«Մենք կարող ենք , դու կարող ես» մարտահրավերը համացանցում
06/02/2017 19:12

«Մենք կարող ենք , դու կարող ես» մարտահրավերը համացանցում

Փետրվարի 4-ը ամբողջ աշխարհում համարվում է օնկոլոգիական հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային օր: «Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի» ջանքերով այդ օրը սոցիալական ցանցերում իրականացվեց ամբողջ աշխարհում  հայտնի «Մարտահրավերը» : Այն բոլոր մարդիկ, ովքեր, իրոք, ցանկություն ունեին ցույց տալ , որ օնկոլոգիական խնդիրները հաղթահարելի են և մենք միասին ենք և իրենց կողքին ենք ամեն հարցում՝ այդ օրը փոխեցին իրենց սոց. կայքերի գլխավոր նկարը:

Մեզ էին միացել հանրությանը հայտնի մարդիկ՝ դերասան Ռաֆայել Երանոսյանը, հաղորդավարուհի՝ Լուսինե Բադալյանը, «Առողջության Կամուրջ Արմենիա» ֆոնդի հիմնադիր՝ Անահիտ Բարսեղյանը, «Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիայի» տնօրեն ՝ Եվա Ասրիբաբայան և շատ ու շատ մարդիկ,ովքեր ուզում են կոտրել այն կարծրատիպը, որ քաղցկեղը անբուժելի է և ծանր հիվանդություն է:

Կարգախոսն էր  Մենք կարող ենք , դու կարող ես: