակարդակը: Վերականգնվելու համար պացիենտները նույնիսկ օգտագործում են թթվածին,  խրախուսվում է 15ից 30 րոպե յուրաքանչյուր օր քայլելը ՝ բարելավելով սրտի և  թոքերի ֆունկցիան; Ձեր բուժող անձնակազմը կարող է Ձեզ  օգնել ստեղծել համապատասխան վարժությունների պլան, որը հիմնված կլինի Ձեր պահանջների, ֆիզիկական կարողությունների և ֆիզիկական պատրաստվածության  վրա: 

Բացի այդ, կարևոր է անցնել խորհուրդ տրվող բժշկական ստուգումները և հետազոտությունները, որպեսզի հոգաք Ձեր առողջության մասին: Հնարավոր է, որ խորհուրդ տրվի քաղցկեղի ռեաբիլիտացիա և սա կարող է իր մեջ ներառել մի շարք ծառայություններ, այդ թվում՝ բուժական մարմնամարզություն, կարիերայի վերաբերյալ խորհրդատվություն, պայքար ցավի դեմ,  սնուցման պլանավորում և/կամ էմոցիոնալ կոնսուլտացիա: Ռեաբիլիտացիայի նպատակն է՝ մարդկանց օգնել, որ վերջիններս նորից կարողանան վերահսկել իրենց կյանքի տարբեր ոլորտներ, և մնան հնարավորինս անկախ և գործունյա:

Խոսե՛ք Ձեր բժշկի հետ, որպեսզի մշակեք վերապրման խնամքի պլան, որը լավագույնն է համապատասխանում Ձեր պահանջներին։

Ձեր բժշկի հետ հաճախ  զրուցեք և եղեք տեղեկացված Ձեր բուժման հետ կապված։ Այստեղ առաջարկված հարցերը կօգնեն իմանալ ավելին Ձեր քանցկեղի բուժման և խնամքի հետ կապված։ Նաև խրախուսվում է  լրացուցիչ հարցերը, որը կարևոր է Ձեզ համար։ Օգտակար կլինի նաև հարցերի պատասխանները գրի առնել։ 

Հարցեր, որոնք պետք է տալ  ախտորոշումից հետո․

• ԹՈՄԲՔ ո՞ր տեսակն է ինձ մոտ

• Ո՞ր փուլում է քաղցկեղը և ի՞նչ է դա նշանակում

• Կարո՞ղ եք ինձ բացատրել իմ հետազոտության արդյունքները

• Ի՞նչ մուտացիա ունի քաղցկեղը և ի՞նչ է դա նշանակում

• Արդյո՞ք իմ ընտանիքի անդամները ունեն բարձր ռիսկ ԹՈՄԲՔ ունենալու։

Հարցեր, որոնք պետք է տալ բուժման ընտրության  և կողմնակի ազդեցություններից խուսափելու մասին․

• Ո՞րն է իմ բուժման տարբերակը

•  Ի՞նչ կլինիկական փորձարկումների կարող եմ մասնակցություն ունենալ: Ինչպե՞ս տեղեկանալ դրանց մասին;

• Ո՞վ է իրականացնելու իմ ամբողջ բուժումը

• Ովքե՞ր են իմ բուժանձնակազմի կազմում։ Ի՞նչ է անելու նրանցից յուրաքանչյուրը;

• Պե՞տք է արդյոք ընդգրկեմ իմ բուժման թիմում այլ մասնագետ, ինչպիսիք են կրծքային վիրաբուժը, ճառագայթային թերապևտը, քիմիաթերապևտ կամ թոքաբան։ Ո՞րն է լինելու նրանցից յուրաքանչյուրի դերը։

•  Բուժման ի՞նչ ծրագիր եք ինձ առաջարկում և ինչու՞

• Որո՞ք են այս բուժման մոտակա և հեռակա կողմնակի ազդեցությունները;

• Կարիք ունեմ արդյո՞ք լրացուչից հետազոտությունների և բիոպսիայի, որպեսզի բուժման պլանը որոշենք

• Ո՞րն է  յուրաքանչյուր բուժման նպատակը։  Այն  կոչնչացնի քանցկեղը, կօգնի ինձ ավելի լավ զգալ,, թե՞ երկուսը միասին;

• Ինչպե՞ս կանդրադառնա այս բուժումն իմ առօրյա կյանքին։ Կկարողանա՞մ ես աշխատել, վարժություններ անել, ապրել սովորական կյանքով։

• Արդյո՞ք բուժումը կազդի իմ սեռական կյանքի վրա: Եթե այո, ապա ինչպե՞ս և որքա՞ն ժամանակ:

• Արդյո՞ք բուժումը կազդի հղիանալու կամ երեխաներ ունենալու վրա: Եթե այո , ապա արդյո՞ք պետք է խոսեմ ռեպրոդուկտոլոգի հետ նախքան բուժումը սկսելը;

•  Բուժման արժեքի վերաբերյալ ու՞մ հետ կարող եմ խորհրդակցել;

• Եթե ես մասնակցում եմ կլինիկական փորձարկուների, ինչ արժեք ես պետք է վճարեմ և ինչն է իմ ապահովագրությունը փակելու

• Ինչպիսի՞ աջակցող  ծառայություններ են հատկացվելու ինձ և ընտանիքիս;

• Ո՞ւմ զանգահարել հարցերի և խնդիրների դեպքում։

Հարցեր, որոնք պետք է տալ  վիրահատությանը հետ կապված․

• Ի՞նչ տեսակի վիրահատություն է ինձ սպասվում։ Արդյո՞ք հեռացվելու են ավշահագույցները;

