Քաղցկեղի ազդեցությունը ընտանիքի, զուգընկերոջ, ամուսնու և ընկերների վրա

Քաղցկեղի ազդեցությունը ընտանիքի, զուգընկերոջ, ամուսնու և ընկերների վրա

Ընտանիք, ընկերներ և հարաբերություններ

Ծանոթացե՛ք, թե ինչպիսի ազդեցություն ունի քաղցկեղը ձեր ամուսնու, զուգընկերոջ, ընտանիքի անդամների և ընկերների հետ հարաբերությունների վրա:

Քաղցկեղի ախտորոշումը իր ազդեցությունն է թողնում բոլորի վրա՝ ընտանիք, գործընկերներ, եղբայրներ, քույրեր, երեխաներ… Ախտորոշման ազդեցության շրջանակը տարածվում է նաև ընկերների վրա: Եւ թե ինչպես են ձեր հարաբերությունները ընկերների հետ փոփոխվում կախված է հենց անձի անհատականությունից և շփման ձևերից:

Ախտորոշումը լսելուց հետո դուք չպետք է վախենաք կամ խուսափեք խնդրել ձեր մտերիմներին և ընտանիքի անդամներին աջակցել ձեզ:  Այդ խնդրանքը թույլ կտա այն մարդկանց , ովքեր անտարբեր չեն ձեր նկատմամբ՝ զգալ, որ իրենք ապահովում են ձեզ անհրաժեշտ և արժեքավոր  աջակցությամբ:

Ի՞նչ է զգում ձեր ամուսինը կամ զուգընկերը

Քանի որ ձեր զուգընկերը կամ ամուսինը հանդիսանում է ձեզ աջակցող առաջնային օղակը, քաղցկեղի ախտորոշումը իր ամենամեծ ազդեցությունը կունենա հենց ձեր հարաբերությունների վրա: Երիտասարդ զույգերը, որպես կանոն,  այդպիսի տարիքում չեն ակնկալում, որ պետք է  դիմակայեն  իրենց զուգընկերոջ առջև ծառացած՝ կյանքին վտանգ սպառնող, հիվանդությանը: Քաղցկեղի ախտորոշումը կարող է ճնշող լինել զուգընկերոջ համար: Զուգընկերներից յուրաքանչյուրը կարող է ունենալ հետևյալ զգացողությունները՝

- Տխրություն

- Անհանգստություն

- Ընկճվածություն

- Զայրույթ

- Անելանելիության զգացողություն

- Հուսահատություն

Քաղցկեղի ախտորոշման ազդեցությունը և հետևանքները կախված են զույգից, միանշանակ բոլոր զույգերի մոտ հետևանքները տարբեր են լինում:

Հիմանականում զույգերի մեծամասնությունը իրենց հարաբերությունների մի շարք ասպեկտներում զգում է փոփոխություններ: Վերոնշյալ փոփոխությունները կարող են ներառել դերերի, պարտականությունների, սեռականության,  հարաբերությունների և ապագային վերաբերող նպատակների վերափոխում:

Շատ զույգեր քաղցկեղի մարտահրավերների միջով անցնելիս դառնում են առավել համախմբված և դա ամրացնում է իրենց հարաբերությունները: Ապագայի հանդեպ ունեցած անորոշությունը կարող է ամրապնդել զույգի սերն և նվիրվածությունը:

Այն թույլ է տալիս զույգին վերաիմաստավորել յուրաքանչյուրի նշանակությունը, առաջնահերթությունը,  ունեցած դերը և ամրապնդել իրենց հարաբերությունների կարևորոությունը:

Մեկ այլ պարագայում քաղցկեղի ախտորոշումը կարող է լարվածության զգացողություն առաջացնել զույգի միջև: Այդ իսկ պատճառով կարևոր է, որպեսզի դուք խոսեք, քննարկեք քաղցկեղի մարտահրավերները և ձեր ունեցած անհանգստությունները զուգընկերոջ հետ: Եթե քաղցկեղը անհանգստացնում է և լարվածություն է առաջացնում ձեր հարաբերություններում, հարկավոր է զրուցել քաղցկեղի խորհրդականների հետ:

 Ինչպե՞ս կարող են արձագանքել ձեր ծնողները

Դուք կարող է զգալ, որ ձեր ծնողները սկսում են առավել ուշադիր և պաշտպանողական դառնալ ձեր անձի նկատմամբ, անգամ, եթե երկար տարիներ է ինչ միասին չեք ապրում: Նրանք կարող է հայտնել բավականին հաճախակի զրուցելու ցանկություն, շատ հարցեր տան կամ սկսեն խորհուրդներ տալ: Բնական է ,որ վերջիններս ուզում են պաշտպանել ձեզ և հոգ տանել , քանի որ հենց դա են արել երկար տարիրներ: Ձեր ծնողների համար նույնպես դժվար ժամանակներ են , քանի որ նրանք նաև գործ ունեն հենց իրենց սեփական զգացողությունների հետ, որոնց պատճառն է իրենց զավակների քաղցկեղի ախտորոշումը: Այս ամենը նաև վերաբերում է ձեր ընտանիքի մյուս անդամներին՝ եղբայրներին, քույրերին և այլ

Երբ խոսում եք ձեր ծնողների հետ,  իհարկե,  դա անչափ դժվար է: Չնայած այդ դժվարություններին, փորձե՛ք նրանց հետ հնարավորինս անկեղծ և բացահայտ խոսել ձեր անհանգստությունների և զգացողությունների մասին: Որոշ երիտասարդներ և չափահասներ չեն ուզում կիսվել իրենց ծնողների հետ մտավախությունների մասին, որովհետև մեղավորություն են զգում վերջիններիս տխրեցնելու համար: Ինչևիցե ծնողների հետ բացահայտ խոսելը և էմոցիաները կիսելը թույլ կտա ձեզ աջակցել միմյանց և լուծել ձեր առջև ծառացած խնդիրները:

Ինչպե՞ս կարող են ծնողները օգնել ձեզ: Երբ դուք երիտասարդ եք և փորձում եք անկախանալ ծնողներից և կարող է կորցնեք ձեր հարմարավետության զգացողությունը ,երբ դիմեք նրանց: Անկեղծ եղե՛ք վերջիններիս հետ զրուցելիս՝ ասելով ,որ չեիք ուզենա կորցնել սեփական անկախությունը որոշումներ կայացնելիս: Բայց, միևնույն ժամանակ մի վախեցե՛ք օգնություն խնդրել իրենցից ,երբ դրա կարիքն եք զգում: Հավանաբար ձեր ծնողները ավելի շատ փորձ ունեն ապահովագրական ընկերությունների և բժիշկների հետ գրագետ  շփվելու համար:

Բնակության վայր և ապրելու պայմանները: Չնայած,որ չափահասների մեծամասնությունը բնակվում է ծնողների հետ միասին, նրանցից շատերը ապրում են ծնողներից առանձին՝ իրենց բնակարաններում: Եթե դուք չունեք ամուսին, զուգընկեր կամ մտերիմ ընկեր , ով կարող է օգնել ձեզ տանը, ժամանակ առ ժամանակ ձեր մոտ խնդիրներ կառաջանան  բուժման ընթացքում, քանի որ անհրաժեշտ կլինի օգնություն: Միգուցե, դիտարկեք այն տարբերակը, որ կարող եք խնդրել մտերիմ- հարազատ մարդու կամ ծնողի ապրել ձեզ հետ մի որոշ ժամանակ: Որոշ երիտասրադներ ընտրում են ետ գնալ և բնակվել ծնողների հետ միասին, որպեսզի վերջիններս օգնեն իրենց:

Այդ դեպքում ձեզ մոտ կարող է զգացողություն առաջանալ, որ դուք կորցնում եք ձեր անկախությունը կամ, անգամ, չեք կարող հոգ տանել ինքներդ ձեր մասին: Ամեն դեպքում դուք այդ քայլով ցույց եք տալիս ձեր ծնողներին, որ դուք կարևորում եք նրանց դերը ձեր կյանքում, այսպես դուք նախաձեռնում եք ապահովել ձեր իսկ ֆիզիկական, էմոցիոնալ, գործնական կարիքների բավարավածությունը:

Ինչպես կարող են արձագանքել ձեր եղբայրները և քույրերը

Ձեր քույրերի և եղբայրների արձագանքը կապված քաղցկեղի ախտորոշման հետ կախված են մի շարք գործոններից՝

- Որքան մտերիմ եք դուք

- Նրանց տարիքը, անհատականությունը և հասունության աստիճանը

- Որքան հեռու են նրանք ձեզանից բնակվում

- Իրենց՝ խնդիրն հաղթահարելու ունակությունները

- Որքան աջակցության կարիք ունեք իրենցից

Իհարկե, ավելի մեծ տարիքով եղբայրները և քույրերը ամբողջովին տարբերվող արձագանք կունենան , քան տարիքով փոքրերը: Եղբայրը կամ քույրը , ով առավել մոտ է ձեզ տարիքով, ավելի հեշտությամբ կմոտենա սթրեսերին , վախերին և մտահոգություններին, որոնց միջով անցնում եք դուք:

Եղբայրների և քույրերի հետ խոսելիս: Եթե խոսեք և քննարկեք քաղցկեղի ձեր ախտորոշումը քույրերի և եղբայրների հետ , առավել հեշտ կլինի  անցնել փորձության միջով միասին: Իրականում քաղցկեղի մասին ձեր ունեցած տեղեկություններով կիսվելիս, քննարկելիս և ձեր անձնական մտավախությունները նրանց պատմելիս՝  ավելի եք մտերմանում: Ինչևէ, ձեր եղբայրները և քույրերը կարող է վախենալ ձեզ հետ քաղցկեղից զրուցել կամ կսիվել, այդ դեպքում ձեզ օգնության կգա մեր այս օնլայն խորհրդականը:

