Կարո՞ղ է արդյոք մեդիտացիան բարելավել քաղցկեղ ունեցող մարդկանց կյանքը

Կարո՞ղ է արդյոք մեդիտացիան բարելավել քաղցկեղ ունեցող մարդկանց կյանքը

Քաղցկեղը հաճախ կարող է դժվարացնել իրադարձություններին մասնակից լինելու զգացողությունը։ Քաղցկեղի ուշ փուլեր ունեցող կամ կյանքի ավարտի հետ կապված խնդիրներին բախվող հիվանդների միտքը լցվում է անհանգստությամբ և սթրեսով, նրանք պայքարում են լինել ներկա և իրազեկված իրենց ունեցած ժամանակի մասին։

Բարեբախտաբար, քաղցկեղի ախտորոշման և բուժման բնագավառում մեծ առաջխաղացումներ կան, և հիվանդները կարողանում են գտնել հիվանդության հետ կապված ֆիզիկական և հուզական մարտահրավերները հաղթահարելու այլընտրանքային եղանակներ։

Վերջին տարիներին, ավելի շատ մարդիկ են սկսել ճանաչել գիտակցությանն ու գիտակցության ընդլայնմանն ուղղված վարժությունները, որպես քաղցկեղ ունեցող մարդկանց սթրեսի նվազեցման և հոգեբանական գործառույթի բարձրացման եղանակ։ Կա հետազոտություն, որի մասնակիցների մեծամասնության մոտ գիտակցության ընդլայնմանն ուղղված վարժություններից հետո դիտվել են մի շարք դրական հետևանքներ, ներառյալ հանգստության բարձրացում, քնի որակի բարձրացում, էներգիայի ավելացում, ֆիզիկական ցավի նվազեցում։ Դա նշանակում է, որ գիտակցության ընդլայնման վարժությունների միջոցով Դուք կարող եք բարելավել կյանքում առկա սթրեսները կառավարելու Ձեր կարողությունը, որն ազդում է օրգանիզմի վերականգնողական հնարավորությունների վրա։

Հոգեթերապևտ և գիտակցության ընդլայնման որակավորված ուսուցիչ Միքի Ֆայնը գիտակցվածությունը բնորոշում է որպես փորձ, որը կյանքը իմաստավորված ապրելու, սիրալիրությամբ ուշադրություն դարձնելու և ակնթարթային փորձը հարգելու մասին է։

 «Քաղցկեղ ախտորոշումը բերում է կյանքի արժեքի գիտակցման»- բացատրում է ֆայնը։ «Եվ գիտակցման ընդլայնումը կարող է օգնել մեզ զգալ այդ թանկարժեք կյանքը ավելի մեծ պարզությամբ, հավասարակշռությամբ և երախտագիտությամբ։»

Գիտակցության ընդլայնմանն ուղղված վարժությունների առավելություններից մեկն այն է, որ այն կարող է նպաստել և՛ ֆիզիկական, և՛ հուզական/հոգեբանական բուժմանը։ Օժանդակելով հույզերի կարգավորմանն ու թույլ տալով հիվանդին աշխատել օրգանիզմում առկա ֆիզիկական ցավի հետ, գիտակցության ընդլայնումն օգնում է հանգստություն գտնել քաղցկեղով ապրող շատ մարդկանց։ «Գիտակցության ընդլայնումը չի բուժում քաղցկեղը, բայց անշուշտ կարող է նպաստել մարմնի ընդհանուր բարեկեցությանը» ասում է Ֆյնը։

Էլիզաբեթ Ռեվիսը, ում մոտ 2016թ․-ին ախտորոշվել է ձվարանների քաղցկեղի հազվադեպ տեսակ, պարզել է, որ գիտկցության ընդլայնմանն ուղղված վարժությունների փորձառությունը, օգնել է նրան ավելի շատ զգալ ներկան և տվյալ պահը։ «Ես ուժեղ արտահայտված անքնություն ունեմ և այդ ցավից, ապագայի անորոշությունից և բոլոր «իսկ ի՞նչ կլինի եթե»-ներից, քնելը գրեթե անհնար է»,- ասում է Ռեվիսը։ «Խորը շնչառությունը և կենտրոնացումը իրապես ինձ օգնեցին հանգստանալ, ինչպես նաև ժամանակ հատկացնել գիտակցության ընդլայնման վերաբերյալ գրքեր կարդալ։ Միայն բառն ինքն իրենով հանգստացնում է, կարծես վերմակ և տաք թեյի լինի ուղեղի համար։

«Հենց «քաղցկեղ» բառը կարող է առաջացնել բարդ մտքեր և ցավոտ հույզեր», ասում է Ֆայնը։ «Եթե Դուք նման եք քաղցկեղ ախտրորշումն ունեցող մարդկանց մեծամասնությանը, ապա հնարավոր է ունենաք քաղցկեղ ախտորոշմամբ Ձեր ապագայի մասին՝ ցավի, կորստի և անգամ կյանքի տևողության կրճատման մասին։ Այս մտքերը կարող են շատ սթրեսային լինել և նպաստել ֆիզիկական և հուզական տառապանքին»։

Այնուամենայնիվ, Ֆայնը հավատում է, որ իրականում մտքերի հանդեպ արձագանքն ու վերաբերմունքն են, որ իրավիճակն ավելի սթրեսային են դարձնում։ «Սովորաբար միտքը գալիս է, որից հետո կարող են որոշ բաներ տեղի ունենալ ․ Դուք կարող եք հավատալ մտքին, պայքարել այն հեռանալու համար կամ քննադատել Ձեզ  վատատես լինելու համար»,- ասում է նա։ Այսպիսի արձագանքներն ավելի շատ տառապանք են բերում հետո։

Գիտակցության ընդլայնման միջոցով Դուք կարող եք ավելի խորը գիտակցել մտքերը՝ դրանք հերքելու կամ փոխելու փորձերի փոխարեն։ «Գիտակցվածության փորձը կարող է Ձեզ օգնել շունչ քաշել, վերադառնալ ներկա պահ և արթնանալ մտքերի ու զգացմունքների համար»,- բացատրում է Ֆայնը։ «Սա ընդհատում է գործող օրինաչափությունը և ավելացնում ընդմիջում ազդակերի (միտք, հույզ կամ զգայություն) և դրա հանդեպ Ձեր արձագանքի (դրան հավատալու, անհանգստության կամ ինքնաքննադատություն) միջև, դրանով իսկ Ձեզ տալով ավելի մեծ ազատություն հմտորեն արձագանքելու ընտրություն կատարելու համար։

Երբ Դուք սովորում եք գործարկել գիտակցվածությունը և ավելի տեղեկացված եք լինում Ձեր մտքերի և հույզերի մասին, կարողանում եք տեսնել այլընտրանքային պատասխաններ։ Ըստ Ֆայնի, առաջացող պատասխաններից կարող են լինել օրինակ՝ ընկալումը, որ տվյալ միտքը կարող է սխալ լինել, ինքներդ Ձեր հանդեպ կարեկցանքի դրսևորումը, և թույլ տալը, որ մտքերին և հույզերին ներկայում լինեն, առանց դրանց դեմ պայքարի։

Նյութը վերցված է՝ https://www.headspace.com/blog/ կայքից։