Տեղի ունեցավ քաղցկեղով հիվանդ երեխաների աշխատանքների ցուցահանդեսը
15/02/2016 23:26

Տեղի ունեցավ քաղցկեղով հիվանդ երեխաների աշխատանքների ցուցահանդեսը

Փետրվարի 15-ն է՝ մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը:

Այսօր ԵՊԲՀ Մուրացան Հիվանդանոցային Համալիրում տեղի ունեցավ քաղցկեղով հիվանդ երեխաների աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսի ժամանակ ներկա էր Հայաստանում Հնդկաստանի Դեսպան Պրն. Սուրեշ Տ. Բաբուն, ով կատարեց նաև նվիրատվություն:

Միջոցառմանը ներկա Բագրատ Սրբազանը իր օրհնությունը բերեց մանուկներին, իսկ Առողջության Կամրուրջ Բարեգործական Հիմնադրամի Նախագահ Անահիտ Բարսեղյանը երեխաներին հանձնեց նվերներ: