
15/05/2017 21:18
15/05/2017 ՄԱՅԻՍԻ 10՝ ԲՈՒԺՔՈՒՅՐԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆ
Ամբողջ աշխարհում մարդիկ սիրում են նշել մասնագիտական զանազան տոներ: ԵՊԲՀ Մուրացան Հիվանդանոցային Համալիրի Քիմիաթերապիայի կլինիկայում մայիսի 10-ը բուժաշխատողների համար հիշարժան էր, քանի որ այնտեղ ևս նշում էին բուժքույրերի տոնը:
Բազմիցս նշել ենք, որ բուժքույրերը, իրոք, մեծ աշխատանք են կատարում: Նրանք հոգ են տանում հիվանդների մասին: Նրանք ջանք չեն խնայում սիրով և հույսով լցնել մարդկանց սրտերը ամեն օր: Մեզ հետ էր Սինթիա Կազանջյանը, վերջինս անմիջական մասնակցություն ունեցավ և այդ օրը բուժքույերը ստացան նվերներ և ծաղիկներ: Հիվանդանոցային օդը ողողվել էր ժպիտներով և շնորհակալական ջերմ խոսքերով: