01/08/2022 16:03

Արգանդի վզիկի քաղցկեղ:Վիրաբուժական մոտեցում

Նաիրի ԲԿ-ի օնկոգինեկոլոգիական ծառայության բժիշկ՝ գինեկոլոգ, ուռուցքաբան-վիրաբույժ Ժիրայր Մալաքյանի հետ խոսել ենք արգանդի վզիկի քաղցկեղի  ներկայիս վիրահատական եղանակների մասին:

 

Ի՞նչ է իրենից ներկայացնում արգանդի վզիկի քաղցկեղը:

 

Արգանդն ունի տանձաձև կառուցվածք և կազմված է 2 մասից ՝

մարմին

պարանոց կամ վզիկ:

 

Արգանդի ստորին մասի՝ վզիկի քաղցկեղը սկսվում է, երբ առաջանում են ուռուցքային  բջիջներ, որոնք սկսում  են   անկակնոն, վերահսկողությունից դուրս աճել: Մարդու պապիլոմա վիրուսը (ՄՊՎ) համարվում է կարևոր ռիսկի գործոն արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման համար: Սեռական կապը ՄՊՎ-ով վարակված անձի հետ ՄՊՎ-ով վարակվելու հիմնական և ամենատարածված եղանակն է:

 

 

Ի՞նչ վիրահատական մեթոդներ են կիրառվում արքանդի վզիկի քաղցկեղի բուժման ժամանակ:

 

Արգանդի վզիկի քաղցկեղի բուժման հիմնաքարերից  է համարվում ռադիկալ վիրահատությունները, որոնց պատմությունը դեռ սկիզբ է առնում 19 –րդ դարից: Վիրահատության հիմնադիրներից է Էռնստ Վերթհայմը (Վերթհայմի վիրահատություն): Տարիների ընթացքում վիրահատական մեթոդները սկսել են կատարելագործվել և 21 –րդ դարի սկզբին Գերմանիայում սկսվեցին իրականացվել բացառիկ վիրահատություններ արգանդի վզիկի քաղցկեղի կապակցությամբ, որը հանդիսանում էր արդեն նոր մոտեցում օնկոգինեկոլոգիայի բնագավառում: Վիրահատության հիմնադիրն է հանդիսանում հայտնի գերմանացի ուռուցքաբան-գինեկոլոգ Միքայել Հյոկելը` Լայպցիգի համալսարանական կլինիկայի պրոֆեսոր:  

 

Արդյո՞ք վիրահատական մեթոդը համարվում է բուժման միակ եղանակը:

 

Արգանդի վզիկի քաղցկեղի բուժման համար կիրառվում է սովորաբար զուգակցված համալիր մեթոդներ` քիմիաճառագայթային բուժում  կամ վիրահատություն համակցված քիմիճառագայթային բուժման հետ: Նոր վիրահատական բուժման առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն կանաք, որոնց մոտ ախտորոշվել է արգանդի վզիկի քաղցկեղ I, իսկ երբեմն նաև II փուլերի ժամանակ, կատարվում է  արմատական վիրահատություն խուսափելով այլ բուժման հետվիրահատական մեթոդներից: Երբեմն վիրահատությունը կարող է զուգակցվել միայն դեղորայքային բուժման հետ: 

 

Ի՞նչ բուժումներ են կիրառվում հետվիրատական ընթացմում:

 

Առաջարկվող նոր վիրահատական բուժումից հետո հիվանդները հիմնականում չեն ստանում հետվիրահատական  ճառագայթային թերապիա, որը համարվում էր ստանդարտ մոտեցում վերը նշված Վերթհայմի ավանդական վիրահատություններից հետո: Սակայն նոր մոտեցման ամենակարևոր առավելությունն այն է, որ այս դեպքում հիվանդների բուժման արդյունքները գերազանցում են նախկինում առաջարկվող վիրահատական (Վերթհայմի վիրահատություն) և քիմիո-ճառագայթային զուգակցված բուժումից ակնկալվող արդյունքները 15-20 տոկոսով: Փաստորեն հիվանդը խուսափելով մեկ բուժման մեթոդից` ճառագայթային բուժում, ստանում է ավելի արդյունավետ բուժման հնարավորություն և հետևաբար ավելի լավ կյանքի որակ և ավելի բարձր արդյունքներ

 

Իսկ ի՞նչ է նոր վիրահատական բուժման անվանումը:

 

Վիրահատությունը կոչվում է տոտալ մեզոմետրիալ ռեզեկցիա(TMMR), որը համարվում է ավելի արմատական վիրահատություն, քան նախկինում առաջարկվող Վերթհայմի կամ Օկաբայաշիի վիրահատությունները: Բուժման վերաբերվող բոլոր ապացուցողական տվյալները տպագրվել են The Lancet Oncology բժշկական ամսագրում, որը բժշկական բնագավառում հանդիսանում է ամենամեծ ազդեցություն ունեցող ամսագրերից մեկը: Առաջարկվող բուժման մեթոդը արդեն դարձել է ստանդարտ գերմանական մի շարք հայտնի ` Հայդելբերգի, Լայպզիգի, Էսսյենի Դրեզդենի և այլ համալսարանական կլինիկաներում, Իտալիյում և Մեծ Բրիտանիայում

 

Արդյո՞ք մեր երկերում կատարվուն են այդ վիրահատությունները:

 

Նման վիրահատություններ   2015թ-ից իրականացվում են նաև ՀՀ-ում (Նաիրի ԲԿ-ում):