• Որքա՞ն կտևի վիրահատությունը;

• Որքա՞ն ժամանակ պետք է մնամ ես հիվանդանոցում;

• Կարո՞ղ եք բացատրել, թե ինչպիսի՞ն կլինի իմ վերականգնման ընթացքը վիրահատությունից հետո;

• Ու՞մ հետ ես պետք է կապվեմ որևէ կողմնակի երևույթների դեպքում և որքա՞ն շուտ

• Ի՞նչ հնարավոր երկարատև էֆեկտներ կարող են լինել այս վիրահատությունից 

Հարցեր, որոնք պետք է տալ  նախքան քիմիաթերապիան, թիրախային թերապիան, իմունոթերապիան․

• Ի՞նչ է դեղորայքի անունը և ինչպե՞ս է այն տրվում

• Ի՞նչ կողմնակի երևույթներ ունի յուրաքնչյուր դեղորայք 

• Ու՞մ հետ ես պետք է կապվեմ ցանկացած կողմնակի երևույթի հետ կապված և որքա՞ն շուտ

• Ի՞նչ պետք անել նվազեցնելու կողմնակի երևույթները

• Որքա՞ն հաճախ ես պետք է այցելեմ բժշկի, դեղորայք ստանալու համար և որքա՞ն ժամանակ  յուրաքանչյուր այցելություն կտևի

• Կարո՞ղ եմ միայնակ այցելել և ստանալ, թ ՞ կարիք կլինի գնտել ինչ որ մեկի որ օգնի ինձ

• Ի՞նչ արժե դեղորայքը և կա ավելի մատչելի տարբերակ , որը լավ կազդի

Ճառագայթային թերապիայի հետ կապված հարցեր

• Ինչպե՞ս է իմ բուժումը պլանավորվում և ի՞նչ տեսակի հետազոտություններ կօգտագործվի

• Որտե՞ղ ես կստանամ ճառագայթային թերապիան

• Որքա՞ն հաճախ ես կստանամ ճառագայթային թերապիան

• Որքա՞ն կտևի յուրաքանչյուր այցելություն

• Ինչքա՞ն է հավանականությունը առողջ հյուսվածքի ճառագայթման

• Հնարավո՞ր է ստանալ ճառագայթային թերապիա քիմիաթերապիային հետ միասին, եթե այո, ապա ի՞նչ լրացուցիչ կողմնակի երևույթներ են հնարավոր միևնույն ժամանակ քիմիաթերապիա ստանալով, համեմատած առանձին ստանալու դեպքում

• Ու՞մ հետ ես պետք է կապվեմ ցանկացած կողմնակի երևույթի հետ կապված և որքա՞ն շուտ

• Կարո՞ղ եմ միայնակ այցելել և ստանալ, թե կարիք կլինի գնտել ինչ որ մեկի որ օգնի ինձ

• Ի՞նչ կարժենա այս բուժումը ինձ վրա, կա ավելի էֆեկտիվ և միևնույն ժամանակ մատչելի տարբերակ 

Հարցեր կլինիկական փորձաքնությունների մասին

• Ո՞րն է իմ բուժման ստանդարտ թերապիան

• Ի՞նչ այլ տարբերակներ կան ինձ համար նախատեսված կլինիկական փորձաքննությունների շրջանակներում

• Ինչո՞վ այն կտարբերվի ստանդարտ բուժումից ՝ արժեքը, սխեման, ռիսկերը, լրացուցիչ հետազոտություները

• Ու՞մ հետ ես պետք է կապվեմ ցանկացած կողմնակի երևույթի հետ կապված և որքա՞ն շուտ

• Ո՞րն է կլինիկական փորձաքննության նպատակը, ո՞ր փուլն է I, II կամ III, ի՞նչ է դա նշանակում

• Որտե՞ղ ես կստանամ կլինիկական փորձաքննությունը

• Որքա՞ն պետք է վճարեմ կլինիկական հետազոըությանը մասնակցելու համար, ինչը՞ կծածկի իմ ապահովագրությունը

Հարցեր, որ կարող են տրվել հետագա հսկողության վերաբերյալ

• Որքա՞ն է շանսը քաղցկեղի կրկնության, ի՞նչ սպեցիֆիկ նշաններ և սիմպտոմներ ես կնկատեմ

•  Ելնելով իմ ստացած բուժումից՝ ի՞նչ երկարատև և ուշացած կողմնակի էֆեկտներ կարող են առաջանալ ինձ մոտ:

• Ու՞մ հետ ես պետք է կապվեմ երկարատև և ուշացած կողմնակի երևույթի հետ կապված և որքա՞ն շուտ

• Ի՞նչ հետագա հսկողության թեստերի կարիք ունեմ և ի՞նչ հաճախականությամբ:

•  Ինչպե՞ս պետք է ստանամ իրականացված բուժման վերջնական ամփոփումը և հետագա հսկողության ծրագիրը:

•  Ո՞վ պետք է վարի իմ հետագ հսկողությունը:

• Քաղցկեղը վերապրածներին աջակցող  ի՞նչ ծառայություններ են հասանելի ինձ և իմ ընտանիքին:

Հարցեր ծխող պացիենտների համար

•  Որո՞նք են քաղցկեղ ախտորոշումից հետո ծխելը դադարեցնելու առավելությունները։

• Ինչպե՞ս կարող եք օգնել ինձ դադարեցնել ծխելը։


© Copyright «Cancer.AM» © 2016-2022. Բոլոր իրավունքները պահպանված են։