Մեդիտացիոն վարժություն

Մեդիտացիոն վարժություն

1. Ընտրեք հանգիստ և առանձնացված տարածք, ոչինչ չպետք է Ձեզ շեղի։ Հարմար դիրք զբաղեցրեք։ Խորհուրդ չի տրվում պառկել, ավելի լավ է նստել գետնին, բազկաթոռին կամ փորձել նստել լոտուսի դիրքով:

2. Ընտրեք ուշադրության կետ։ Այն կարող է լինել ներքին՝ երևակայական տեսարան, կամ արտաքին՝ մոմի բոց։ Հետևաբար, աչքերը կարող են լինել բաց կամ փակ։ Սկզբում շատ դժվար է կենտրոնանալ և փախչել շեղող մտքերից: Այդ պատճառով ուշադրության կետը պետք է լինի ուժեղ իմաստով, հասկանալի և հստակ, որպեսզի ցանկացած պահի կարողանաք նրան վերադառնալ։

3. Ուշադրության կետը անպայման պետք է լինի ինչ-որ ձև հանգստացնող Ձեզ համար։ Դա կարող է լինել արևադարձային ծովափի արևամուտ, անտառային փայլ կամ տատիկի ու պապիկի գյուղի տան մրգատու այգին, որտեղ Դուք մանուկ ժամանակ եղել եք։ Մտապատկերային (վիզուալ) մեդիտացիան կարելի է անել լռության մեջ և կարելի է միացնել հանգստացնող երաժշտություն կամ մեդիտացիան հուշող ձայնագրություն։

4. Փորձեք հնարավորինս գործի դնել Ձեր բոլոր զգայարանները։ Օրինակ՝ Ձեր ուշադրության կետն անտառ է։ Պատկերացրեք, որ Դուք քայլում եք մարգագետնով, սառը ցողը ընկնում է Ձեր ոտքի վրա, Դուք լսում եք շատ թռչունների դայլայլը/երգը, զգում եք սոճիների բույրը, ներշնչում եք մաքուր օդը ամբողջ կրծքավանդակով։ Պատկերը պետք է հնարավորինս կենդանի լինի։ Մեդիտացիան պետք է տևի 15-20 րոպե։

Հիշե՛ք, որ վարժությունը Ձեզ չի հեռացնի Ձեր խնդիրներից, բայց կօգնի հանգստանալ և շեղվել ոչ նշանակալի դետալներից, որպեսզի հետո կարողանաք նոր ուժով գործի անցնել։ 

 

Նյութը վերցված է 4brain.ru կայքից։

Թարգմանվել և ադապտացվել է Արմենուհի Դավթյանի կողմից: