
Աջակցման խմբեր քաղցկեղ ունեցող անձանց համար
Քաղցկեղ ախտորոշումը կարող է բազմապիսի հույզերի, զգացմունքների առիթ հանդիսանալ՝ տագնապ, վախ, անորոշության զգացում, զայրույթ և այլն։ Երբեﬓ նույնիսկ հարազատներն ու մտերիﬓերը չեն կարողանում հասկանալ, թե ինչ է նշանակում քաղցկեղ ունենալը։ Դա կարող է ﬕայնակության և չհասկացվածության զգացուﬓեր առաջ բերել։ Աջակցման խմբերը հնարավորություն են տալիս սեփական փորձը կիսել քաղցկեղ ունեցող այլ մարդկանց հետ։ Դրա շնորհիվ հնարավոր է նվազեցնել սթրեսը և իրավիճակին նորովի նայել։ Խմբի անդաﬓերը կարող են կիսվել այնպիսի ապրուﬓերով ու զգացմունքներով, որոնք դժվար է պատﬔլ անգամ ընկերներին կամ ընտանիքի անդաﬓերին։ Խմբի մաս լինելը հաճախ տալիս է հասկացված լինելու և պաշտպանվածության զգացուﬓեր։
Աջակցման խմբերը՝
- կօգնեն Ձեզ հոգեպես ավելի ապահով և հանգիստ զգալ,
- հնարավորություն կտան խոսել Ձեր հույզերի ու զգացմունքների մասին և աշխատել դրանց վրա,
- հնարավորություն կընձեռեն քննարկել բուժման ընթացքում Ձեր մարﬓում կատարված փոփոխությունները, բուժման հետ կապված դժվարությունները և գտնել դրանց հարմարվելու ուղիները,
- կօգնեն ծանոթանալ նմանատիպ կենսական իրավիճակում գտնվող այլ անձանց փորձին, ինչպես նաև կիսվել սեփական փորձով այլոց հետ,
- կնպաստեն նոր հմտությունների և կարողությունների ձևավորմանը, որոնք կօգնեն Ձեզ անցնել քաղցկեղի բուժման գործընթացը,
- կօգնեն լավացնել Ձեր շփման հմտությունները և դրա ﬕջոցով բարելավել Ձեր հարաբերությունները մտերիﬓերի և բժշկական անձնակազﬕ հետ։
Իրականացման վայր՝ Միքայելյան համալսարանական հիվանդանոց (Քանաքեռ-Զեյթուն, Է. Հասրաթյան փ․ 9), Քիﬕաթերապիայի բաժանմունք, 3-րդ հարկ, 303 սենյակ։
Աջակցման խմբին միանալու և մանրամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (093) 05-87-94, (091) 43-24-58:
Աջակցման խմբի հանդիպուﬓերն իրականացվում են Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Ուռուցքաբանության կլինիկայի հոգեսոցիալական ծառայության, Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիայի և ՀԵՆԱՐԱՆ բարեգործական հիﬓադրաﬕ համատեղ ջանքերով։
ԱՋԱԿՑՄԱՆ ԽՄԲԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՆ ԱՆՎՃԱՐ Է։