Անհանգստություն

Անհանգստությունը բնական ռեակցիա է, երբ քաղցկեղ ունեցող անձը տեղեկանում է իր ախտորոշման մասին: Այն նկարագրվում է որպես տհաճ, դժվար զգացողություն: Շատ անհատներ չեն կարողանում ընդունել, թե ինչու են իրենք հիվանդացել, և երբեմն այս զգացողությունները կարող են լինել չափազանցված և ազդել հիվանդի գործունեության վրա:

Բոլոր մարդիկ իրենց կյանքում ունենում են անհանգստության շրջաններ: Նոր քաղաք տեղափոխվելը, նոր աշխատանքը, նոր կոլեկտիվը կարող են ևս առաջացնել անհանգստություն: Եվ իհարկե ախտորոշումը, ինչի մասին երբևէ չեք լսել, կարող է բերել անհանգստության: Ախտորոշման, բուժման և բուժման հետևանքով առաջացող կողմնակի ազդեցությունների վերաբերյալ կասկածները կարող են իրենց հերթին բերել անհանգստության առաջացման:

Անհանգստությունը կարող է խանգարել կենտրոնանալու, հիշելու, ուտելու, քնելու պրոցեսներին: Շատերը դժվարանում են կայացնել որոշումներ կամ խնդիրներ լուծել և դառնում են առավել գրգռված: Ծանր աստիճանի անհանգստությունը կարող է բերել գլխացավի, լուծի, շնչարգելության, սրտխփոցի:

Ի՞նչ կարող եք Դուք անել

    • Ժամանակ հատկացրեք ընկալելու համար Ձեր ախտորոշումը;

    • Փորձեք վերգտնել այն մեթոդները, որոնք օգնել են Ձեզ կյանքում հաղթահարել դժվարություններ և օգտագործեք այդ մեթոդները հիվանդությունը հաղթահարելու համար;

    • Աշխատեք հեշտացնել Ձեր կյանքը՝ սահմափակեք այն գործողությունները, որոնք անհրաժեշտ չեն Ձեր առօրյայում;

    • Դիմեք օգնության համար ընտանիքին, ընկերներին կամ մասնագետներին: Հոգեբանի կամ սոցիալական աշխատողի օգնությունը ևս կարող է օգտակար լինել;

    • Միացեք օժանդակող խմբերին (անհատապես կամ համակարգչի միջոցով);

    • Ուսումնասիրեք ռեսուրսները, որոնք կարող են օգնել Ձեր հանգստին, օրինակ` մեդիտացիան, մերսումը, յոգան, հանգստացնող երաժշտություն լսելը;

    • Աշխատեք լավ սնվել և պահպանեք ակտիվությունը;

    • Խուսափեք ալկոհոլի և կոֆեինի չարաշահումից;

    • Հիվանդության մասին ինֆորմացիան կարող եք գրի առնել` չմոռանալու համար;

    • Ձեր անհանգստությունը քննարկեք Ձեր բուժող թիմի հետ, և հարցրեք արդյոք որևէ հանգստացնող դեղորայք կարող է Ձեզ օգնել:

Գրականության ցանկ՝

«Կառուցելով Հույսի Կամուրջներ» Ուղեցույց Միելոդիսպլաստիկ Սինդրոմով Ապրողների Եւ Նրանց Խնամողների Համար