Սթրեսի հաղթահարման մեթոդներ

Չնայած այն բանին, որ Դուք կարող եք նվազեցնել Ձեր կյանքում առկա սթրեսածին գործոնների քանակությունը, Դուք չեք կարող ամբողջապես խուսափել սթրեսից։ Այնուամենայնիվ, սթրեսի հաղթահարման ստրատեգիաները Ձեզ կօգնեն թուլանալ և ավելի քիչ անհանգստանալ։ Հետևյալ հնարքները կօգնեն սթրեսսի նվազեցման հարցում․

    • Կանոնավոր մարզումներ․ Միջին ծանրաբեռնվածությամբ վարժությունները, ինչպիսին է շաբաթական մի քանի անգամ 30 րոպեանոց քայլքը, կարող են օգնել սթրեսի նվազեցման հարցում։ Խոսեք Ձեր բժշկի հետ մարզումների պլան կազմելուց առաջ։ 

    • Անցկացրեք ժամանակ դրսում․ Եթե հնարավոր է, այգում կամ բնության այլ միջավայրում զբոսնեք։ Արևի շողերը, թարմ օդը և բնության ձայները կարող են պայծառեցնել Ձեր օրը։

    • Պլանավորեք սոցիալական ակտիվություն․ Ժամանակ տրամադրեք ընտանիքի կամ ընկերների հետ շփմանը, քանի որ դա սթրեսի նվազեցման լավ միջոց է։

    • Լավ սնվեք․ Առողջ սննդակարգը և հանգստանալուն բավարար ժամանակ տրամադրելը Ձեզ կտան էներգիա առօրյա սթրեսածին գործոններին դիմակայելու համար։ 

    • Երկար քնեք․ Կյանքը զբաղված է, և որոշ մարդկանց կարող է թվալ, որ քունը ներողամիտ է։ Սակայն քունը պարտադիր պայման է օրգանիզմը առողջ պահելու և վերականգնելու համար։ Փորձեք ամեն գիշեր քնել 7 և ավել ժամ։ Ցերեկային նիրհը նույնպես կարող է օգնել։ Եթե քնի խանգարումներ ունեք, խոսեք Ձեզ բուժող թիմի հետ դրանք հաղթահարելու տարբերակների մասին։

    • Միացեք աջակցաղ խմբերի․ Աջոկցող խմբերը Ձեզ տրամադրում են հնարավորություն խոսելու Ձեր զգացմունքների և վախերի մասին այն մարդկանց հետ, ովքեր կիսում և հասկանում են Ձեր փորձը։ Դուք կարող եք նաև խոսել վստահելի ընկերոջ, հոգեբանի կամ սոցիալական աշխատողի հետ։ 

    • Պլանավորեք ամենօրյա հանգստի ժամանակ․ Ժամանակ տրամադրեք զբաղվելու այնպիսի բանով, ինչը Ձեզ հանգստացնում է։ Օրինակ կարող եք գիրք կարդալ, այգեգործությամբ զբաղվել կամ երաժշտություն լսել։

    • Արեք բաներ, ինչից հաճույք եք ստանում․ Ընթրեք Ձեր սիրելի ռեստորանում կամ դիտեք Ձեր սիրելի հաղորդաշարը։ Ծիծաղը նվազեցնում է սթրեսը, այնպես որ, ինկատի ունեցեք ծիծաղելի ֆիլմի դիտման կամ հումորային գիրք կարդալու տարբերակը սրթեսի նվազեցման նպատակով։

    • Գրեք անձնական նոթատետրում․ Ձեր կյանքի իրադարձությունների և առկա սթրեսի մասին գրելը զգացմունքների արտահայտման անձնական եղանակ է։ 

    • Նոր հոբբի ձեռք բերեք․ Նոր և մարտահրավերներով լի զբաղմունքի մեջ ներգրավվելը լիարժեքության զգացում կտա և կօգնի շեղվել առօրյա հոգսերից։ Օրինակներ կարող են լինել արվեստի կամ որևէ երաժշտական գործիքի դասերի հաճախելը։

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից: