21/04/2017 Yellow Stones բենդի ձայնասկավառակի շնորհանդեսը
21/04/2017 20:45

21/04/2017 Yellow Stones բենդի ձայնասկավառակի շնորհանդեսը

Mezzo ակումբում տեղի ունեցավ Yellow Stones բենդի ձայնասկավառակի շնորհանդեսը: Երեկոն նախաձեռնել և կազմակերպել էր  Prime production-ը: Միջոցառման ընթացքում հասույթի մի մասը փոխանցվեց Bridge of Health Armenia / Առողջության կամուրջ Արմենիա հիմնադրամին:

Bridge of Health հիմնադրամն ստեղծվել է 2012 թվականին։ Հիմնադրամի նպատակն է օգնել քաղցկեղով հիվանդ երեխաներին։ Հիմնադրամի անդամներն անմիջական կապ են պահպանում շահառու երեխաների և նրանց ընտանիքների հետ, ինչը հնարավորություն է տալիս տրամադրել միայն հասցեագրված օգնություն։

Հիմնադրամի առաքելությունն է՝

- կազմակերպել երեխաների որակյալ բուժումը Հայաստանում, 

-Հայաստանում բուժման անհնարինության դեպքում երեխաների բուժումը կազմակերպել արտերկրում։

Բժշկության զարգացման արդի պայմաններում մանկական քաղցկեղի 80 տոկոսը բուժելի է։ Մեզնից յուրաքանչյուրը կարող է իր ներդրումն ունենալ և օգնել երեխաներին հաղթանակ տանել հիվանդության դեմ։

Հիմնադրամի կարգախոսն է՝ «Հաղթենք միասին»: