Բուժման և կողմնակի ազդեցությունների հետ կապված մտավախություններ

Բուժման և կողմնակի ազդեցությունների հետ կապված մտավախություններ

Քաղցկեղի բուժումը սկսելուց առաջ բնական է ունենալ որոշ վախեր և անհանգստություններ՝ կապված քաղցկեղի կողմնակի ազդեցությունների հետ: Այնուամենայնիվ, հիշեք որ Ձեր բժիշկները և բուժող անձնակազմը անում են ամեն ինչ՝ դրանք մեղմելու համար: Մի՛ վախեցեք խոսել Ձեր բուժող բժիշկի հետ և քննարկել բուժման կողմնակի ազդեցությունները, ինչպես նաև դրանք վերահսկելու հնարավոր տարբերակները:

ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Յուրաքանչյուր անձ առանձնահատուկ է և տարբեր ձևով է հակազդում քաղցկեղի բուժման ընթացքին, սակայն կարելի է առանձնացնել հետևյալ տարածված մտավախությունները

- Կորցնել իրավիճակի վերա-հսկողությունը

- Կորցնել առօրյա գործունեություն կատարելու կարողությունը, օրինակ՝ գնալ աշխատանքի, կամ խնամել երեխային

- Արտաքին տեսքի հետ կապված փոփոխություններ, օրինակ՝ մազերի կորուստ կամ սպիերի առաջացում

- Սեռական ոլորտի հետ կապ-ված անհանգստություններ

- Պրոցեդուրաների ընթացքի հետ կապված անհանգստություններ` ցավ, դիսկոմֆորտ և այլն

Հետևյալ առաջարկները կարող են Ձեզ օգնել հաղթահարել բուժման հետ կապված մտավախությունները.

- Հիշեք, որ բուժման երկարաժամկետ նպատակը Ձեզ օգնելն է, այլ ոչ թե վնասելը

- Իմացեք, որ բազմաթիվ բուժումներ, որոնք կիրառվում են այսօր՝ պա-կաս ինտենսիվ են և ավելի քիչ ժամանակ են խլում, քան նախկինում

- Որպես կանոն Դուք կկա-րողանաք վերահսկել բուժման կողմնակի ազդեցությունները դեղորայքի միջոցով, և կողմնակի ազդեցությունների մեծ մասը կանցնեն բուժումից հետ

- Տեղեկացեք, թե որ կողմնակի ազդեցությունները կարող են անհապաղ միջամտություն պահանջել

- Ներգրավված մնացեք Ձեր բուժման գործընթացի մեջ և բժիշկի հետ կիսեք Ձեր մտավախությունները և առաջարկները

- Տեղեկացեք, թե ինչպես է բուժումը ազդելու Ձեր վերարտադրողական ֆուն-կցիայի վրա և ինչպես է հնարավոր մեղմել այդ ազդեցությունները

- Ձեր մտերիմ և սիրելի մարդկանց հետ քննարկեք բուժումից Ձեր սպա-սումները և մտավախու-թյունները. նրանց աջակցությունը կարող է օգնել Ձեզ հստակեցնել Ձեր վախերը և հասկանալ լավագույն լուծումները:

- Գտեք մեկին, ով վերջերս ստացել է նույն բուժումը, ինչ Դուք. նրա փորձը կարող է շատ օգտակար լինել Ձեզ համար

- Ձեր գործատուի հետ քննարկեք Ձեր հետագա պլաները և Ձեր օրակարգը՝ հաշվի առնելով բուժման գործընթաց

- Փորձեք կենտրոնանալ ներկայի վրա: Անվերջ փորձերը կանխատեսելու  հետագա իրադարձություն-ները կարող են միայն ուժեղացնել տագնապները

- Ունեցեք օրագիր՝ գրանցելու համար Ձեր զգացմունքները և փորձը

- Փորձեք կիրառել ռելաքսացիոն տեխնիկաներ՝ խորը շնչառություն, յոգա կամ մեդիտացիա: Ավելի հեշտ կլինի ընդունել մտածված որոշումներ, երբ տագնապի մակարդակը կնվազի

- Ձեզ ժամանակ տվեք ապրելու Ձեր մարմնի փոփոխությունները և սո-վորել ապրել նոր մարմնի հետ

Հեղինակ՝ Եվա Ասրիբաբայան

Օգտագործված գրականություն` Cancer.net, exploringmedicine2011.blogspot.am, healio.com