
24/07/2017 ԺՊՏԱ՛ ԵՎ ԴՈՒ ԿՀԱՂԹԵՍ: ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
Հրաշքները միշտ մեր կողքին են, պարզապես պետք է հավատալ, որ մեր կյանքը լի է բարի և լուսավոր պահերով: Այս դրական տեսահոլովակի գլխավոր աստղերը ԵՊԲՀ-ի Մուրացան համալիրում բուժվող մեր ուժեղ Հերոսներն են և հրեշտակները: Նրանց կողքին են մեր ամենակարող հայ բժիշկները:
Վերջին 20 տարում Հայաստանում 1000-ից ավել երեխաներ հաղթահարել են մանկական քաղցկեղը:
Նրանցից շատերն այսօր ունեն իրենց ընտանիքներն ու երեխաները:
Երեխաների հաղթանակի մեծ մասը Սամվել Հովհաննեսի Դանիելյանի հաղթանակն է՝ ով մի ամբողջ կյանք նվիրեց նրանց՝ և Հայաստանի ուռուցքաբանության/արյունաբանության զարգացման կարևորագույն Բժիշկը եղավ: Նրա օգնությամբ այդ երեխաները այժմ ժպտում են՝ բժիշկներն էլ իր տված մասնագիտական դաստիարակությամբ փորձում են շարունակել :
Մեր բարի և խելացի բժիշկներ շնորհակալ ենք Ձեզ կատարած աշխատանքի համար և բազում անկեղծ ժպիտների համար, որ տեսնում ենք տեսահոլովակում:
Ժպտա և դու Կհաղթես: