Երեխայի քաղցկեղի ազդեցությունը ամուսնության / հարաբերությունների վրա

Երեխայի քաղցկեղի ազդեցությունը ամուսնության / հարաբերությունների վրա

Ծանր հիվանդությունը իր ազդեցությունը կարող է ունենալ ամբողջ ընտանիքի վրա: Ծնողները հաճախ հյուծվում են՝ փորձելով հաղթահարել քաղցկեղի հետ կապված երեխայի և ընտանիքի մյուս անդամների կարիքները, օրինակ՝ ֆինանսական խնդիրները: Շատ ծնողներ փորձում են շարունակել իրենց հին աշխատանքը և հնարավորինս պահպանել ընտանեկան կյանքի ամենօրյա ընթացքը: Շատ զույգեր իրենց հարաբերություններում լարվածություն են զգում: Ծնողները հաճախ ասում են, որ միմյանց համար ժամանակ չունեն: Նրանք կարող են իրենց երեխայի հետ կատարվածի պատճառով բարկություն և հիասթափվածություն զգալ: Մի քանի ուղղորդումներ, որոնք կօգնեն պահպանել հարաբերությունները:

Հարգեք դիմացինի հաղթահարման ոճերը

Յուրաքանչյուր անձ  յուրովի է արձագանքում սթրեսային իրավիճակներին: Որոշ ծնողներ կարող են ինքնամփոփ դառնալ, մյուսները կարող են լացել կամ բարկանալ, այլոք կարող են կարող են հաղթահարել՝ տեղեկատվություն հավաքելով: Յուրաքանչյուր ծնող պետք է ճանաչի և հարգի հիվանդության առնչվելու  դիմացինի ոճը: Փորձեք հասկանալ, թե Ձեր զուգընկերը իրավիճակը ընդունելու ինչ փուլում է գտնվում:

Պահպանեք հաղորդակցումը

Յուրաքանչյուր հաջողակ հարաբերության բանալին հաղորդակցման մեջ է: Սրթրեսային իրավիճակի դեպքում հույզերի, վախերի, գնահատման, տեղեկատվության մասին խոսելու կարիքը առավել մեծ է: Լռությունը կարող է առաջ բերել  զուգընեկրոջից մեկուսացված լինելու զգացողություն: Զգացմունքները և տեղեկատվությունը միմյանց հետ կիսելու միջոցով դուք կարող եք պահպանել կապվածության զգացողությունը և արդյունավետ որոշումներ կայացնել:

Ընդունեք փոփոխվող դերերը

Հիվանդության և բուժման պահանջները կարող են փոխել ընտանիքի անդամների դերերը: Դերերի փոփոխությունը կարող է սթրեսածին լինել ընտանիքի համար: Կարող են անհրաժեշտ լինել որոշակի ժամանակավոր փոփոխությունները երեխային աջակցելու համար: Որոշ փոփոխություններ կարող են տևական լինել, եթե դրանք օգնում են զարգացնել ծնողների կամ ընտանիքի միասնական գործունեությունը:

Համագործակցող ծնողներ

Ծնողների միջև համագործակցությանը նպաստող խորհուրդներ.

Միասին ուսումնասիրեք  ախտորոշման և բուժման առանձնահատկությունները

Գործեք միասին մյուս երեխաներին խնամք և ուշադրություն տրամադրելիս

Միմյանց հետ կիսեք ձեր հույզերը

Կարեկցող և աջակցող եղեք միմյանց նկատմամբ՝ խուսափելով մեղադրանքներից և քննադատություններից

Ընդունեք ընտանիքի, ընկերների և հարևանների աջակցությունը

Նյութը թարգմանվել է Ալիսա Քամալյանի կողմից: