Ինպե՞ս ճիշտ լվանալ ձեռքերը
21/03/2020 11:37

Ինպե՞ս ճիշտ լվանալ ձեռքերը

Ե՞րբ պետք է լվանալ ձեռքերը

Լվացրեք ձեռքերը որքան հնարավոր է հաճախ։ Կարևոր է միշտ հիշել ձեռքերը լվանալու մասին, քանի որ այդ պրոցեսը օգնում է կանխարգելել մանրէների տարածումը։ Ավելի լավ է լվանալ ձեռքերի  չափից դուրս հաճախ, քան ոչ բավարար։

Անպայման լվացրեք ձեռքերը հետևյալ դեպքերում՝

    • Տնից դուրս գալուց առաջ, և նշանակման վայր հասնելուց հետո;

    • Ուտելիք պատրաստելուց առաջ և հետո, ինչպես նաև, պատրաստման ընթացքում;

    • Սնունդ ընդունելուց առաջ;

    • Քիթը մաքրելուց, փռշտալուց կամ հազալուց հետո;

    • Կենդանիներին (անգամ տնային) կամ նրանց ուտելիքին կպնելուց հետո։

Ինչպե՞ս ճիշտ լվանալ ձեռքերը

Ձեռքերի հիգիենան ապահովելու համար հետևեք 5 քայլից բաղկացած նշված մեթոդին․

    1. Թրջե՛ք ձեռքերը մաքուր հոսող ջրով։ Ջրի ջերմաստիճանը նշանակություն չունի։ Ձեռքերը թրջելուց հետո փակեք ծորակի փականը։

    2. Ձեռքերին տարածեք օճառ այնպես, որ երկու ձեռքերն ամբողջությամբ ծածկվեն։

    3. Ակտիվ շփեք ձեռքերն իրար առնվան 20 վայրկյանների ընթացքում, համոզվեք, որ մաքրում եք հետևյալ հատվածները․ ափերը, հակառակ կողմը, մատների միջև, բութ մատը, բոլոր 10 մատների եղունգները, մատների ծայրերը և դաստակները։

    4. Կրկին միացրեք ջուրը և ամբողջությամբ ցողեք ձեռքերը։ Ծորակը փակեք ձեռքերը չորացնելուց հետո միայն։

    5. Չորացրեք ձեռքերը ինչպես հարկն է։ Հնարավորության դեպքում, սկզբում անձեռոցիկով չորացրեք ձեռքերը և հետո միայն այդ անձեռոցիկով փակեք ծորակի փականը։ Ձեռքերի էլեկտրական չորացուցիչ սարքերի կիրառումը էֆեկտիվ այլընտրանք է միայն ձեռքերը ամբողջությամբ համբերատար չորացնելու դեպքում։

Նույն մեթոդը պետք է կիրառել նաև երեխաների համար։ Ծնողները կարող են լվանալ իրենց ձեռքերը երեխաների հետ միասին` համոզվելով, որ պահպանում են համապատասխան մեթոդի բոլոր քայլերը։

Ի՞նչ օճառ կիրառել ձեռքերը լվանալու համար

Նշանակություն չունեն ո՛չ օճառի ապրանքանիշը, ոչ էլ արտադրման տեսակը (հեղուկ, պինդ): Եթե գերադասում եք օգտվել պինդ օճառից, ապա համոզվեք, որ մաքուր եք պահում օճառի ամանը, քանի որ կեղտոտ ամանը կարող է պարունակել մանրէներ։ Ավելին, ներկայումս չկան տվյալներ հասարակ օճառի նկատմամբ հակաբակտերիալ օճառների առավելությունների մասին։ Մեկ անգամ ևս, ամենակարևորը ձեռքերը 20 վայրկյանների ընթացքում ամբողջությամբ և մանրակրկիտ լվանալն է։

Ալկոհոլային հիմքով ախտահանիչներ

Ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչները կարող են լինել այլընտրանք, եթե չունեք օճառի և հոսող ջրի հասանելիություն։ Ախտահանիչների կիրառման դեպքում համոզվեք, որ դրանք պարունակում են նվազագույնը 60% ալկոհոլ։ ԱՄՆ Հիվանդությունների Վերահսկման Կենտրոնը (ՀՎԿ) նույնիսկ այս դեպքում խորհուրդ է տալիս լվանալ ձեռքերը օճառով և հոսող ջրով, որքան հնարավոր է շուտ։ 

«Ձեռքերի լվացումը մեխանիկորեն հեռացնում է ախտածին մանրէները, մինչդեռ, լաբորատոր տվյալները ցույց են տալիս, որ 60% էթանոլը  70% իզոպրոպանոլը (նյութեր, որոնք պարունակվում են ՀՎԿ-ի կողմից խորհուրդ տրվող ալկոհոլային հիմքով ախտահանիչների մեջ) ինակտիվացնում են վիրուսները, որոնք գենետիկորեն և ֆիզիկական հնարավորություններով նման են 2019-nCoV-ին», ասում է ՀՎԿ-ն COVID-19ի մասին։

Այնուամենայնիվ, ալկոհոլային հիմքով ախտահանիչները չեն ոչնչացնում բոլոր տեսակի մանրէները (օրինակ, մարսողության խանգարումներ առաջացնող որոշ մանրէներ): Նկատի ունեցեք նաև, որ ձեռքերի ախտահանիչները ակնհայտ կեղտոտ ձեռքերը մաքրելու համար արդյունավետ մեթոդ չեն հանդիսանում։ 

Ձեռքերի լվացման սովորական մեթոդի նման այս դեպքում ևս  տարածեք ախտահանիչ նյութը ձեռքերին այնպես, որ դրանք ամբողջությամբ ծածկվեն, շփեք ձեռքերն իրար մինչև չորանալը։ Դա պետք է տևի մոտավորապես 20 վայրկյան։ Մի՛ լվացրեք և մի՛ սրբեք ախտահանիչը մինչև ձեռքերի չորանալը։

Նյութը թարգմանված է Dana-farber.org կայքից։