Քաղցկեղը և ձեր մարմինը

Քաղցկեղը և ձեր մարմինը

Ծանոթացե՛ք, թե ինչպես կարելի է հաղթահարել քաղցկեղի արդյունքում առաջացած հնարավոր ֆիզիկական, սեռական և էմոցիոնալ փոփոխությունները և ինչպես բուժել:

«Մարմնի իմիջ» ասելով հասկանում ենք, որ դուք հետևում եք ձեր մարմնին և ձեր արտաքին տեսքին:

Քաղցկեղի արդյունքում ձեր արտաքին տեսքը ենթարկվում է փոփոխությունների: Այս փոփոխությունները կարող են լինել երկարատև և ժամանակավոր:

Արտաքին տեսքի փոփոխությունները կարող են ներառել՝

- Մազաթափություն

- Վիրահատական սպիեր

- Ընդհանուր թուլություն

- Մաշկի փոփոխություններ՝ ցան և այրվածքներ

- Ձեռքերի, ոտքերի և դեմքի այտուցվածություն

- Մարմնի ֆիզիկական հմտությունների թուլացում, ներառյալ՝ մարզական ունակություններ, հավասարակշռվածություն և ճարպկություն

- Տոկունության թուլացում և կորուստ

- Հավանական է նաև մարմնի մասերի կորուստ

- Քաշի կորուստ

- Քաշի ավելացում

- Սեռական կյանքում փոփոխություններ, ինչպիսիք են ՝դաշտանադաթար, սեռական կյանքի հանդեպ անհետաքրքրություն կամ էրեկցիայի հետ կապված դժվարություններ տղամարդկանց մոտ:

- Անպտղություն

Ինչպե՞ս են ֆիզիկական փոփխությունները ազդում արտաքին տեսքի վրա

Երիտասարդների համար արտաքին տեսքը անչափ կարևոր է: Երբ վերջինս ենթարկվում է փոփոխությունների դուք սկսում եք կաշկանդվել: Ձեր ինքնավստահության թուլացմանը կարող են նպաստել անգամ փոփոխություններ, որոնք արտաքին և տեսանելի բնույթ չեն կրում՝ վիրահատական թաքնված սպիեր, հոգնածություն, անպտղություն կամ վաղ դաշտանադաթար:

Անգամ , եթե քաղցկեղը չի թողնում տեսանելի երկարաժամկետ հետքեր, դուք միևնույնն է սկսում եք այլ կերպ վերաբերվել ձեր մարմնին քաղցկեղի բուժում ստանալուց հետո: Վերջինս կարող ենք քննարկել անգամ հոգեբանական տեսանկյունից, դուք նեղվում եք, քանի որ գիտեք, որ ձեր հասակակիցները առողջ են , իսկ ձեր մարմինը համեմատաբար խոցելի է և թույլ: Միևնույն ժամանակ շատ երիտասրդներ քաղցկեղի բուժում անցնելուց հետո նկատում են դրական փոփոխություններ իրենց արտաքին տեսքում: Նախ և առաջ վերջիններս սկսում են գնահատել մարմնի ճկունությունը կամ սկսում են հասկանալ , որ մարմնի քաշը կամ ձևը առաջվա պես մեծ դեր չեն խաղում և այդքան էլ կարևոր չեն: Իրենք սկսում են առկա սպիերը դիտարկել , որպես երբեմնի խիզախության և կյանքի հանդեպ տածած մեծ սիրո և պայքարի արգասիք:

Ասենք ավելին, նրանք անգամ նորովի են ոգեշնչվում և սկսում դրական կերպով փոփոխել իրենց ապրելաոճը: 

Ինչպե՞ս կարող է քաղցկեղը ազդել ձեր սեռական կյանքի վրա

Քաղցկեղը և վերջինիս բուժումը կարող է առաջացնել ֆիզիկական և էմոցիոնալ փոփոխություններ, որոնք կարող են ազդել ձեր սեռական ֆունկցիայի և ցանկությունների վրա: Այս ամենը ազդում է ձեր հարաբերությունների վրա: Կյանքի այս ժամանակահատվածում ժամադրությունները և հարաբերությունները անչափ կարևոր են: Հավանական է, որ դուք մի փոքր ընկճվածության զգացողություն ունենաք՝ տեսնելով, թե ինչպես են ձեր հասակակիցները ամուսնանում , ընկերություն անում,սիրահարվում : Այս ամենը ձեզ առավել կանհանգստացնի , երբ դուք անհանգստանում եք , թե արդյոք դուք ապագայում կարող եք երեխաներ ունենալ , թե՝ ոչ: Սեքսուալությունը կյանքի անբաժանելի և կարևորագույն մասերից է և անչափ կարևոր է հասկանալ , թե ինչպես պետք է վարվել, երբ քաղցկեղից հետո առաջանում են բարդություններ և ինչպես հաղթահարել այդ բարդությունները:

