Յուինգի սարկոմա
15/06/2016 23:58

Յուինգի սարկոմա

13-ամյա տղան չի ափսոսում, որ իր կյանքի շուրջ 2 տարին փոքր-ինչ հեռացել է մանկական առօրյայից՝ ապրել հիվանդանոցներում, նախ սարսափել վիրահատությունից, ապա սկսել հարմարվել անընդհատ երակային ներարկումներին: Փոխարենը, իր կյանքի հետ վերգտել է և երազանքը՝ դառնալ բժիշկ և բուժել բոլոր անբուժելի հիվանդ երեխաներին։ Աբրահամի պատմությունը մեկն է այն եզակիներից, որը ապրելու ամենաիրական հույսն է շատերի համար, բոլոր նրանց, ովքեր չեն հավատում սեփական ուժերին, ովքեր կասկածում են բժշկության հնարավորություններին, և հատկապես նրանց համար, ովքեր հիվանդությանը դիմակայում են ընդամենը "ինչ լինելու է, կլինի" կարգախոսով: