20/11/2018 19:05
Քաղցկեղի Դեմ Մշակված Եվրոպական Օրինագիր
Քաղցկեղի ռիսկն իջեցնելու 12 եղանակ՝
1. Չծխել և չօգտագործել ծխախոտի որևէ տեսակ;
2. Տանը և աշխատավայրում ապահովել ծխից զերծ միջավայր;
3. Միջոցներ ձեռնարկել մարմնի առողջ զանգվածի ապահովման համար;
4. Լինել ֆիզիկապես ակտիվ և սահմանափակել օրական նստակյաց ժամերը;
5. Ունենալ առողջ սննդակարգ՝
- Շատ օգտագործել հացահատիկային և լոբազգի բույսեր, մրգեր և բանջարեղեն;
- Սահմանափակել բարձր կալորիականությամբ սնունդը (շաքարի կամ ճարպի բարձր պարունակությամբ) և խուսափել քաղցր ընպելիքներից;
- Խուսափել վերամշակված մսից, սահմանափակել կարմիր մսի և աղի մեծ պարունակությամբ սննդամթերքի կիրառությունը;
6. Ալկոհոլի սիրահարների համար՝ անհրաժեշտ է սահմափակել խմելու քանակությունը։ Ալկոհոլ ընդհանրապես չօգտագործելն ավելի լավ է քաղցկեղի կանխարգելման համար;
7. Խուսափել արևի ճառագայթների տակ երկար մնալուց, հատկապես երեխաների դեպքում։ Օգտագործել արևապաշտպան միջոցներ։ Չկիրառել արևային լոգանքներ;
8. Աշխատավայրում պաշտպանել օրգանիզմը քաղցկեղածին նյութերից՝ հետևելով առողջության և ապահովության ցուցումներին;
9. Պարզել տանը ռադոնի բնական մակարդակը։ Անհրաժեշտության դեպքում, միջոցներ ձեռնարկել այն իջեցնելու համար;
10. Կանանց համար՝
-
Կրծքով կերակրումն իջեցնում է քաղցկեղի ռիսկը;
-
Հորմոն-փոխարինող թերապիան բարձրացնում է քաղցկեղի որոշ տեսակների առաջացման ռիսկը;
11. Համոզվել, որ երեխաները մասնակցում են պատվաստման հետևյալ ծրագրերին՝
-
Հեպատիտ B (նորածինների համար);
-
Մարդու պապիլոմավիրուս (ՄՊՎ) (աղջիկների համար);
12. Մասնակցել հետևյալ տեսակների համար կազմակերպվող սքրինինգային ծրագրերին՝
- Աղիների քաղցկեղ (տղամարդիկ, կանայք);
- Կրծքագեղձի քաղցկեղ (կանայք);
- Արգանդի պարանոցի քաղցկեղ (կանայք)։
Քաղցկեղի դեմ մշակված Եվրոպական Օրինագիրը կենտրոնանում է այն գործողությունների վրա, որոնք կարող են կիրառել անհատները՝ քաղցկեղի կանխարգելմանն օգնելու համար։ Քաղցկեղի հաջող կանխարգելման ապահովման համար անհրաժեշտ է, որ այս անհատական գործողությունները ստանան կառավարության համապատասխան աջակցությունը։