Դու մենակ չես խորագիրը կրող բարեգործական համերգ
13/03/2017 18:07

Դու մենակ չես խորագիրը կրող բարեգործական համերգ

Հարգելի բարեկամներ, 

Մեր սիրելի գործընկեր Եվրոպա Դոննա Արմենիան արդեն երկրորդ անգամ կազմակերպում է Դու մենակ չես խորագիրը կրող բարեգործական համերգ:

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու համերգին, որի ողջ հասույթը տրամադրվում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ անապահով կանանց:  

Միացե՛ք մեծ արշավին ընդդեմ կրծքագեղձի քաղցկեղի և Ձեր մեծ օգնությւոնը ցուցաբերեք մեր սիրելի կանանց:

Այս տարվա Դու մենակ չես համերգը, որ կկայանա մարտի 30-ին, իր տեսակով կլինի առանձահատուկ, համերգ բոլորի համար` թե ավագ սերնդի, թե երիտասարդների: 

Համերգը վարում են բոլորիս կողմից սիրված Լուսինե Բադալյանը` իր նրբությամբ և աննման ժպիտով, և Արմեն Հայրապետյանը, երգչին ու հաղորդավարին հատուկ իր հաճելի ձայնով և խոսքով...