
«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ» ԵՐԿՐՈՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ ԳԻՏԱ-ԿՐԹԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ
Հունիսի 8-9 Էլիտ Պլազա Բիզնես-Կենտրոնի կոնֆերանսների դահլիճում տեղի կունենա «Եվրոպա Դոննա» կրծքագեղձի քաղցկեղի կոալիցիայի հայաստանյան ներկայացուցչության կողմից կազմակերպված երկրորդ ամենամյա գիտա-կրթական կոնֆերանսը: Կոնֆերանսի ծրագրում ընդգրկված են քաղցկեղի ախտորոշման, բուժման արդի մոտեցումներին նվիրված դասախոսություններ ու զեկույցներ, ուշագրավ գիտական նորույթներ:
Ծրագրում ներառված են հետևյալ թեմաները՝
Օր 1
Ախտաբանության դերն ուռուցքային հիվանդությունների ախտորոշման մեջ - Արմեն Մխիթարյան, պաթոլոգ, Երևանի գլխավոր ախտաբան, Հիստոջեն պաթոլոգիայի կենտրոն
Քաղցկեղի գենետիկա - Դավիթ Բաբիկյան, Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն, ԲԳԹ, ԵՊԲՀ, Բժշկական գենետիկայի ամբիոն
ՄՌՏ հետազոտության դերը գլխի և պարանոցի ուռուցքային պաթոլոգիաների ախտորոշման հարցում - Նարեկ Մատինյան, ճառագայթաբան, ՄՌՏ բաժանմունքի ղեկավար ՄԻԲՍ ԲԿ
Բերանի խոռոչի լորձաթաղանթի քաղցկեղ - Արթուր Պապիկյան, «Արմենիա» ԲԿ-ի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, ԵՊԲՀ դոցենտ
Վահանաձև գեղձի քաղցկեղ, դասակարգում, բուժման ժամանակակից եղանակներ - Արմեն Վարժապետյան, Էնդոկրին վիրաբույժ, ընդհանուր վիրաբույժ, Աստղիկ ԲԿ էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար
Մուլտիդիսցիպլինար թիմը քաղցկեղի բուժման պրոցեսում - Արտեմ Ստեփանյան, ԲԳԹ, օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար, Նաիրի ԲԿ
Պլենար քննարկում
Օնկովիրուսներ, վիրուսների ազդեցությունը քաղցկեղի առաջացման պրոցեսում - Անի Պալոյան, ԿԳԹ, «Հայկենսատեխնոլոգիա» կենտրոն, ԵՊԲՀ մանրէաբանության ամբիոն
Իմունոթերապիա, իմունոլոգիայի դերը - Սևան Իրիցյան, ալերգոլոգ, Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կենտրոն
Մելանոմա, ռիսկի գործոններ, ախտանիշներ, կանխարգելում - Շուշանիկ Կարապետյան, ԲԳԹ, մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն
Սնունդը և քաղցկեղի կանխարգելումը - Լիդիա Այվազյան, Բժիշկ-սննդաբան
Պլենար քննարկում
Օր 2
Կրծքագեղձի քաղցկեղ՝ կանխարգելում, վաղ հայտնաբերում, վերականգնողական բուժում - Ներսես Բերբերյան, Արթմեդ ԲԿ
Կրծքագեղձի քաղցկեղ, բուժում, բուժման մեթոդներ - Արթուր Ավետիսյան, ԲԳԹ, Գլխավոր բժիշկ, ուռուցքաբան, մամոլոգ՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
Քիմիաթերապիա, տեսակներ, դասակարգում - Դավիթ Զոհրաբյան, ուռուցքաբան-քիմիաթերապևտ, Մուրացան հիվանդանոցային համալիր
Դեղորայքային բուժման դերը կրծքագեղձի քաղցկեղի առանձին տեսակների դեպքում - Լիլիթ Հարությունյան, ուռուցքաբան-քիմիաթերապևտ, Մուրացան հիվանդանոցային համալիր
Շագանակագեղձի քաղցկեղ, կլինիկական դեպքերի քննարկում - Նարեկ Մելքոնյան, Առաջին հիվանդանոցային համալիր
Հոգեբանական խնդիրները քաղցկեղի բուժման ընթացքում - Աննա Խաչատրյան
Պլենար քննարկում