Հաղթահարում ենք քաղցկեղից հետո առաջացած մարմնի փոփոխությունները

Նորմալ է , երբ դուք զգում եք տրամադրության անկում , բարկություն և անհանգստանում եք տեսնելով քաղցկեղի հետևանքով առաջացած մարմնի փոփոխությունները: Մյուսներն էլ զգում են ճնշվածություն, վախ , անհանգստություն , վախ և անգամ կարող են զգալ ,որ գտնվում են թակարդում: Ահա , մի քանիտարբերակներ, թե ինչպես հաղթահարել այդ զգացողությունները՝

Մինչև բուժման սկիզբը քննարկեք ձեզ բուժող բժշկի հետ, թե ինչ տեսակի փոփոխություններ կարող են լինել ձեր մարմնի հետ: Սա կօգնի ձեզ պատրաստ լինել սպասվելիք փոփոխություններին և պատրաստ լինել ընդունել դրանք: Օրինակ ձեր բուժման պատճառով կարող է ունենաք մազաթափություն և դուք նախապես կարող եք կարճացնել ձեր սանրվածքը:

Ժամանակ տրամադրե՛ք ինքներդ ձեզ, որպեսզի ընտելանաք ձեր նոր մարմնին և ֆիզիկական կորուստներին:

Զրուցե՛ք քաղցկեղը վերապրած այլ երիտասրդների հետ և տեղեկացե՛ք ,թե ինչպես են իրենք հաղթահարել իրենց մարմնի հետ կատարվող փոփոխությունները: Միանալով քաղցկեղը վերապրածնրի զանազան խմբակներին՝ առավել հեշտությամբ կգտնեք այլ անձանց , ովքեր ունեն նմանատիպ փորձ:

Հիշե՛ք, որ անկախ ձեր մարմնի հետ կատարվող փոփոխություններից, միևնույնն է դուք նույն անձն եք: Քաղցկեղը չի կարող ձեզանից խլել ձեր հետաքրքրությունները, անհատականությունը և տաղանդները: Անգամ կարող եք նոր տաղանդներ և ունակություններ բացահայտել այդ ընթացքում:

Հոգ տարե՛ք ձեր մարմնի մասին լավ սննդակարգով, մարմնավարժությամբ և քնի բավական չափաբաժնով: Համոզված եղե՛ք , որ տեղեկացել եք ձեր բժշկից թուլատտրելի սննդակարգի և դիետաների մասին:

Գտե՛ք հետաքրքրությունների նոր շրջանակ, եթե անգամ արդեն չեք կարողանում զբաղվել այն ամենով , ինչը ձեզ հաճույք էր պատճառում: Նոր հմտություններին տիրապետլու ընթացքում դուք կարող եք վերգտնել ձեր ինքնավստահությունը:

Որպեսզի չլինեք սահմանափակված ֆիզիկապես , դուք կարող եք գտնել մարզիչ-խորհրդատուի, ով կարող է ձեզ ուղղորդել ֆիզիկական վարժությունների համակարգված պարապունքներ կազմակերպելու հարցում: Այս մասնագետները կարող են ձեզ օգնել վերգտնել ձեր մարմնի ֆիզիկական հավասարակշռվածությունը և օգնել վերականգնման ճանապարհին:

Պատմե՛ք ձերբժիշկներին և բուժքույրերին ձեր ֆիզիկական վիճակի մասին, որպեսզի իրենք կարողանան աջակցել ձեզ:

Կան հատուկ սոցիալական աշխատողներ և խորհրդատուներ ուռուցքաբանության ոլորտում ,ովքեր կարող են աջակցել ձեզ, իրենց գտնելու հարցում ձեզ կարող են օգնել ձեր իսկ բուժող բժիշկները: Վերջիններիս առկայությունը ձեր կյանքում անչափ կարևորվում է հատկապես, եթե դուք գտնվում եք ճնշված իրավիճակում և խուսափում եք մարդկանց հետ շփումից:

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Գալինա Ստեփանյանի  կողմից: