Գլխուղեղի ուռուցքների ախտորոշումը երեխաների մոտ

Երեխաների մոտ գլխուղեղի ուռուցքների ախտորոշման բարելավվման համար պետք է հաշվի առնել հետևյալ կետերը՝

1. Գլխացավ, սրտխառնոց/փսխում և տեսողական նյարդի այտուց եռյակը հայտնաբերվում է գլխուղեղի ուռուցք ունեցող երեխաների 30%-ի մոտ միայն;

2. Գլխուղեղի ուռուցք ունեցող շատ երեխաներ չեն ունենում գիշերային տիպիկ գլխացավեր, որոնցից արթնանում են և որոնք ավելի ինտենսիվ են դառնում առավոտյան ժամերին;

3. Գլխուղեղի մանկական ուռուցքների մոտ 50%-ը ցածր աստիճանի գլիոմաներն են (low-grade gliomas (LGGs)): Դրանք դանդաղ աճող ուռուցքներ են, որոնց ախտորոշման համար կարող են տարիներ պահանջվել: Շատ այլ մանկական ուռուցքներ (կրանիոֆարինգեոմա, հերմինոմա, հիստիոցիտոզ) նույնպես կարող են դանդաղ զարգանալ;

4. Երեխաների կոմպենսացիոն ունակություններն ու ուղեղի ճկունությունը գերազանցում են մեծահասակների նույն ունակություններին;

5. Ախտանշանների քրոնիկական բնույթի կամ սրացումների ու հետզարգացումների դեպքում առաջնային օղակի բժիշկը չպետք է բացառի գլխուղեղի ուռուցքը՝ որպես հնարավոր ախտորոշում (տե՛ս կետ 3 և 4);

6. Եթե ախտորոշվում է սուր պրոցես, ինչպիսին է օրինակ՝ գաստրոէնտերիտը կամ սինուսիտը, ապա ծնողներին պետք է ցուցում տալ վերադառնալու՝ սպասվող ժամկետներում երեխայի ախտանիշների լավացման բացակայության դեպքում;

7. Ծնողների կողմից նշվող մտահոգություններն ու ախտանշանները պետք է հաշվի առնվեն։ Որոշ հետազոտություններ փաստում են, որ ծնողներն ավելի ճշգրիտ են ենթադրում, որ իրենց երեխան ունի գլխուղեղի ուռուցք քան առաջին օղակի բժիշկները;

8. Երեխայի հիվանդության պատմությունը կազմելիս` կարևոր է տեղեկանալ նրա տեսողական ախտանշանների, ուսումնական առաջադիմության, վարքագծային հարցերի, քնի ռեժիմի, զարգացման հապաղման, անբացատրելի ողնուղեղային ախտանշանների, ոչ շաքարային դիաբետի, աճի կորերի և սեռական հասունացման մասին;

9. Ցանկացած տեղային, անբացատրելի նյարդաբանական խնդիր պետք է լուրջ դիտարկել;

10. Եթե երեխան ունի ժառանգական հիվանդություն, որը նախատրամադրում է նրա մոտ գլխուղեղի ուռուցքի առաջացմանը, ինչպիսիք են օրինակ՝ նեյրոֆիբրոմատոզը կամ տուբերոզ սկլերոզը, գլխուղեղի ուռուցքի առաջացման կասկածը կմեծանա, եթե անամնեզն ու զննումը ենթադրում են այն։

11. Շատ ցածր աստիճանի գլիոմաներ դժվար են որոշվում ՀՇ կամ ՄՌՇ հետազոտություններով, այնպես որ, խորհուրդ է տրվում կապի մեջ լինել ճառագայթաբանի հետ։ Եթե մեծ է գլխուղեղի ուռուցքի կասկածը, ապա անգամ նախորդ պատկերավորող միջոցների բացասական պատասխանը չպետք է բացառի ախտորոշման հնարավորությունը։ Ցածր աստիճանի գլիոմաները կարող են լինել փոքր և չերևացող, երբ դրանք դեռ նոր են զարգանում, բայց դանդաղ աճելով՝ ամիսներ ու տարիներ անց, կարող են ախտորոշվել հետագա սկանավորումներով։

12. ՛’LOW OR PAY’’ հապավումը կարող է օգնել, երեխաների մոտ գլխուղեղի ուռուցքների ախտորոշման հարցում 

«Այսպիսով ամփոփելով՝ երեխանները տարբերվում են մեծահասակներից։ Մտածե՛ք ցածր աստիճանի գլիոմաների մասին, հավաքե՛ք մանրակրկիտ պատմություն, լա՛վ զննեք և հավատացե՛ք ծնողներին։»

Տառ

Նշանակություն

Բացատրություն/օրինակ

L

Local (focal) – տեղային ախտանիշներ

Ցանկացած տեղային շարժական, զգայական կամ դիմային ախտանիշ պետք է լուրջ դիտարկել, անգամ եթե հետզարգացող ու ախտադարձվող է

Օ

Ongoing (long term) – Շարունակական, երկարաժամկետ ախտանիշներ

Ամիսներ և տարիներ տևող ախտանիշները չպետք է բացառեն գլխուղեղի ուռուցքը

W

Worsening – գոյություն ունեցող ախտանիշների վատացում

Առկա գլխացավի և ցնցումների չբացատրվող վատացում, վարքագծային կամ միգրենային գլխացավեր

O

Other – այլ կապակցված նշաններ/ախտանիշներ

Փսխում գլխացավի հետ, գլխացավ վարքագծային խնդիրների հետ, տեսողական ախտանշաններ և գլխի թեքում

R

Relapsing and remitting – ախտադարձ և ախտադադար

Ձեռքերի թուլության առաջացում, որն անցնում է ֆիզիոթերապիայից հետո; գլխացավի առաջացում, որն անցնում է ցավազրկող դեղորայքի ընդունումից; փսխման առաջացում, որն անցնում է գաստրոէնտերիտի բուժումից հետո։ Առաջացող և անցնող գլխի թեքում, գլխացավ կամ տեսողական ախտանշաններ։

P

Persistent - մնայուն

Սինուսային գլխացավ, որը շարունակվում է ենթադրյալ սինուսիտի բուժումից հետո

A

Altering (changing); Adolescence – փոփոխվող, պատանեկություն

 

Դպրոցական առաջադիմության, քնի ռեժիմի կամ վարքագծի փոփոխություններ;

Ամիսը մեկ անգամ դիտվող գլխացավ, որը դառնում է ամենօրյա;

Առկա նոպաների հաճախականության և տեսակի փոփոխություն;

Կորեկցող ակնոցի նշանակման անբացատրելի փոփոխություն;

Պատանիները պետք է լրացուցիչ ուշադրության արժանանան։

Y

Young (New) - նոր

Ցանկացած նոր առաջացած ախտանիշի պետք է հետևել 2-3 շաբաթ հետո՝ հետզարգացում գրանցելու համար։

LOW OR PAY կարող է օգտագործվել որպես ՛’Think LOW-grade glioma, OR patient will PAY the price’’ – «Մտածե՛ք ցածր աստիճանի գլիոմայի մասին, այլապես հիվանդը կվճարի դրա գինը։»