Ինպե՞ս կարող են ձեր եղբայրները և քույրերը օգտակար լինել ձեզ: Անկախ իրենց տարիքից ձեր եղբայրները և քույրերը միշտ ցանկություն են ունենում օգտակար լինել ձեզ ամեն հարցում , այս պարագայում ,միգուցե, իրենց աջակցությունը անչափ տեղին լինի:

Ահա որոշ գործնական տարբերակներ ինչպես վերջիններս կարող են օգնել ձեզ՝

- Միասին կարող եք այցելել հիվանդանոց կամ կլինիկա

- Միասին ժամանակ անցկացնել՝ զբաղվելով այն ամենով , ինչ կարող է շեղել ձեր ուշադրությունը անվերջ քաղցկեղի մասին մտորումներից

- Այցի գալ ձեզ, երբ դուք ինքներդ այնքան լավ չեք զգում դրսում զբոսնելու համար

- Զրուցել, քննարկել, զվարճանալ , խաղեր խաղալ, հիշել հին ու բարի օրերը

- Օգնել ձեզ լվացքի, խոհարարության կամ մթերքներ գնելու հարցերում…

- Հաղորդակցվել ընտանիքի մյուս անդամների հետ ձեր բուժման և վերականգնման վերաբերյալ

Փորձե՛ք խուսափել ինքներդ ձեզ մեղադրելուց : Դուք մեղավոր չեք,որ ձեր եղբայրները և քույրերը առնչվում են քաղցկեղի հետ կապված որևիցե խնդրի հետ: Եւ, եթե զգում եք , որ վերջիններս չափից շատ ծանրաբեռնված են և մտահոգված ձեր առջև ծառացած խնդիրներով, խրախուսե՛ք նրանց գտնել գրագետ խորհրդատվություն, որը կօգնի  գտնել առողջ ուղիներ իրենց հույզերը ղեկավարելու համար:

Ինչպե՞ս կարող են արձագանքել ձեր ընկերները

Հաճախ երիտասրդները կարող են չնչին փորձ ունենալ կամ բոլորովին փորձ չունենալ կյանքին վտանգ սպառնացող հիվանդությունների հետ կապված, ինչպիսինն է քաղցկեղը: Այս դեպքում վերջիններս չեն կարողանա իրենց ճիշտ դրսևորել:  Քաղցկեղի աղտորոշումը լսելը կարող է վախեցնել նաև ձեր ընկերներին, քանի որ այն հիշեցում է հանդիսանում,որ քաղցկեղով կարող է  հիվանդանալ յուրաքանչյուր ոք, անգամ եթե երիտասարդ է:

- Եթե ձեր ընկերները խուսափում են զրուցել ձեզ հետ , միգուցե իրենք չգիտեն ինչ ասել ձեզ կամ վախենում են սխալ խոսքեր ասել:

- Եթե խուսափում են նշել այն փաստը ,որ դուքքաղցկեղ ունեք, հավանաբար չեն ցանկանում ձեզ վշտացնել և տխրեցնել:

- Եթե հաճախակի չեն զանգահարում, հավանաբար մտածում են ,որ միգուցե ցանկություն չեք ունենա զրուցել:

- Եթե չեն հրավիրում ձեզ իրենց հետ տարբեր խնջույքների, հավանաբար կարծում են ,որ դուք իվիճակիչեք լինի գնալ և իրենք չուն ցանկանա զվարճանալ ,մինչ դուք վատառողջ եք:

- Եթե հաճախակի չեն այցելում ձեզ ,հավանաբար կարծում են ,որ դուք հյուրեր չեք սպասում կամ անհանգստանում են ու խուսափում այցի ժամանակ անհարմար խոսակցություններից կամ դրվագներից:

Հարկ է խոսել ձեր ընկերների հետ անկաշկանդ միջավայրում և քննարկել քաղցկեղ ունենալու փաստը: Դա կհեշտացնի ձեր շփումը: Սկսեք նրանից ,թե ինչ քանակությամբ տեղեկատվություն եք ուզում տրամադրել ընկերներին, ի՞նչ եք պատմելու մոտ ընկերներին և ի՞նչ ծանոթներին: Հիշե՛ք,որ եթե չեք ցանկանում պատմել և կիսվել , ապա հարկավոր չէ.  դա պետք է անել միայն այն ժամանակ , երբ լիովին վստահ եք , որ պատրաստ եք:

Պատրաստ եղե՛ք, որ չնայած ձեր գործադրած ջանքերին, որոշ ընկերական հարաբերություններ մարելու են ժամանակի ընթացքում: Իրենց պետք չէ մեղադրել ,քանի որ ոչ բոլոր մարդիկ են այդքան ուժեղ ,որպեսզի կարողանան կիսել ձեզ հետ քաղցկեղի ճանապարհին հանդիպող դժվարությունները: Առավել կարևոր է կենտրոնանալ այն ընկերների հետ շփման վրա , ովքեր կարող են ձեզ լսել և աջակցել:

Քաղցկեղը վերապրած այլ երիտասարդների հետ զրուցյցները անչափ կարևոր են: Մտածե՛ք քաղցկեղով հիվանդ անձանց խմբակներին միանալու մասին:

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Գալինա Ստեփանյանի  կողմից: