Եվրոպայի և Հայաստանի արյունաբան - ուռուցաբանների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
14/03/2016 23:41

Եվրոպայի և Հայաստանի արյունաբան - ուռուցաբանների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Եվրոպայի Ուռուցքաբանության Միության /ԵՈՒՄ/ և Արյունաբանության և Ուռուցաբանության Հայկական Ասոցիացիայի /ԱՈՒՀԱ/ միջև ստորագրվել է փոխըմբռնման, համագործակցության և համատեղ անդամակցության հուշագիր: Հուշագրի հիմանական նպատակն է հայկական ուռուցքաբանական համայնքում կրթական և գիտական նախաձեռնությունների խթանումը: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին Արյունաբանության և Ուռուցաբանության Հայկական Ասոցիացիայից։

2016թ-ի մարտի 1-ից Արյունաբանության և Ուռուցքաբանության Հայկական Ասոցիացիա։յի անդամները հեշտացված կարգով կկարողանան դառնալ Եվրոպայի Ուռուցքաբանության Միության անդամ, բացի այդ ԱՈՒՀԱ անդամների համար կգործեն տարատեսակ արտոնություններ:

Համագործակցությունը ներառում է նաև համատեղ միջոցառումների խրախուսում և կազմակերպում, և տարեկան կոնգրեսների ժամանակ փոխադարձ ներկայության հնարավորություն:

Եվրոպայի Ուռուցքաբանության Միությունում Հայաստանի ներկայացուցիչ է ընտրվել ԵՊԲՀ Մուրացան Համալսարանական Հիվանդանոցի Քիմիաթերապիայի Կլինիկայի ուռուցքաբան, Արյունաբանության և Ուռուցքաբանության Հայկական Ասոցիացիայի Խորհրդի անդամ Դավիթ Զոհրաբյանը:

Այս համագործակցությունը նոր ճանապարհներ կբացի Հայաստանում ուռուցքաբանության զարգացման համար և կնպաստի եվրոպական ուռուցքաբանների համայնքին հայ ուռուցքաբանների առավել ինտեգրմանը:

Աղբյուրը՝ News.am